«Ստոիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: nov:Stoikisme
չ Ռոբոտը ավելացնում է․: mwl:Estoicismo; cosmetic changes
Տող 1.
'''Ստոիցիզմը''' դա ստոյիկականությունն է, կամ ստոիկյան դպրոցի [[փիլիսոփայություն]]ը: Գլխավոր տեղը ստոյիկյան փիլիսոփայության մեջ գրավում է բարոյագիտոթյունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայության) և տրամաբանության վրա: Աշխարհը (տիեզերք), ըստ Ստոիցիզմի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ: Իրական գոյություն ունեն միայն մարմինները: Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասսիվ և ակտիվ։
 
Աշխարհի ինքնազգացումը տեղի է ունենում շրջապտույտներով. յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները: Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է: Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը: Ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա: Մարդու երջանկության իմաստը բնությանը, լոգոսին համապատասխան ապրելն է:
 
Ստոյիկների բարոյական իդեալը առաքինության և անխռովության հասած իմաստունն է. Նրա բոլոր արարքները ճիշտ են, նա կամավին հետևում է իր ճակատագրին: Ստոիցիզմի տրամաբանությունը (մշակել է Քրիսպոսը) Բովանդակում է ներկա իմաստով իմացաբանությունը, լեզվի մասին ուսմունքը և բուն տրամաբանությունը: Տրամաբանության մեջ ուսումնասիրվել են պարզ և բարդ ասույթները (ճշմարիտ կամ կեղծ լինելու իմաստով), դրանց տրամաբանական շաղկապները, մտահանգման տեսակները:
Տող 40.
[[lv:Stoicisms]]
[[mk:Стоицизам]]
[[mwl:Estoicismo]]
[[nl:Stoa]]
[[no:Stoikerne]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստոիցիզմ» էջից