«Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 330.
* Երբ [[Կաննի կինոփառատոն]]ին [[Մարտին Սկորսեզե]]ն հայտնում է [[Գրան-պրի]]ի հաղթողին, Բենինին գնում է բեմ և, չոքելով Սկորսեզեի դիմաց, համբուրում է նրա կոշիկը,- Իսկ ուրիշ ի՞նչ կարող էի անել ես։ Սկորսեզեն մարդ չէ, նա հյուր է ավելի բարձր քաղաքակրթությունից։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն ամեն րոպեի համար, որ նա անցկացրել է մեզ հետ,- իր արարքը մեկնաբանել է Բենինին։ Այնուհետև նա համբուրում է ժյուրիի բոլոր անդամներին, ինչպիսիք են [[Վայնոնա Ռայդեր]]ը, [[Սիգուրնի Ուիվեր]]ը և այլք։ Այդ ժամանակ պատվավոր հյուրերի շարքից [[Սոֆի Լորեն]]ը կատակում է. «Ի՞նչ կանի այս խելառը, եթե նրան [[Օսկար]] տան»։<ref name="bl" />
* [[Օսկար]] մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմը հայտարարելու ժամանակ Բենինին ուրախությունից բարձրանում է տեղից և գնում է դեպի բեմ աթոռների թիկնակների վրայով՝ ճանապարհին պատահաբար [[Սթիվեն Սփիլբերգ]]ի գլուխը կոխկրտելով, ընկնելով մրցանակաբաշխությանը ներկա կանանցից մեկի գոգը։ Համբուրելով այդ կնոջ այտերը՝ Բենինին վազում է դեպի բեմը, ճանապարհին սալտո տալով և աստիճաններին թռչկոտելով։ Իսկ մրցանակը նրան հանձնում է իր հայրենակցուհին՝ [[Սոֆի Լորեն]]ը։<ref name="bl" />
* [[Շինդլերի ցուցակցուցակը]]ը ֆիլմի հեղինակ [[Սթիվեն Սփիլբերգ]]ը դժգոհ էր ֆիլմից և ֆիլմի ցուցադրությունից հետո գնում է ասելով.- Սա ֆարս է, բացահայտ ծաղր Հոլոքոստի զոհերին։
Բենինին պատասխանում է. «Ոչ, ես ողբերգությունը նայում եմ կատակերգուի աչքերով։ Իսկ վերնագիրը Տրոցկիի օրագրից է, ով սառցաքլունգով գլխին հարված ստանալուց մի քանի ժամ առաջ գրել է «Կյանքը հիասքանչ է»։ Բայց Սփիլբերգը երբեք չի կարդացել Տրոցկի, ինչպես նաև նա չի սիրում, երբ ինչ-որ մեկը աթոռների թիկնակներով քայլելիս պատահաբար ելնում է իր գլխին»։<ref name="bl" />
* «Կյանքը հիսքանչ է» ֆիլմի նկարահանումից հետո Բենինին [[Իտալիա]]յում դառնում է հանրաճանաչ և սիրելի, ազգային հպարտություն։ [[Օսկար]] ստանալուց հետո հայրենիք վերադառնալիս նրան դիմավորում են մեծ շուքով, երգելով, պարելով։ Բենինի հաջողությամբ առավել ուրախ էին իր հարազատ գյուղի գյուղացիները,- Մեր փոքրիկ Ռոբերտոն դարձավ հայտնի ամբողջ աշխարհում։<ref name="bl" />