«Պուբլիոս Օվիդիոս Նազոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պուբլիոս Օվիդիոս Նազոն''' (մեր թվարկությունից առաջ 43– մեր թվարկություն մոտ 18), հռոմեացի բ...»:
(Տարբերություն չկա)

14:33, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Պուբլիոս Օվիդիոս Նազոն (մեր թվարկությունից առաջ 43– մեր թվարկություն մոտ 18), հռոմեացի բանաստեղծ։ Հռոմում ստացել էր հռետորական կրթություն։ Զարգացնելով անհատապաշտական, գլխավորապես էրոտիկ պոեզիան՝ Օվիդոսը վաղ շրջանի պոեմներում («Սիրո արվեստր» և «Միջոցներ սիրո դեմ») սիրո վերաբերյալ խրատներ էր տալիս, ներկայացնում հռոմեացիների կյանքի տեսարաններ։ Օվիդոսի անցումը՜ հելլենիստական «գիտական» պոեզիայի ոգով մեծ ստեղծագործությունների՝ հատկանշվել էր «Մետամորֆոզներ» պոեմով, որը մտահղացված էր որպես վիպերգություն և պարունակում է մոտ 250 դիցաբանական ու բանահյուսական զրույց, որտեղ մարդիկ փոխակերպվում էին կենդանիների, բույսերի, համաստեղությունների և նույնիսկ քարերի։ Կյանքի վերջին շրջանում գրել էր «Վշտալի եղերերգեր» և «Նամակներ Պոնտոսից» ստեղծագործությունները։ Մեր թվարկություն 8 թվականի վերջին Օգոստոս կայսրը նրան աքսորել է Թոմի քաղաքը (այժմ՝ Կոնստանցա, Ռումինիայում), որտեղ և մահացել էր։ Աքսորում Օվիդոսը ստեղծել էր հռոմեական պոեզիայի նոր ժանր՝ սիրո թեմայի հետ չառնչվող սուբյեկտիվ եղերերգություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։