«Կինը (վիպակ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 2.
== Սյուժեն ==
«Կինը» վիպակի գլխավոր կերպարները՝ երիտասարդ նկարիչ Սուրենը և բժշկուհի Մարգարիտ Ստեկնը, տարբեր խառնվածքի տեր մարդիկ են. «Աղջիկը աշխատանքի պաշտամունքով, անձնվիրությունն ու գութը կյանքի հիմք ընդունող լավատես մը, իդեալիստ մը: Սղան՝ նիցշեական հովերով, ուժն ու ռեալիզմը կյանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը»:
Ստեղծագործական աշխատանքից ձանձրացած և հուսահատված երիտասարդ նկարիչը կորցնում է ստեղծագործելու բերկրանքը և հանգում մարդու ու անասունի նույնացման մտքին։ Բայց այդ հուսահատությունը երկար չի տևում. խելացի ու հմայիչ աղջկա մտերիմ զրույցների մթնոլորտում նա ազատագրվում է նիցշեական հովերից, թոթափում հոգեկան թմրությունը, ու նրա հայացքի առաջ Ստեկնի կերպարանքով նորից բարձրանում է մարդն իր անբասիր գեղեցկությամբ: Սուրենին հիացնում են Ստեկնը ու բոլոր նրանք, ովքեր ունեն հավատ ապագայի, հավատ մարդկության, հավատ իրենց դերի, գործի և իդեալի հանդեպ: Մարդու գեղեցկությամբ հմայված նկարիչը նորից սկսում է ստեղծագործել ինքնամոռաց հափշտակությամբ: Ստեղծելով Ստեկնի դիմանկարը, Սուրենը ձգտում է արտահայտել՝ «տենչ մը դուրս գալու աշխարհայինեն ու մարմնեղենեն, սովորականեն ու պայմանականեն, որոնում մը ավելի տևական, ավելի մնայուն, ավելի արժեքավոր նոր բանի մը. բուռն կարոտ երազանքի ու հափշտակության»<ref>Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXI։</ref>։
== Ծանոթագրություններ ==
|