«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 16.
Զանգեզուրի հերոսամարտը կարելի է բաժանել երկու փուլի. 1919 թվականի ամառ - 1920 թվականի ամառ, երբ հիմնական պայքարն ընթանում էր թուրք-թաթարական ավազակախմբերի եւ մուսավաթական Ադրբեջանի կանոնավոր զորքերի զավթողական գործողությունների դեմ, եւ 1920 թվականի ամառ - 1921 թվականի ամառ, երբ կասեցվում էին Զանգեզուրը [[Խորհրդային Ադրբեջան]]ին բռնակցելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի եւ թուրք-ադրբեջանական զինված կազմավորումների ձեռնարկած հարձակումները<ref name="զհ">[http://www.mayrhayastan.am/doc/arm/zangezur.doc Զանգեզուրի հերոսամարտը]</ref>։
 
1919 թվականի մարտին զորավար [[Անդրանիկ Օզանյան]]ը հարկադրված էր թողնել Զանգեզուրը։ Անգլիացիների միջոցով հասնելով իր նպատակին, Ադրբեջանը գերազանցող ուժերով հարձակվեց Կապանի ուղղությամբ`ուղղությամբ՝ զավթելով մի շարք հայկական բնակավայրեր, իսկ միաժամանակ Նախիջևանի կողմից ներխուժած թուրքական զորքերը, ընդհուպ մոտենալով Զանգեզուրի սահմաններին, սպառնում էին Հայաստանի Հանրապետությունից անջատել այդ տարածքը<ref name="զհ" />։
[[Պատկեր:Njdeh3.jpg|մինի|ձախից|[[Գարեգին Նժդեհ]]<br />(1886-1955)]]
Գավառի ինքնապաշտպանության կազմակերպման գործում մեծ աշխատանք էին տանում Զանգեզուրի ազգային խորհուրդը, ՀՅԴ Սյունիքի կենտրոնական կոմիտեն, գործիչներ [[Արշակ Շիրինյան]]ը, [[Միքայել Պարոնյան|Միքայել (Միշա) Պարոնյան]]ը, [[Զախար Տեր-Դավթյան]]ը, [[Նիկոլայ Հովսեփյան]]ը, [[Զախար Տեր-Ղազարյան]]ը և ուրիշներ։ 1918 թվականի հուլիսի վերջերին Անդրանիկն իր ավելի քան 3 հազարանոց «Հարվածող զորամասով» և թուրքահայ ու նախիջևանահայ շուրջ 35 հազար գաղթականներով մտավ Զանգեզուր։
Տող 34.
Մարտի 20-21-ին Նժդեհը կարողանում է հակառակորդին զրկե [[Գողթան]]ում ունեցած բոլոր ռազմավարական կետերից, բացի Արաքսի ափին ընկած թաթարական երկու գյուղերից։ Այդ ժամանակ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը ներխուժել էին [[Կապան]]։ Ապրիլի 1-ին սկսված հակահարձակմամբ թշնամին դուրս մղվեց գրավված բարձունքներից։ Ճակատամարտի երրորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վնասազերծեցին [[Որոտան]]ի ձախ ափին տարածված թաթարական շուրջ հարյուր գյուղեր։ Ապրիլի 6-ին և 13-ին հաղթանակներ նվաճվեցին նաև Ասկյուլումի և Չավնդուրի մարտերում։ Զանգեզուրցիների հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ [[Արցախ (նահանգ)|Արցախին]]։ Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] հրամանատարությամբ։ Կապարգողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը<ref name="հժպ" />։
 
1920 թվականի ապրիլի 28-ին [[Մուսավաթական Ադրբեջան|Ադրբեջանի]] խորհրդայնացումը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. [[Խորհրդային Ռուսաստան]]ը նպատակ ուներ բոլշևիկյան կարգեր հաստատել [[Անդրկովկաս]]ում։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը։ Ապրիլի 30-ին [[Երևան]] հասավ բոլշևիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը<ref>Զոհրաբյան Է. Ա., 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Ե., 1997, էջ 14</ref>։ 1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։ Ըստ այդմ էլ`էլ՝ 1920 թվականի ամռանը Կապարգողթի`Կապարգողթի՝ խորհրդային ուժերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը Նժդեհը բխեցնում էր հետևյալից. Կապանի ներկայացուցիչները 1920 թվականի հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ և տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար<ref>Նժդեհ Գ., Ինչու պայքարեց Լեռնահայաստանը, հ. 2, էջ 11։ Նույնի`Նույնի՝ Հայ-բոլշևիկյան կռիվները, հ. 2, էջ 31</ref>։
 
1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժդեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։
Տող 40.
== Երկրորդ փուլ ==
[[Պատկեր:Ruben Ter-Minasyan.jpg|մինի|[[Ռուբեն Տեր-Մինասյան]] <br />(1882-1951)]]
Կարմիր բանակը 1920 թվականի [[հուլիսի 4]]-ին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածքը և հաջորդ օրը զավթեց [[Գորիս]] քաղաքը։ [[Գորիսի շրջան|Գորիսի]] և [[Սիսիանի շրջան]]ները զավթելուց հետո կարմիրներն արշավեցին դեպի [[Կապան]], որտեղ հանդիպեցին առաջին լուրջ հակահարվածին։ Բոլշևիկյան զորքերն ու թուրք-ադրբեջանական բանդաները երեք ուղղություններով`ուղղություններով՝ Գորիսից դեպի Կապանի հանքերը, նախկին [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և [[Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Կուբաթլուի]] շրջաններից`շրջաններից՝ դեպի Կապան ու [[Մեղրի]], Նախիջևանի կողմից`կողմից՝ դեպի Մեղրի և [[Գողթան]] հարձակումներ էին գործում, ձգտելով նվաճել Կապարգողթը<ref name="զհ" />։
 
Կանգնած լինելով հանրապետության համար կործանարար հայ-ռուսական պատերազմի վտանգի առաջ`առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին [[Թիֆլիս]]ում ստորագրված [[Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիր (1920)|հայ-ռուսական համաձայնագրով]] ՀՀ-ն համակերպվեց, որ [[Խորհրդային Ռուսաստան]]ի զորքերը ժամանակավորապես ռազմակալեն «վիճելի» համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը`պատվիրակությունը՝ [[Ավետիս Ահարոնյան]]ի գլխավորությամբ, [[Փարիզ]]ում ստորագրել էր [[Սևրի պայմանագիր]]ը։
 
Սահմանվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումով չի կանխորոշվում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավունքների հարցը»<ref>Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբագրությամբ`խմբագրությամբ՝ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, Ե., 2000, էջ 248</ref>։
 
Օգոստոսի 15-ին Դրոյի միջոցով Գարեգին Նժդեհը ստացավ ՀՀ զինվորական նախարար [[Ռուբեն Տեր-Մինասյան]]ի օգոստոսի 10-ի հրահանգը`հրահանգը՝ իր զորամասով թողնել Զանգեզուրը և Երևան անցնել։ Սակայն նա չենթարկվեց այս կարգադրությանը`կարգադրությանը՝ պատճառաբանլով, որ ոչ թե միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլև Արարատյան Հայաստանը։
[[Պատկեր:View on Khustup mount.JPG|մինի|ձախից|[[Խուստուփ]] լեռ]]
{{քաղվածք|Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհըրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին<ref>Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, հ. 2, էջ 188</ref>|''[[Գարեգին Նժդեհ]]''}}
Հայկական զորամասերն ամրացան Մեղրիում և հետ էին մղում Կարմիր բանակի իրար հաջորդող գրոհները։ Գարեգին Նժդեհը [[Խուստուփ]]ի բարձունքներից հոկտեմբերի 20-ին կազմակերպեց մի ապստամբություն, և բոլշևիկներին կարողացավ դուրս անել Հանքերից և Կապանից։ Նույնը կատարվեց նաև Մեղրիում ու Սիսիանում։ Բոլշևիկները Գորիսից հարձակման անցան`անցան՝ Սիսիանի և Կապանի ուղղություններով։ Գրոհն արդյունք չտվեց, և նոյեմբերի վերջին Կարմիր բանակի զորամասերը թողեցին Գորիսը<ref name="զհ" />։
{{Բազմապատիկ պատկերներ| գոտի= down| ուղղություն= vertical| վերնագիր = | վերնագրի գոտի = center|վերնագրի ֆոն=| footer =| նկարագրության գոտի = left/right/center| footer_background =| width =| պատկեր1= Tatev around 1920.png| լայնություն1= 220| նկարագրություն1=| պատկեր2= Tatev 1918.jpg| լայնություն2= 220| նկարագրություն2= [[Տաթևի վանք]]}}
1920 թվականի [[Թուրք-հայկական պատերազմ (1920)|թուրք-հայկական պատերազմ]]ում հայկական բանակի պարտության պայմաններում, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններից [[Իջևան]] մտած [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե]]ն երկիրը հայտարարեց «սոցիալիստական խորհրդային հանրապետություն»։ Հայաստանի խորհրդայնացման ընթացքը հեշտացնելու, զուտ քաղաքական-քարոզչական նպատակով [[նոյեմբերի 30]]-ին Ադրբեջանի հեղկոմը հայտարարեց Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հօգուտ [[Խորհրդային Հայաստան]]ի հրաժարվելու մասին<ref> Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Ереван, 1992, стр. 602</ref>։
 
1920 թվականի դեկտեմբերի 25-ին [[Տաթևի վանք]]ում տեղի ունեցած [[համազանգեզուրյան առաջին համագումար]]ը որոշեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգ, մնալով անկախ`անկախ՝ մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի`երկրի՝ Հայաստանի հետ»<ref>Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Ե., 1991, էջ 68</ref>։ Այստեղ
«մայր երկիր» ասելով հասկացվում էր [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետություն]]ը և ոչ թե [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]]ը (ՀԽՍՀ):։ Այն, որ զանգեզուրցիները կողմ չէին արտահայտվում ՀԽՍՀ-ին միանալուն, պայմանավորված էր երկրամասի հայության`հայության՝ շուրջ կես տարի խորհրդային
զորամասերի դեմ պայքարելու իրողությամբ, Զանգեզուրում բոլշևիկների կատարած դաժանություններով, ինչպես նաև նրանց ու առանձնապես Գարեգին Նժդեհի համոզումով, թե «Սովետական Ռուսաստանն ու Ադրբեջանը … ցանկացան գլխատել ու իսպառ ոչնչացնել հայ ժողովուրդը և ներս հրավիրեցին տաճկական հորդաներին, Քեմալի գլխավորությամբ, Հայաստան, և Ալեքսանդրապոլի պատերի տակ ստիպեցին Հայաստանին ընդունելու այսպես կոչված «խորհրդային» իրավակարգը»<ref>Նժդեհ Գ., Իմ պատասխանը, հ. 2, էջ 214</ref>։
 
Տող 60.
{{Հիմնական հոդված|Լեռնահայաստանի Հանրապետություն}}
[[Պատկեր:Mountainous Armenia emblem.jpg|մինի|ձախից|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] զինանշան]]
Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդող դեկտեմբեր-հունվար ամիսներին Հայհեղկոմի իրականացրած քաղաքականության հետևանքով նախկինում իշխանությունից հրաժարված ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ 1921 թվականի փետրվարին [[Փետրվարյան ապստամբություն|հակախորհրդային ապստամբություն]] բռնկվեց։ Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին [[Երևան]]ը և ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն`կառավարություն՝ «[[Հայրենիքի փրկության կոմիտե]]» անվանումով։ Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում։
 
Ապրիլի 15-ին Դարալագյազը ([[Վայոց Ձոր]]) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները`գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին [[Տաթևի վանք]]ում տեղի ունեցած [[համազանգեզուրյան երկրորդ համագումար]]ում Ինքնավար Սյունիքը վերանվանեց [[Լեռնահայաստան]]։ Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն`կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ [[Երևան]]ից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց`ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։
[[Պատկեր:Mountainous Armenia.png|մինի|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] քարտեզ]]
Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն`Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի [[հունիսի 3]]-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ`առաջ՝ [[հունիսի 13]]-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն`համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, [[Յապոն]]ի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։
 
Հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները`գործողությունները՝ խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Գարեգին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ [[Արաքս]] գետի պարսկական ափը։
 
== Տես նաև ==