«Ֆրանսիական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
 
== Արվեստի պատմություն և գրականագիտություն ==
[[5-րդ դար]]ից, բարբարոսական պետությունների գոյացման հետ, կազմավորվել է միջնադարյան արվեստը։ [[8]]-[[9-րդ դար]]երի «Կարոլինգյան վերածննդի» ավանդույթները հիմք են հանդիսացել [[10]]–[[12-րդ դար]]երի ռոմանական ոճի կազմավորմանը։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվել է ֆրանսիական միջնադարյան քաղաքը, անկանոն կառուցապատում, նեղ փողոցներ՝ 2–3-հարկանի տներով (Կլյունիի տները, մոտ [[12-րդ դար]])։ Պաշտամունքային ճարտարապետության անխախտելիորեն կապված էր մոնումենտալ արձանագործությունը, քարի քանդակազարդումը։ [[Գեղանկարչություն|Գեղանկարչության]]ը հատուկ էր պայմանական, հարթային պատկերումը, կերպարների դրամատիկ արտահայտչականությունը։ Ոսկերչական իրերը, «Լիմոժի արծնապակուց» կերտվածքները, գործվածքներն ու ասեղնագործությունն աչքի են ընկնում զարդերի ցայտուն ոճավորմամբ և «բարբարոսական» շքեղությամբ։ [[12-րդ դար]]ում Հյուսիսային [[Ֆրանսիա]]յի քաղաքներում ծնունդ է առել գոթական ոճը։ Այդ ժամանակաշրջանում աճել, վերակառուցվել և ամրացվել են գոյություն ունեցող քաղաքները, ստեղծվել են նորերը, սովորաբար՝ կանոնավոր հատակագծային հիմքով, փողոցների ուղղանկյուն ցանցով, շատ խիտ կառուցւսպատմամբ, տաճարային և շուկայի պարփակ հրապարակներով։
 
{{ՀՍՀ}}