«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 5.
== Վաղ բրոնզի դար ==
Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում եզրափակիչ փուլում միայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին սկսում են նկատվել սոցիալ-տնտեսական տարբերակման, ունեցվածքային անհավասարության երևույթներ և տոհմացեղային կազմակերպության ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է իր հասարակական դիրքով ու հարստությամբ բնակչության հիմնական զանգվածներից անջատվող տոհմացեղային ավագանին։ Դրա ցուցանիշն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին դարերով թվագրվող մեծ դամբարանաթմբերի առաջացումը [[Լեռնային Ղարաբաղ]]ում ([[Խաչենագետ]], [[Ստեփանակերտ]]) ու [[Մուղանի դաշտ]]ում (Ուչ-թափա), [[Թռեղք]]ի նշանավոր [[դամբարան]]ադաշտում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Մայկոպի նշանավոր դամբարանում կուտակված արժեքները, արվեստի, զենքի, զարդարանքի նմուշները, թաղման ձևն ու ճոխությունը ցույց են տալիս, որ վաղ բրոնզի դարաշրջանում առանձին ցեղերի առաջնորդներ հասնում են հասարակական աննախադեպ բարձր դիրքի։
[[Հայաստան]]ի վաղբրոնզեդարյան [[տնտեսություն|տնտեսության]] ու նյութական արտադրության մեջ առաջացած արմատական տեղաշարժերն իրենց նկատելի հետքն են թողնում տեղաբնակների հասարակական կյանքում։ Արորային [[Երկրագործություն|երկրագործության]] առաջացումը, անասնապահության ու որսորդության վերելքը, մետաղահանության, մետաղամշակության, [[արհեստներ]]ի ու փոխանակային հարաբերությունների զարգացումն ի վերջո հանգեցնում են տղամարդու բացարձակ գերիշխանության տնտեսական և հասարակական ոլորտներում։ Կնոջ հասարակական դերը հետզհետե սահմանափակվում է [[ընտանիք]]ի ու տնային տնտեսության շրջանակներով։ Կազմավորվող հայրիշխանական ընտանեկան մեծ համայնքը դառնում է հասարակության բաղկացուցիչ բջիջը և հիմնական տնտեսական միավորը, որի էական հատկանիշը նյութական բարիքների արտադրության ու սպառման հավաքական սկզբունքն է։ Այդ պատճառով էլ հասարակության ունեցվածքային խոր տարբերակում չի նկատվում ո՛չ բնակատեղիների, ո՛չ էլ [[դամբարան]]ային պեղածո նյութերի ուսումնասիրության ժամանակ։
|