«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Զանգեզուրի ինքնապաշտպանություն''', [[հայ ժողովուրդ|հայ ժողովրդ]]ի ազատագրական պայքարը [[քեմալականություն|թուրքական]], [[Մուսավաթական Ադրբեջան|թաթարական]] ու [[Խորհրդային Ռուսաստան|խորհրդային]] զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգի հարավում՝ [[Զանգեզուր]]ում։ Ղեկավարել է գեներալ [[Գարեգին Նժդեհ]]ը։
 
[[Պատկեր:Նժդեհ 1921.jpeg|մինի|գեներալ [[Գարեգին Նժդեհ]]]]
Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը<ref>[http://lraber.asj-oa.am/5984/1/2012-2-3_(141).pdf Սուքիասյան Հ. Կ., Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում]</ref>։{{քաղվածք|Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը<ref>Նժդեհ Գ., Հայ-բոլշևիկյան կռիվները (Երկեր, երկու հատորով, հ. 2, Ե., 2002, էջ 41)</ref>|''[[Գարեգին Նժդեհ]]''}}Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում։