«Լարի Քինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ անձ}}
'''Լարի Քինգ''' ({{lang-en|Larry King}}, իսկական անունը '''Լոուրենս Հարվի Զայգեր''', {{lang-en|Lawrence Harvey Zeiger}}, [[նոյեմբերի 19]] [[1933]], [[Բրուքլին]], [[Նյու Յորք]]), ամերիկացի հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» զրույց-հա­ղոր­դումով ({{lang-en|talk show}}), որի անփոփոխ հաղորդավարն է եղել [[1985]] թվականից մինչև [[2010]] թվականը։ Իր գործունեության ընթացքում ավելի քան 50000 հարցազրույց է վարել <ref>[http://edition.cnn.com/2010/SHOWBIZ/TV/12/16/larry.king.profile/index.html?on.cnn=1 CNN.com կայքում Լարի Քինգի 25 տարվա գործունեության մասին։]</ref> քաղաքական գործիչների, դերասանների, արվեստագետների, սպորտսմենների հետ։ [[Էմմի (մրցանակաբաշխություն)|Էմմի]], Պիբոդի (երկակի) և Cable ACE (10 անգամ) մրցանակների դափնեկիր է։
 
== Կենսագրություն ==
Տող 13.
1957 թվականին Ջեյմս Սերմոնսի (CBS մեկնաբան)առաջարկությամբ՝ տեղափոխվել է [[Մայամի]], որտեղ աշխատել է ռադիոկայանների գրասենյակների մաքրող: Քանի որ հաղորդավարների պակաս կար, Քինգին առաջարկել են հաղորդավար լինել WAHR ռադիոյի եթերում: Այդպես սկսվել է նրա կարիերան ԶԼՄ-ներում: Թեդ Թերների առաջարկությամբ՝ տեղափոխվել է աշխատելու CNN, երբ վերջինս նոր էր զարգանում<ref>[http://www.jewish.ru/theme/world/2010/06/news994286784.php Քինգը հեռանում է]</ref>:
 
Ութ անգամ ամուսնացած է եղել յոթ կնոջ հետ: Ունի չորս երեխա երեք կանանցից:.
 
[[1997]] թվականից ութերորդ անգամ ամուսնացած է Շոուն Սաութվիքի հետ:
 
1997 թվականին այլ հանրահայտ դերասանների և Հոլիվուդի ղեկավարների հետ Լարի Քինգը բաց նամակ է ստորագրել՝ ուղղված գերմանական կանցլեր Գելմութ Կոլին: Նամակը հրապարակվել է [[International Herald Tribune]] թերթում, որտեղ հայտարարվում էր Գերմանիայում սաենթոլոգիայի հետևորդների կրոնական իրավունքների ոտնահարումը թույլ չտալու մասին<ref >{{cite web|title=U.S. Celebrities Defend Scientology in Germany|publisher=[[ The Washington Post]]|datepublished=1997-01-14|lang=en|url=http://pqasb.pqarchiver.com/washingtonpost/access/10844567.html?dids=10844567:10844567&FMT=ABS&FMTS=ABS:FT&type=current&date=Jan+14%2C+1997&author=William+Drozdiak&pub=The+Washington+Post&desc=U.S.+Celebrities+Defend+Scientology+in+Germany&pqatl=google}}</ref>:
 
2010 թվականի հուլիսին Լարի Քինգը հայտարարել է, որ շուտով ինքնակամ կերպով դադարեցնելու է իր շոուն: Վերջին թողարկումը ցուցադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին: Հաղորդման հյուրը Առնոլդ Շվարցնեգերն էր:
 
2013 թվականի մայիսի 29-ին Լարի Քինգը վաճառեց իր ''Larry King Now'' հաղորդման իրավունքները<ref>[http://www.itar-tass.com/c1/753325.html ИТАР-ТАСС : Լարի Քինգը հաղորդավար է դարձել Russia Today հեռուստաընկերությունում]</ref><ref>[http://www.echo.msk.ru/news/1085470-echo.html Радио ЭХО Москвы :: Новости / Հանրահայտ Լարի Քինգը հաղորդավար է դարձել Russia Today հեռուստաընկերությունում]</ref> [[Russia Today]] ալիքին:
 
== Ծանոթագրություններ ==