«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Սրբագրվել է անվան ուղղագրությունը (դասական ուղղագրություն)
Տող 1.
{{Արևմտահայերեն|Եղիա Տէմիրճիպաշեան}}
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Եղիա ՏեմիրճիպաշյանՏէմիրճիպաշեան''
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Eghiatemirjipashyan.jpg
Տող 11.
| վախճանի վայրը = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
}}
'''Եղիա ՏեմիրճիպաշյանՏէմիրճիպաշեան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում՝ աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթէոս Պէրպէրեան|Ռեթեոս Պերպերյան]]ը։ 1866-ին փոխադրվում է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։