«Բետա-տրոհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
[[Հիմնարար մասնիկ|Հիմնարար]] մակարդակում (ցույց է տված [[Ֆեյնմանի դիագրամ]]ում) այն պայմանավորված է [[d-քվարկ]]ի վերածումով [[u-քվարկ]]ի՝ [[վիրտուալ մասնիկներ|վիրտուալ]] {{math|''W''<sup>−</sup>}}-բոզոնի ճառագայթումով, որն, իր հերթին, տրոհվում է էլեկտրոնի և հայանեյտրինոյի։
 
Ազատ նեյտրոնը նույնպես ենթարկվում է {{math|β<sup>−</sup>}}-տրոհման։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նեյտրոնի զանգվածն ավելի է, քան պրոտոնի, էլեկտրոնի և հականեյտրինոյի գումարային զանգվածը։ Միջուկում կապված նեյտրոնը կարող է այդ կերպ տրոհվել միայն այն դեպքում, եթե մայր ատոմի {{math|''M<sub>i</sub>''}} զանգվածը մեծ է դուստր ատոմի {{math|''M<sub>f</sub>''}} զանգվածից (կամ, ընդհանուր դեպքում, եթե սկզբնական վիճակի լրիվ էներգիան մեծ է ցանկացած հնարավոր վերջնական վիճակի լրիվ էներգիայից)<ref>Օրինակ, [[դեյտերիում]]ը, որի միջուկը կազմված է պրոտոնից և նեյտրոնից, բետա-կայուն է. նրա նեյտրոնը ինքնակամ չի կարող տրոհվել պրոտոն+էլեկտրոն+հականեյտրինոյի, քանի որ ցանկացած հնարավոր վերջնական վիճակների էներգիան ավելի մեծ է, քան դեյտերիումի ատոմի էներգիան։</ref>։ {{math|(''M<sub>i</sub> − M<sub>f</sub>'')·''[[լոիյսի արագություն|c]]''<sup>2</sup> {{=}} ''Q''<sub>β</sub>}} տարբերությունը կոչվում է բետա-տրոհման ''մատչելի էներգիա'' <!-- todo ստուգել հայերեն տերմինի թարգմանությունը доступной энергией -->։ Այն թվապես հավասար է տրոհումից հետո շարժվող մասնիկների՝ էլեկտրոնի, հականեյտրինոյի և դուստր միջուկի (այսպես կոչված հետհրման միջուկը, որի բաժինը տարվող կինետիկ էներգիայի ընդհանուր հաշվեկշռում շատ քիչ է, քանի որ այն էապես ծանր է մյուս երկու մասնիկներից) գումարային կինետիկ էներգիային։ Եթե անտեսենք դուստր միջուկի ներդրումը, ապա բետա-տրոհման ժամանակ անջատվող մատչելի էներգիան կինետիկ էներգիայի տեսքով բաշխվում է էլեկտրոնի և հականեյտրինոյի միջև, ընդ որում այն բաշխումն անընդհատ է. այդ երկու մասնիկներից յուրաքանչյուրը կարող է ունենալ 0-ից մինչև {{math|''Q''<sub>β</sub>}} էներգիա։ [[Էներգիայի պահպանման օրենքըօրենք]]ը թույլ է տալիս {{math|β<sup>−</sup>}}-տրոհումը միայն ոչ բացասական {{math|''Q''<sub>β</sub>}} դեպքում։
 
{{math|β<sup>−</sup>}}-տրոհման ժամանակ դուստր ատոմը սովորաբար առաջանում է լիցքավորված դրական իոնի տեսքով, քանի որ միջուկը մեծացնում է իր լիցքը մեկով, իսկ էլեկտրոնների քանակը թաղանթում նույնն է մնում։ Այդպիսի իոնի էլեկտրոնային թաղանթի կայուն վիճակը կարող է տարբերվել մայր ատոմի թաղանթի վիճակից, այդ պատճառով տրոհումից հետո տեղի է ունենում էլեկտրոնային թաղանթի վերադասավորում։ Բացի այդ, հնարավոր է բետա-տրոհում կապված վիճակում, երբ միջուկից դուրս թռած փոքր էներգիայով էլեկտրոնը զավթում է թաղանթի ուղեծրերից մեկը. այս դեպքում դուստր ատոմը չեզոք է մնում։