«Լիբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
 
== Պետական կարգ ==
[[Պատկեր:Ellen Johnson-Sirleaf3.jpg|մինի|աջից|300px|Լիբերիայի Նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆ]]
Լիբերիան հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1847-ին, փոփոխությունների ենթարկվել՝ 1955-ին: Օրենսդրական իշխանության մարմինը երկպալատ պառլամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներկայացուցիչների պալատ և սենատ), կառավարությունը՝ նախագահին կից խորհրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը: Ընտրություններին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները: Կոմսությունները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսարներն ու ցեղերի առաջնորդները: Լիբերիայի դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, տարածքային, մունիցիպալ և հատուկ դատարանները:
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Topographic map of Liberia-en.svg|մինի|աջից|300px|Լիբերիայի Ֆիզիկական Քարտեզ]]
 
Լիբերիայի տարածքը ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափով՝ մոտ 500 կմ երկարությամբ: Ափամերձ շրջանները հարթ են, թույլ կտրտված, տեղ-տեղ ճահճապատ, շատ են ծովալճակները: Երկրի խորքում հարթավայրը վերածվում է բլրավոր մակերևույթի (400—600 մ), ապա փոխակերպվում Լեոնա Լիբերական բարձրության, կղզիանման առանձին լեռնագագաթներով (ամենաբարձրը Նիմբա լեռն է, 1752 մ): Կան երկաթի, ոսկու, ալմաստի հանքավայրեր:
 
Տող 56 ⟶ 59՝
 
== Բնակչություն ==
[[Պատկեր:Liberia-demography.png|մինի|աջից|300px|Լիբերիայի բնակչության բնական շարժի տեմպերը]]
[[Պատկեր:Pyramide Liberia.PNG|մինի|աջից|300px|Լիբերիայի բնակչության սեռա-տարիքային բուրգ]]
Մեծ մասը պատկանում է մանդե, գվինեական և արևմտյան բանտոիդ լեզվախմբերին: Կան նաև ամերիկյան ազատագրված նեգրերի հետնորդներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Միջին խտությունը 1 կմ2 վրա 14 մարդ է: Նշանավոր քաղաքներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենենը, Հարպերը, Գանտան:
 
Տող 74 ⟶ 79՝
 
== Կրթություն ==
[[Պատկեր:Liberian students.jpg|մինի|աջից|300px|Համալսարան Լիբերիայում]]
 
Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով: Ուսուցումը տարվում է անգլերենով: Կան մանկապարտեզներ (4—6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ: Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տարի): Միջնակարգն մասնագիտական կրթությունը վճարովի է: Տարրական և միջնակարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակերպություններին: Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առաջին ցիկլի հիմքի վրա: Բարձրագույն կրթության համակարգում են համալսարանը Մոնրովիայում (հիմնադրվել է 1951-ին), Կատինգտոնի կոլեջը Մուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական քոլեջը: Մոնրովիայում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարանները:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբերիա» էջից