«Ժայռապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (3), →
Տող 2.
 
== Ժայռապատկերներ Հայաստանում ==
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg|մինի|Ժայռապատկերներ, Ուխտասար, Հայաստան]] Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ., իսկ արդեն 1913 թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում (№1):։ Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ [[Արագած]], [[Գեղամա լեռներ]], [[Սյունիք]]՝ [[Ուխտասար]]ի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։<ref>Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967</ref>
 
== Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին ==
Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից):։ Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում։ Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու [[հարթաքանդակներ]]:։ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, [[Աֆրիկա]]յի, Սկանդինավյան թերակղզու, [[Ուրալ]]ի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ։ Հայկական լեռնաշխարհում ([[Արագած]], [[Գեղամա լեռներ]], Սյունիքի Ուխտասարի լանջեր) հայտնաբերվել են մ.թ.ա. 7 - մ.թ.ա. 2-րդ հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ։ Քարերին ու ժայռերին բնիկների թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, [[սովորույթներ]]ի, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ։ Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն։ Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ։
 
== Հայտնի ժայռապատկերներ ==
Տող 23.
== Հղումներ ==
{{Ծանցանկ}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Ժայռապատկեր]]