«Օրդովիկի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի Օրդովակի ժամանակաշրջան (համակարգ, Փուլ), օրդովիկ, պալեոզոյան դարաշ...»:
 
No edit summary
Տող 2.
Օրդովակի ժամանակաշրջան (համակարգ, Փուլ), օրդովիկ, պալեոզոյան դարաշրջանի երկրորդ փուլը։ Հաջորդում է քեմբրիի ժամանակաշրջանին և նախորդում սիչուրի ժամանակաշրջանին։ Ընդգրկում է մ․ թ․ ա․ 500–440 միլիոն տարի ժամանակահատվածը։ Սահմանել է անգլիացի երկրաբան Ռ․ Մուրչիսոնը՝ [[1835]] թվականին։ Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Չ․ Լապուորթը ([[1879]]), ըստ Օուելսի տարածքում բնակված հին ցեղի՝ օրդովիկների։ Որպես ինքնուրույն ժամանակաշրջան ընդունվել է [[1960]] թվականին, Միջազգային երկրաբանական կոնգրեսի 21-րդ նստաշրջանում։ Մինչ այդ շատ երկրներում օրդովակի ժամանակաշրջանը դիտվում էր որպես սիլուրի ժամանակաշրջանի ստորին (օրդովիկի) բաժին։ ՄՍՀՄ–ում օրդովակի ժամանակաշրջանը ստորաբաժանվում է երեք բաժնի՝ ստորին, միջին, վերին։
== Պատմություն ==
Ընդհանուր բնութագրումը։ Օրդովակի ժամանակաշրջանը, առանձնացված է բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից)։ Օրդովակի ժամանակաշրջանիի նստվածքները մասնակցում են պլատֆորմների զգալի մասի ծածկոցի կազմում և լայնորեն տարածված են ծալքավոր համակարգերում։ Տեդ–տեդ քեմբրիի և օրդովիկի սահմանում նստվածքակուտակման մեջ դիտվում են ընդմիջումներ, որոնք պայմանավորված են ծովի կարճատև ոեգրեսիայով։ Համեմատաբար ծանծաղ մերձցամաքային ծովերում, որոնք օրդովակի ժամանակաշրջանում ծածկում էին Հյուսիսային կիսագնդի պլատֆորմների զգալի հատվածներ, կուտակվում էին հիմնականում փոքր հզորության (մինչև 500 մետր) կրաքարային, սակավ՝ ավազակավային նստվածքներ։ Պլատֆորմների և գեոսինկլինալների միջև գտնվող անցումային մարզերում ([[Ապալաչներ|Ապալաչների]], [[Ուրալ |Ուրալի]] միոգեոսինկլինալային զոնաներում) Օրդովակի ժամանակիի նստվածքների հզորությունը մեծանում է (տեղ–տեղ՝ մինչև 3500 մ)։ Դեոսինկլինալային գոտիների ներքին մասերում ([[Հյուսիսային Ամերիկա]], [[Մեծ Բրիտանիա]], [[Ղազախստան]]) Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների հզորությունը հասնում է 10 կմ–ի։ [[Տեկտոնական շարժումներ]]ի տակոնյան փուլի դրսևորման հետևանքով կալեդոնյան գեոսինկլինալներում օրդովիկի վերջում ձևավորվեցին ծալքավոր ստրուկտուրաներ և լեռնային համակարգեր։ Շատ գիտնականներ գտնում են, որ [[պալեոզոյան դարաշրջան]]ում, այդ թվում և Օրդովակի ժամանակաշրջանում, Հյուսիսային և [[Հարավային Ամերիկա]]յի մայրցամաքները մոտեցել էին [[Եվրոպա|Եվրոպային]] և [[Աֆրիկա|Աֆրիկային]], իսկ [[Ավստրալիա|Ավստրալիան]] հարում էր Աֆրիկային և [[Ասիա|Ասիայի]] հարավային մասին։ Բևեռներից մեկը․, հավանաբար, գանվում էր [[խաղաղ օվկիանոս]]ի հյուսիսային, հատվածում, իսկ երկրորդը՝ Հյուսիսային Աֆրիկայում կամ [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան օվկիանոսի]] հարող մասում։ Օրգանական աշխարհը։ Օրդովակի ժամանակաշրջանում, ինչպես և քեմբրիում, տիրապետում էին բակտերիաները։ Շարունակում էին զարգանալ կապտականաչ [[ջրիմուռ|ջրիմուռները]]։ Տաք ծովերում մինչև 50 մ խորությունը փարթամորեն զարգանում են կրաքարային կանաչ և կարմիր ջրիմուռները։ Օրդովակի ժամանակաշրջանում ցամաքային բուսականության գոյության մասին են վկայում սպորների մնացորդները և ցողունների դրոշմների հազվագյուտ գտածոները։ Օրդովակի ժամանակաշրջանի կենդան, աշխարհից լավ հայտնի են միայն ծովերի և օվկիանոսների բնակիչները։ Գոյություն ունեին ծովային անողնաշարավորների գրեթե բոլոր տիպերը։ Հանդես են գալիս անծնոտավոր ձկնանմանները՝ առաջին ողնաշարավորները; Ծանծաղ ծովերում, առափնյա զոնաներում բնակվում էին արիուբիաներ, Փշամորթներ, գլխոտանիներ ևն։ Օրդովիկով ավարտվում է հին պալեոզոյան օրգանական աշխարհի զարգացման խոշոր Փուլը։ Սիլուրի սկզբին մահանում են գրապտոլիտների, գլխոտանիների, կորալների և տրիլոբիտների շատ ընտանիքներ։ ԽՍՀՄ տարածքում օրդովիկի նստվածքները լայնորեն տարածված են Արևելա–Եվրոպական և Սիբիրական պլատֆորմների սահմաններում, [[Ուրալ|Ուրալի]] և Նոր երկրի ծալքավոր համակարգերում, [[Ղազախստան]]ում, [[Միջին Ասիա]]յում, Ալթայ–Աայանյան մարզում։ ՀՍՍՀ–ում Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների առկայությունը հիմնականում վիճելի է։ Օրդովակի ժամանակաշրջանի նստվածքների հետ կապված են օգտակար հանածոների մի շարք հանքավայրեր։ էստոնական ՍՍՀ և [[Լենինգրադ|Լենինգրադի]] մարգի պլատֆորմային նստվածքներում մշակվում են այրվող թերթաքարեր (կուկեր–սիտներ)։ Այդտեղ, ինչպես և [[Սիբիրական պլատֆորմ|Սիբիրական պլատֆոր]]մում ու [[Ղազախստան|Ղազախստանում]], հայտնի են ֆոսֆորիտներ։ Օրդովիկի հասակի ինտրուզիաներին Ղազախստանում հարում են ոսկու և այլ մետաղների հանքավայրեր։ Հյուսիսային Ամերիկայում օրդովակի ժամանակաշրջանի նստվածքներում կան նավթի հանքավայրեր։
 
{{ՀՍՀ}}