«Օտտոն II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օտտոն 2-րդ''' (955-983), թագավոր և կայսր 973 թվականից։ Օտտոն 1-ինի որդին։ Շարունակել էր կենտրոնակա...»:
 
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Օտտոն 2II-րդ''' ([[955]]-[[983]]), թագավոր և կայսր [[973]] թվականից։ Օտտոն 1-ինի որդին։ Շարունակել էր կենտրոնական իշխանության ամրապնդման քաղաքականությունը, [[976]] թվականին ճնշել էր [[Բավարիա]]յի դքսի անջատողական խռովությունը։ [[981]] թվականին ներխուժել էր [[Հարավ]]ային [[Իտալիա]]՝ փորձելով նվաճել այն (իբրև կնոջ՝ բյուզադիական արքայադուստր Թեաիանոյի «օժիտ»), սակայն հանդիպել էր բյուզանդացիների և արաբների դիմադրությանը և [[982]] թվակյանին Կալաբրիայում պարտություն կրել։ Օտտոն 3-րդ ([[980]]–[[1002]]), թագավոր [[983]] թվականից, կայսր [[996]] թվականից։ Օտտոն 2-րդի որդին։ Մինչև չափահաս դառնալը ([[995]]) խնամակալուհիներն էին մայրը (մինչև [[991]] թվականը) և տատը։ [[Հռոմ]]եական «համաշխարհային կայսրությունը» վերստեղծելու ուտոպիական ծրագիրն իրականացնելու նպատակով Օտտոն 3-րդը մշտապես ապրել էր [[Իտալիա]]յում։ Օտտոն 4-րդի Բրաունշվեյգցի (մոտ [[1175]] կամ [[1182]]-[[1218]]), թագավոր [[1198]] թվականից, կայսր [[1209]] թվականից։ Վելֆերի իշխանական տոհմից (Սաքսոնիայի դուքս Հայնրիխ Առյուծի որդին), Անգլիայի թագավոր [[Ռիչարդ 1-ին Առյուծասիրտ]]ի զարմիկը, Պուատուի կոմս։ Կայսր Հայնրիխ 7-րդ Շտաուֆենի մահից ([[1197]]) հետո [[Վելֆեր]]ի կողմից առաջ էր քաշվել «հակաթագավոր»՝ ի հակակշիռ Փիլիպպոս Շվաբացու (Հայնրիխ․ 6-րդի եղբոր)։ Երկարատև պայքարից և Փիլիպպոսի մահից ([[1208]]) հետո ամրապնդվել էր գերմանական գահին։ Պապությանը զիջումներ անելու խոստումով սկզբում աջակցություն էր ստացել Իննովկենտիոս 3-րդ պապից, սակայն, երբ Օտտոն 4-րդը փորձել էր զավթել ([[1210]]) Աիցիլիական թագավորությունը, որը պապի գերիշխանության տակ էր, պապը բանադրել էր նրան և գերմանական գահի թեկնածու առաջադրել [[Ֆրիդրիխ Շտաուֆեն]]ին՝ [[Հայնրիխ 4-րդ]]ի որդուն։ [[1214]] թվականին Բուվինի մոտ պարտվելուց հետո Օտտոն 4-րդը փաստորեն զրկվել էր իշխանությունից։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օտտոն_II» էջից