«Մարդու իրավունքների եվրոպական դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:European Court of Human Rights- Av. de l'Europe.jpg|thumb|Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը․ [[Ստրասբուրգ]]]]
'''Մարդու իրավունքների եվրոպական դատարան''' կամ '''Եվրոպական Դատարան''', կամ ՄԻԵԴ ({{lang-en|European Court of Human Rights}} կամ ECtHR, [[ֆրանսերեն]]՝ Cour européenne des droits de l’homme), [[Ստրասբուրգ]]ում հիմնված ([[1959]]) [[Միջազգային դատական մարմիններ|միջազգային դատարան]], դատավորների թիվը համապատասխանում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան]] վավերացրած [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդի]] անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա]]ն։<ref>[[մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ]][http://www.pastinfo.am/sites/default/files/Convention2.pdf] (1950թ. նոյեմբերի 4) Կից արձանագրություններով</ref> Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի էեն որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։<ref name="Բ">ՀՀ Արդարադտության նախարարության կայք[http://www.justice.am/page/563] գրադարան</ref>
[[File:Strasbourg- European Court of Human Rights.jpg|thumb|՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ [[Ստրասբուրգ]], [[Ֆրանսիա]]]]
[[File:Flag of Europe.svg|thumb|Եվրոպական Միության, նաև Եվրոպական դատարանի դրոշ։ 12 ոսկեգույն աստղորը խորհրդանշում են ամբողջություն և միասնություն և ոչ թե անդամ երկրների թիվը]]
Տող 56.
 
=== Տարածքային իրավազորություն ===
Դատարանը տարածքային իրավազորություն ունի անդամ պետության ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների սահմանների և այն տարածքների, որոնց նկատմամբ պետությունն արդյունավետ կառավարման հնարավորություն ունի։ Այս պայմաննպայմանը կոչվում է ratione loci, որը հնարավորություն է տալիս հստակորեն սահմանազատել Եվրոպական դատարանի իրավազորության ներքո գտնվող աշխարhագրական տարածքը։ Որպես կանոն Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, եթե նա չի հայտարարում, որ ինքն այն պետք է տարածի նաև այլ տարածքների վրա։
 
Եվրոպական դատարանի իրավազորության աշխարհագրական սահմանների ճանաչման հարցը որոշում են իրենք` անդամ պետությունները։ Օրինակ, [[2002]] թ. [[մարտի 20]]–ին Կոնվենցիային միանալիս<ref>[[Եվրոպայի Խորհուրդ#ՀՀ-ն ԵԽ-ի կազմում]]</ref> [[Հայաստանի Հանրապետություն]]ն այս հարցի հետ կապված հայտարարություն չարեց։ Հետևաբար Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող [[ԼՂՀ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] նկատմամբ Կոնվենցիան չի կարող կիրառել։ Իսկ [[2002]]թ. [[ապրիլի 15]]-ին Կոնվենցիային միանալիս [[Ադրբեջան]]ը հատուկ վավերացրեց․