«Ալեքսանդր Սաֆարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
Ծնվել է 1964 թ. մարտի 24-ին։ 1981 թ. Ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 19 դպրոցը, 1986 թ.՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը, 1989 թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1988-89 թթ. ստաժավորում է անցել Դամասկոսում (Սիրիա)։ 1990 թ. աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում որպես պետի օգնական և գիտամեթոդական խորհրդի գիտնական-քարտուղար։ 1990 թ.-ից աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական և թուրքական բանասիրության (վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնում որպես դասախոս, ապա ավագ դասախոս։ 1994-95 թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, զորացրվել մայորի կոչումով։ 1996 թ.-ից ԵՊՀ թուրքագիտության (վերանվանումից հետո՝ թյուրքագիտության) ամբիոնի վարիչն է։
 
1995 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է «Գրիգոր Նարեկացին և սուֆիզմը (գաղափարախոսության հիմնահարցեր, միջնադարյան աղբյուրների համեմատական ուսումնասիրության փորձ)» թեկնածուական ատենախոսությունը։ 2004 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում։ ՏասըՏասից ավելի թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է (ղեկավարել է հայաստանյան իրականության մեջ պաշտպանված առաջին ատենախոսությունները «թուրքերեն լեզքու» և «թուրք գրականություն» մասնագիտությունների գծով)։
 
2013 թ.-ից Ինֆորմատացման Միջազգային Ակադեմիայի (Կանադա) իսկական անդամ է։