«Գրիգոր Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ →Գործունեություն: clean up, փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 26.
[[Պատկեր:Գրիգոր Խանջյան.jpg|մինի|աջից|250px|Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին]]
== Գործունեություն ==
Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «[[Սևանի ձկնորսները]]» (1956թ), «Երևանի կառուցողները» (1960թ) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է [[Հովհաննես Թումանյան]]ի «Լռեցի Սաքոն» (1956թ), [[Խաչատուր Աբովյան]]ի «Վերք Հայաստանի» (1958թ), [[Գևորգ Էմին]]ի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ), «Սասունցիների պարը» (1975թ) գրքերը, [[Պարույր Սևակ]]ի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն Ա]]-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ), «Հայոց այբուբեն» (1981թ), «Վարդանանք» (1983թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. [[Գրիգոր Լուսավորիչ]]ը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս.[[Մեսրոպ Մաշտոց]]ին՝ այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է [[Եղիշե]] պատմիչի [[Վարդանանց պատերազմ]]ի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»
{{DEFAULTSORT:Խանջյան, Գրիգոր}}
|