«Ջալալ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 22.
[[Պատկեր:Xoxanaberd.JPG|thumb|right|250px|Թարխան սարը Գանձասարի դիմաց, որի գագաթին գտնվում էր Իշխանաբերդը։]]
Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը [[Գանձասար]]ի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց [[1216]]-ին և ավարտվեց [[1238]]-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը<ref>Իշխանաբերդը նաև կոչվել է Խոխանաբերդ, Թարխանաբերդ։</ref>, իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին<ref>Այս բնակավայրը այժմ էլ կա, Խաչեն գետակի ձախ կողմում, և կոչվում է Վանք։ Խաչենի իշանության ավարտից հետո (1827թ.) տեղափոխվել է փոքր-ինչ արևելք։</ref>, ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։
 
Հասան-Ջալալի հանձանարարությամբ և հովանավորությամբ Տեր-Իսրայել եպիսկոպոսը Գանձասարում ստեղծել է հայկական «Հայսմավուրքը»։ Շինարարական և մշակութային գործունեություն ծավալել նաև Արցախից դուրս։ Այսպես [[1248]]-ին Հասան-Ջալալը վերականգնել է թաթարների ավերած Կեչառիսի վանական համալիրը<ref>Բագրատ Ուլուբաբյան. Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանցը և իր «Համառոտ պատմությունն Աղվանից»։ Երևան 1979։</ref>։
 
==Մոնղոլական տիրապետություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջալալ_Ա» էջից