«Գևորգ Չաուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 86.
1898 թ.-ի Բաբշենի կռվից հետո Աղբյուր Սերոբը ստիպված էր հեռանալ իր հայրենի բնակավայրից։ Նա վաճառեց իր տունը և նրանով զենք գնեց։ Այնուհետև իր ընտանիքի հետ եկավ Սասուն։ Ֆիդայիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Սերոբին, որին խլաթցիները Աղբյուր անունն էին տվել, քանի որ նրա շնորհիվ խուսափել էին կոտորածներից։
 
Գևորգ Չաուշն իր խմբով միանում է միանում է Սերոբի խմբին։ Ինչպես նաև Սերոբի խմբին է միանում նաև [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]]։
 
Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ։ Օրենքներից առաջինն անցայն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ։ Իսկ հետագայում Սերոբը, տեսնելով, որ հայկական գյուղերը միմյանց հետ թշնամանում են աղջիկ փախցնելու պատճառով, հայտարարեցհայտարարում է, որ աղջիկ փախցնողը դաժան կերպով պետք է պատժվի։
 
Այդ կարգադրությունից որոշ ժամանակ անց աղջիկ փախցնելու համար [[Տալվորիկ]]ն ու Աղբրիկը թշնամանում են Փսանաց գավառի հետ։ Պատճառն այն էր, որ Գևորգի հորեղբայր Ավեն փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին։