«Տարազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Taraz 4.jpg|մինի|Հայկական տարազ]]
'''Տարազ''', պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, [[ժողովուրդ]]ներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ [[հագուստ]]՝ ձևվածքի, [[գույն]]ի, նյութի տեսակի, արտաքին [[հարդարանք]]ի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, [[դաջվածք]], ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ ՑուրաքանչյուրՅուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, [[կենցաղ]]ով, տվյալ երկրի բնական արտադրանքով։
 
== Արևելքի և արևմուտքի երկրների տարազներ ==
Քանի դեռ [[Հռոմ]]ի տիրապետությունը չէր տարածվել այն ժամանակ հայտնի աշխարհի վրա, և հռոմեական տարազն իր ազդեցությունը չէր թողել նվաճված երկրներում, տարազը [[ժողովուրդ]]ների ու [[ռասա]]ների բնորոշ տարբերակիչներից էր։ Արևմտա-հռոմեական կայսրության անկումից հետո տարազի վրա ունեցած ազդեցությամբ վճռական դեր է խաղացել [[Բյուզանդիա]]ն՝ ինքը ևս կրելով արևելյան տարազների ազդեցություններ։ [[Խաչակրաց արշավանքներ]]ի ժամանակ [[արևելք]]ի և [[արևմուտք]]ի ժողովուրդների փոխհաղորդակցության հետևանքով որոշ չափով համահարթվել են տարազների ազգային տարբերությունները։ 11-րդ [[դար]]ում տարածվել է ֆրանսիական, իսկ 14-[[17-րդ դար]]երում՝ իսպանական կոստյումը։ [[17-րդ դար]]ից ֆրանսիական կոստյումների տարբերակները լայնորեն տարածվել են ողջ քաղաքակիրթ աշխարհում (հատկապես՝ [[քաղաք]]ներում)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարազ» էջից