«Դեմոսթենես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Demosthenes orator Louvre.jpg|մինի]]
'''Դեմոսթենես'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=59}}</ref> (մ.թ.ա..384–322 թթ.), [[Աթենք]]ի և [[Հին Հունաստան]]ի նշանավոր հռետոր, աթենական պետական գործիչ։ Հետևողականորեն հանդես էր գալիս Հունաստանի քաղաք-պետությունների նկատմամբ հզորացող [[Մակեդոնիա]]յի գերիշխանության հաստատման դեմ։ Իր մի շարք ճառերում քննադատել է Մակեդոնիայի թագավոր [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս II]] նվաճողական քաղաքականությունը, դատափետել Աթենքի ներսում մակեդոնամետ հոսանքի գործիչներին, նպաստել Մակեդոնիայի դեմ հունական քաղաքների համախմբմանը և միասնական ճակատով հանդես գալուն։
 
Մ.թ.ա 338թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ։ Փիլիպոսի որդին [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն իր ուշադրությունը կենտրոնացնում է [[Աքեմենյան Պարսկաստան]]ի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը։