«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր՝ի → ր՝ ի oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: → (6)
Տող 5.
'''Հայկական կոտորածներ''' 1894-1896, հայերի զանգվածային ջարդեր [[Արևմտյան Հայաստան]]ում և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և [[Հայկական հարց]]ին վերջ տալու նպատակով։
 
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։
Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։
Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։
Տող 14.
Լուծելով արտաքին բնույթի բազմաթիվ այլ հարցեր, սուլթանը միաժամանակ լուծում էր նաև ներքին խնդիրները։ Հայության դեմ ուղղված իր քաղաքականությունը Աբդուլ Համիդ II-ը սկսել էր իրագործել դեռ 1880-ական թվականներից։ Ինչպես ժամանակին ճիշտ նշել էր Հայկական դատի պաշտպաններից մեկը՝ Մաքքոլմ Մաք Քոլլը, նախ և առաջ պատերազմ հայտարարվեց հայերի կրթական համակարգին, դավանանքին և մշակույթին։ Համիդը գիտակցում էր, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքի դեմ պայքարում պետք է վճռվեր լինել-չլինելու համլետյան հարցը։ Այս սուլթանի օրոք էր, որ կառավարության կողմից սկսեց կիրառվել նաև մշակութային ցեղասպանություն։ Ընդ որում, եթե ֆիզիկական բնաջնջման մարտավարությունը հնարավոր էր ժամանակ առ ժամանակ հանել զինանոցից, արտաքին պայմաններից կամ այլ նկատառումներից ելնելով, ապա պետականորեն ղեկավարվող մշակութային ցեղասպանությունը չդադարեց հայ ժողովրդի նկատմամբ և շարունակվում էր ավելի քան հարյուր տարի։ Միաժամանակ, սուլթանը փորձում էր անմիջական հարված հասցնել Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին՝ անտանելի պայմաններ ստեղծելով նրանց գոյության համար։ Սովորական են դառնում հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները, խաղաղ բնակչության կողոպուտը, թալանն ու բռնություները։ Հայաբնակ բոլոր մարզերում ստեղծվում է յուրահատուկ հակահայկական վարչակարգ։ Երկիրը վեր է ածվում մի կատարյալ դժոխքի։
«Առաջին քայլը,- գրում էր ժամանակի խոշորագույն հրապարակախոսներից մեկը՝ Էմիլ Դիլոնը,- բնաջնջման ծրագրի իրականացման ուղղությամբ, այն էր, որ պարբերաբար քայքայեն ժողովրդին» ։ Դա նախ և առաջ իրականացվում էր ամենադաժան հարկային քաղաքականությամբ։ Հատկապես ծանր էին գլխահարկը և ռազմական հարկը։
Սուլթանը տնտեսական ճնշումները զուգակցում էր ամենանուրբ քաղաքական հետապնդումներով։ Պետական քաղաքականության աստիճանի էր բարձրացվել մուսուլմանների բնակեցումը հայաբնակ գյուղերում և շրջաններում։ Ընդ որում, վերաբնակիչները տասը տարով ազատվում էին ռազմական ծառայությունից, ստանում էին անվճար հողատարածություններ և նյութական օժանդակություն։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։ Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։
Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թթ. թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։
Ուշադիր քննությունը ևս մեկ անգամ համոզում է, որ 1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։
Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։
Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։
Թուրքական իշխանությունները 1891-1892 թթ. Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները.
1.հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին,
2. հանձնել զենքերը,
Տող 54.
Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց՝ մուսուլմանական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադէդդինը ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ 400 զոհ։
 
Այսպիսով, մենք կարող ենք անցկացնել սուլթանական ջարդարար քաղաքականության որոշակի դասակարգում։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։ Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրրեը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։ Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։
Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։
Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թթ. կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թ. մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ 1895 թ. նոյեմբերին նա գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին. «Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին։ Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ։... Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից»։ Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից։ Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը։ Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծամասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»։ Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը։
Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։
Այսպիսով, անժխտելի է, որ 1880-ական թվականներից սկսյալ մինչև 1890-ական թվականների վերջերը թուրքական պետական վարչամեքենան Աբդուլ Համիդ II սուլթանի անմիջական ղեկավարությամբ, սկսեց իրականացնել հայ ժողովրդի օսմանահպատակ հատվածի սիստեմատիկ բնաջնջման ծրագիրը։ Այդ քաղաքականությունը մասմաբ ձախողվեց շնորհիվ հայ ժողովրդի ազգային-ազատագրական զինված պայքարի, որը, չնայած ծանրագույն կորուստներին, տոկալով և դիմադրելով Օսմանյան կայսրությանը կանգնեցրեց ներքին և արտաքին բնույթի այնպիսի բարդությունների առջև, որոնք ստիպեցին թուրքական կառավարող շրջաններին, առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը։
Տող 90.
{{Քրիստոնյաների բնաջնջումը Թուրքիայում}}
{{ՀՀՀ}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայոց ցեղասպանություն]]