«Բարսեղ Կանաչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (5), ջնջվեց: ­ (193)
չ կետադրական, փոխարինվեց: → (9)
Տող 27.
| Signature =
}}
'''Բարսեղ Կանաչյան''' ([[1885]], [[ապրիլի 17]], [[Ռոդոսթո]] - [[մայիսի 21]], [[1967]], [[Բեյրութ]]), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։ «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն է ([[1933]] - [[1961]])։ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Պետական օրհներգ|օրհներգ]]ի՝ «[[Մեր Հայրենիք]]»-ի երաժշտության հեղինակն է։
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է [[Ռոդոսթո]]յում (այժմ Թեքիրդաղ՝ [[Թուրքիա]]) [[1885]] թվականին։ [[1888]] թվականին ընտանիքը տեղափոխվում է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ և նախնական կրթությունն է ստանում Կանաչյանը։ [[1896]] թվականին ընտանիքը գաղթում է [[Վառնա]]։ [[Նաթան-Բեկ Ամիրխանյան]]ից երաժշտության դասեր է վերցնում ([[ջութակ]], երաժշտության տեսություն, խմբավարություն)։ [[1903]] թվականից սովորում է [[Բուխարեստ]]ում ([[դաշնամուր]] և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է [[Թուրքիա]]՝ [[Կոստանդնուպոլիս]]։ Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում է [[ստեղծագործություն|ստեղծագործական]] առաջին փորձերը։ Կանաչյանի համար որոշիչ է եղել [[Կոմիտաս]]ի հետ հանդիպումը [[1910]] թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս [[Գուսան (Կոմիտասի երգչախումբը)|«Գուսան»]] երգչախմբում, նրա «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ [[1919]] թվականին [[Կոմիտաս]]ին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ [[1920]] թվականից շարունակել է երաժշտական կրթությունը [[Փարիզ]]ում։ [[1922]] թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով։ [[1928]] թվականից դասավանդել է [[Կիպրոս]]ի [[Մելքոնյան կրթական հաստատություն]]ում, [[1933]]-ից [[Նշան Փալանջյան ճեմարան]]ում։ [[1936]] թվականին [[Բեյրութ]]ում հիմնում է [[Գուսան (Կանաչյանի երգչախումբը)|«Գուսան»]] երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ [[1946]] թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։
 
== Ստեղծագործություններ ==
Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյ­­նար», «Դա­­լի­­լո», «Վար­դե­րի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ու­­ռին», «Ալ­­վար­­դի երա­­զը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբե­­ղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստ­­ված­­ներ» դրամայի) երգային օպերայի։
Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նա­­նոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փո­­րո­­տան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–1948) և Երևանում (1969)<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1234 Բարսեղ Կանաչյան]</ref>։
 
== Պարգևներ ==