«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 46.
Հետպատերազմյան տարիներին և հատկապես [[1960]]-[[1970]]-ական թվականներին կոնսերվատորիան հասել է [[ԽՍՀՄ|միութենական]] առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների [[անդրկովկաս]]յան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյանը]], [[Գրիգոր Եղիազարյան]]ը (ռեկտոր՝ [[1954]]-[[1960]] թվականներին), [[Ղազարոս Սարյան]]ը (ռեկտոր՝ 1960 թվականից), [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, [[Ռոբերտ Աթայան]]ը, Սերգեյ Կոպտևը, [[Գայանե Չեբոտարյան]]ը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, [[Թաթուլ Ալթունյան]]ը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Տաթևիկ Սազանդարյան]]ը, [[Հեղինե Տեր-Ղևոնդյան]]ը, Կ. Մալխասյանը, [[Աննա Ամբակումյան]]ը, Ս. Բունիաթյանը, [[Մարջան Մխիթարյան]]ը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, [[Գերոնտի Թալալյան]]ը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
 
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ [[1969]] թվականից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը [[Մոսկվա]]յի և [[Լենինգրադ]]ի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես [[Դմիտրի Շոստակովիչ]]ի և [[Արամ Խաչատրյան]]ի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, [[1976]] թվականից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ [[1987]] թվականից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից`ից՝ հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն։
 
[[1950]]-ական թվականներին վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների ([[ԱՄՆ]], [[Ուրուգվայ]], [[Կանադա]], [[Լիբանան]], [[Եթովպիա]], [[Բուլղարիա]], [[Մոնղոլիա]], [[Հունաստան]], [[Կուբա]], [[Թուրքիա]], [[Մեքսիկա]] և այլն) երիտասարդ երաժիշտներ։
Տող 63.
 
== Ուսանողներ ==
1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը`ը՝ արտասահմանցի (այդ թվում`թվում՝ սփյուռքահայ)։
 
== Բաժիններ ==