«Սպաղանաց Մակար»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 7.
Մակարի կյանքը անհանգիստ է եղել, իսկ մարտական կենսագրությունը՝ արիությամբ ու համարձակությամբ հագեցած։ 1891թ․ Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում [[Գելիեգուզան]] գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր Սասունում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։ Դա բորբոքում է գելիեցիների ինքնասիրությունը, մանավանդ, որ, փոքր՝ 25 տուն ունեցող Սպաղանքը պատկառանք չի տածում Սասունի ամենամեծ գյուղից։ Նրանք հարձակվում են Սպաղանքի վրա՝ հիմնահատակ ավերելու գյուղը, սակայն Մակարը ոտքի է հանում ողջ գյուղը և ամուր պաշտպանվում։ Շուտով կողմերը օժանդակ համալրումներ են ստանում հարևան գյուղերից, բայց մի քանի շաբաթ տևած պայքարում ոչ ոք չի զիջում։ Ի վերջո կնքվում է հաշտություն։1892թ․ կառավարությունը զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ բերեց Սասունի 1894թ․ ապստամբությանը։ Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց [[Տալվորիկ]]ի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը՝ միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում [[Գուրգեն]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Գևորգ Չաուշ]]ը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու։
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն հայ, քուրդ ժողովրդի և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր թուրքերի դեմ, ապա կանկախանար նաև առանց եվրոպական երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի քրդերի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է Գևորգ Չաուշի հետ։ Մակարը զինաթափվում է, բայց Գևորգ Չաուշը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։
1907թ․ Գևորգ Չաուշի մահից հետո կառավարությունը երկրով մեկ սկսեց փնտրել նրա կնոջն ու մեկամյա որդուն՝ Վարդգեսին։ Ծերունազարդ Մակարը, դրդված Գևորգի նկատմամբ որդիական սիրուց, որոշեց անձամբ հանձն առնել Գևորգի ընտանիքի փրկության հարցը՝ ապացուցելով, որ Գևորգի հետ վեճը եղել է զուտ կառուցողական-խրատական, և այդ դիպվածը չի կարող սասանել իր թե՛ մարդկային արժանիքները, թե՛ ֆիդայական միասնականությունը և ասպետությունը։Մակարը իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց Գևորգ Չաուշի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, գուշակելով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր մարմինն ամփոփել Գևորգ Չաուշի մոտ։ Մակարի ցանկությունը սակայն չիրականացավ․ նա թաղվեց Սասուն աշխարհի մյուս երկու տիտանների՝ [[Աղբյուր Սերոբ]]ի և [[Հրայր Դժոխք]]ի կողքին՝ Գելիեգուզանի եկեղեցու բակում։
|