«Արգիշտիխինիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Տաթևիկ Քարամյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մաս...
Տող 25.
Պատկեր:Արմավիրի հնավայր 01.jpg
</gallery>
 
== Արգիշտիխինիլի քաղաքի պատմական զարգացումը ==
Գտնվում է Արարատյան դաշտի (ուրարտական Ազա երկրի) կենտրոնական մասում, Աբաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (այժմ՝ Հոկտեմբերյան շրջանի Նոր Արմավիր, Նոր Ամասիա, Նալբանդյան, Հայկավան և Ջրաշեն գյուղերի միջև ընկած բարձունքների վրա)։ Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պալատական, պաշտամունքային և տնտեսական կառույցների մասին տվյալներ կան Արգիշտի Ա-ի և նրա հետնորդներ Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և Ռուսա Գ-ի 17 սեպագիր արձանագրություններում։ Պեղածո նյութերից և արձանագրություններից երևում է, որ մ.թ.ա. VIII դ. կեսին Արգիշտիխինիլին դարձել է ուրարտական թագավորության մշակութային-տնտեսական և պաշտամունքային խոշոր կենտրոն։ Արգիշտիխինիլիի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն, որտեղ եղել են այգիներ, բանջարանոցներ, ցանքսեր։
 
Արգիշտիխինիլի քաղաքը ըստ Արգիշտի Ա-ի տարեգրության հիմնադրվել է նրա թագավորության 11-րդ տարում,այսինքն 776թ. մ. թ. ա., եղել է նրա հյուսիսային նահանգների ռազմավարչական և տնտեսական ամենախոշոր կենտրոնը:Կառուցված լինելով ստրատեգիական և տնտեսական առումով նպաստավոր տեղում, նա իր այդ դերը պահպանել է ուրարտական տիրապերության ողջ ժամանակաշրջանում` չզիջելով նույնիսկ Էրեբունուն: Բնակչությունը հիմնականում կազմված է եղել երկրագործներից ու արհեստավորներից, որոնց ընդարձակ և մեծաշուք տները զբաղեցրել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։ Արվարձաններում բնակվել է երկրագործ բնակչության ցածր խավը։ Քաղաքի և մերձակայքի լավագույն հողերը, ինչպես նաև անասնահոտերը կենտրոնացած էին ստրկատիրական ավագանու, քրմերի և հատկապես՝ թագավորի ձեռքում։ Արհեստանոցներն ու բնակելի թաղամասերը գտնվում էին ջրանցքների, առուների մոտ։ Արգիշտիխինիլին արհեստագործական արտադրանք (քարե նուրբ կնիքներ, մետաղյա և կավե իրեր, դեկորատիվ բազալտե թասեր) է մատակարարել Ուրարտուի հյուսիսային շրջաններին։ Ապացուցված է, որ մ.թ.ա. VII դ. կեսին մի շարք կավե առարկաներ Արգիշտիխինիլիից տեղափոխվել են Թեյշեբաինի (Կարմիր-բլուր)։ Հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, դեղագործի և հյուսնի մենատներ։ Հատկապես կատարելության էր հասել խեցեգործությունը։ Տարածված էին գեղարվեստական արհեստագործության արտադրանքները՝ բրոնզաթիթեղը, դրոշմազարդ գոտիները, բարձրաքանդակ վահանները, սաղավարտներն ու մետաղյա արձանիկները։ Պեղածո իրերը (նուրբ ու կոպիտ գործվածքների, պարանների, փոկերի, կաշվե իրերի մնացորդներ) ցույց են տալիս մանածագործության, ջուլհակության, կաշեգործության և այլ արհեստների առկայությունը։ Արգիշտիխինիլիում զգալի թիվ էին կազմում շինարար վարպետներն։ Արգիշտիխինիլիի արևմտյան հատվածը շրջապատված է եղել բերդապարսպով, որի մնացորդները 1,5—2 կմ երկարությամբ մասամբ պահպանվել են։ Արգիշտիխինիլիի քաղաքաշինական սխեման կազմվել է տեղանքին համապատասխան։ Քաղաքն իր արևելյան և արևմտյան կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատիկի պահեստներ, գինու մառաններ։ Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արևմտյան կողմում, բլրաշարքի ամենաբարձր մասում՝ շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով։ Պալատներից մեկի պեղումներից երևում է, որ այն բաղկացած է եղել սյունազարդ երկու դահլիճներից, բնակելի և տնտեսական ընդարձակ շենքերից։ Քաղաքի արևմտյան մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը՝ մուո 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը՝ մոտ 2,5 կմ երկարությամբ։ Այս բլրաշարքի արևմտյան բարձրադիր հատվածում տեղադրված է եղել արևմտյան ամրոցը։ Բնակելի թաղամասերը զբաղեցրել են բլրաշարքը, նրա լանջերն ու ստորոտի հարթավայրը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի պաշտպանական կառույցները։ Արևմտյան ամրոցը շրջապատված է եղել 3,5 մ հաստության եռաշարք պարիսպներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնաբերդի տարածությունը ընդարձակելու նկատառումով։ Ամրոցի մուտքերը գտնվել են հյուսիսային և արևելյան պարսպամասերում։ Բլրաշարքի կենտրոնում (կենտրոնական մեծ սենյակի շուրջը) բացվել են 6—10 սենյակներով միահարկ բնակելի առանձնատներ։ Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Արգիշտիխինիլիի մեծ մասն ավերակ էր։ Արգիշտիխիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ և շքեղ քաղաքներից մեկը: Արգիշտիխինիլին իր հատակագծի կառուցվածքով բավականին նմանվում էր Ասորեստանի և Բաբելոնի նշանանավոր քաղաքներին: Արգիշտիխինիլի քաղաքի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները: Արգիշտիխինիլին ուներ բավականին մեծ միջնաբերդ, իսկ քաղաքը շրջապատված էր պարսպով: Քաղաքի շրջակայքում սփռված էին մրգատու այգիները, զարգանում էին տարբեր արհեստները:
 
Արգիշտիխինիլին արժանացավ նույն ճակատագրին, ինչ ուրարտական քաղաքների զգալի մասը: Մ.թ.ա VI-րդ դարի սկզբներին ուրարտական պետության անկման հետևանքով, մեդա(մարա)-սկյութական արշավանքների ժամանակ Արգիշտիխինիլին ու Թեյշեբաինին հրկիզվեցին, Էրեբունին կողոպտվեց, Տուշպան ու Ալթըն-Թեփեն ավերվեցին, մյուսները լքվեցին: Սակայն շուտով Էրեբունիի միջնաբերդը եւ Արգիշտիխինիլիի արևելյան ամրոցը վերականգնվեցին, վերակազմվեցին իբրև նոր կենտրոններ:
Շուտով կործանվող Ուրարտական պետության կողքին սկսում է ամրապնդվել և ուժեղանալ հայկական իշխանությունը (թագավորությունը), որը սակայն շուտով ընկնում է մարրական, իսկ հետո աքեմենյան տիրապետության տակ:
 
Ուրարտուի անկումից հետո Արգիշտիխինիլիում կյանքը շարունակվել է միայն քաղաքի արևելյան հատվածում,որտեղ միջնաբերդի ավերակների վրա բարձրացել է Հայկական պետության առաջին մայրաքաղաքը` Երվանդունիների գահանիստ Արմավիրը:Արմավիր քաղաքի հիմնադրման պատմության և նրա տեղագրության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին: Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. IV-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշես Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավարի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների կիսանդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսաջյունով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Մասնավորապես նա հիշատակում է այն մասին,որ այդ ժամանակ դեռևս Արաքս գետը հոսում էր Արմավիրի բլրի ստորոտով,և հետագայում նրա հունի տեղափոխությունը պատճառ է հանդիսացել մայրաքաղաքը նոր տեղ` Երվանդաշատ տեղափոխելու համար: Արմավիրը շարունակեց գոյատևել որպես քաղաք մինչեւ վաղ միջնադար (IV), երբ այն արդեն վերածվեց սովորական ամրոցի: Բագրատունիների օրոք այն շարունակում էր գոյատևել:
 
Արմավիր քաղաքը դարձավ անմարդաբնակ արդեն 13-րդ դարի մոնղոլական արշավանքների արդյունքում:
19-րդ դ. սկզբից Արգիշտիխինիլի-Արմավիր հնավայրը գրավել է եվրոպացի ճանապարհորդների, հետախույզների և գիտնականների ուշադրությունը:Անգլիացի ճանապարհորդներ Ուիլիամ Աուզլեյը և Ռոբերտ Կեր Պորտերը,որ 1812 և 1817-1819 թթ. այցելել են Հայաստան,Արմավիրի տեղադրությունը շփոթել են ոչ հեռու, Արաքսի ափին գտնվող Կարակալայի հետ: Հին Արմավիրի տեղադրության ճիշտ որոշումը պատկանում է Դյուբուա դը Մոնպերյոյին,որը 1830-ական թթ. Ուսումնասիրել է Արմավիրի բլուրը, հայտնաբերել այնտեղ պարիսպների մնացորդներ և ենթադրել,որ քաղաքային բնակելի թաղամասերը տարածված են եղել բլրի ստորոտին և լրիվ ավերվել են անկայուն հում աղյուսից շինված լինելու պատճառով:Ֆրանսիացի արևելագետ Սեն-Մարտենը, որ հետաքրքրվում էր նաև հայագիտության հարցերով,1931 թ. նշել է Արմավիրը պեղելու անհրաժեշտությունը:Արմավիրի ավերակները նկարագրել է նաև եպիսկոպոս Հովհաննես Շահխաթունյանցը:
1869թ. Արմավիրում գտնվում է Արգիշտի Ա-ի արձանագրությունը,որ նույն թվականին Մեսրոպ Սմբատյանը հրատարակում է Էջմիածնի Արարատ հանդեսում:Մինչև 1896թ. այս հանդեսում էին հրատարակվում Հայաստանում նրա հայտնաբերած ուրարտական արձանագրությունները,որոնցից և օգտվում էին ռուս և եվրոպացի արևելագետները:Արգիշտի Ա-ի արձանագրությունը հաստատեց այն փաստը,որ Արմավիրի տեղում նախկինում եղել է նրա հիմնադրած Արգիշտիխինիլի քաղաքը,և որ ավերակների մի մասը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:
 
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի պեղումները 1973 թ. շարունակվեցին Արմավիրի բլրի գագաթին,արևմտյան լանջին և հյուսիս-արևմտյան մասում:Արևմտյան լանջին պետք է ավարտվեր ուրարտական նորահայտ պարսպի բացումը և նրան հարող քառակուսիների ուսումնասիրումը:Պեղումները ընդարձակվեցին դեպի արևմուտք,ի հաշիվ լանջն ի վայր գտնվող քառակուսիների:Այս տեղամասի համար բնորոշը մշակութային շերտի բարակությունն է, բայց այն ինքնին բավարար է շերտագրական դիտողությունների համար,տվյալ դեպքում` ուրարտական և հելլենիստական շերտերի փոխհարաբերությունները մի անգամ ևս ճշտելու տեսանկյունից: Բանն այն է,որ այս քառակուսիներում,որտեղ կան ուրարտական կառույցների բավականին լավ նշմարվող հետքեր, հելլենիստական դարաշրջանի շերտը վկայված է նրանց վրա ու անգամ նրանցից ներքև` ամենուրեք հասնելով մինչև մայր հողը կամ ավելի ճիշտ` բնական ժայռը: Այդ հանգամանքը ինքնին խոսում է տվյալ հատվածի ինտենսիվ յուրացման մասին հելլենիստական ժամանակաշրջանում:Հետախուզական պեղումները ձեռնարկվեցին բլրի արևելյան լանջին,որտեղ նախորդ տարիներին բացվել էին ուշ բչոնզի և վաղ երկաթի դարի դամբարաններ: Ընթացիկ տարում այստեղ բացվեցին կացարանի հետքեր`հատակ,ժայռաբեկորներով շրջփակված օջախ`մոխրով և հին բնակավայրերին բնորոշ իրեր,այդ թվում աշխատանքային գործիքներ:Արմավիրի բլուրի հնագիտական ուսումնասիրությունը հաստատում է հուշարձանի բազմաշերտ բնույթը,`եպետ պետք է նշել,որ հելլենիստական դարաշրջանի նյութերը առավել առատ, ուշագրավ և կոնկրետ են:Արևմտյան տեղամասում պեղված համեմատաբար ընդարձակ տարածությունից,որը հարուստ է ուրարտական կառույցների հետքերով,գտնվեցին ուրարտական խեցու երկու բեկոր միայն,որ վկայում է ուրարտական հնագիտական նյութի իսպառ ոչնչացման մասին ավելի ուշ ժամանակաշրջանում:Հետախուզական պեղումներ ձեռնարկվեցին բլրի արևելյան լանջին,որտեղ նախորդ տարիներին բացվել էին ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի դամբարաններ:Ընթացիկ տարում այստեղ բացվեցին կացարանի հետքեր`հատակ,ժայռաբեկորներով շրջափակված օջախ`մոխրով և հին բնակավայրերին բնորոշ իրեր,այդ թվում աշխատանքային գործիքներ:
 
Արմավիրի բլուրի հնագիտական ուսումնասիրությունը հաստատում է հուշարձանի բազմաշերտ բնույթը,թեպետ պետք է նշել, հելլենիստական դարաշրջանի նյութերը առավել առատ,ուշագրավ և կարևոր են:
 
Արևմտյան տեղամասում պեղված համեմատաբար ընդարձակ տարածությունից,որը հարուստ է Ուրարտական կառույցների հետքերով,գտնվեցին ուրարտակն խեցու երկու բեկոր միայն,որ վկայում է ուրարտական հնագիտական նյութի իսպառ ոչնչացման մասին ավելի ուշ ժամանակներում:
 
Հին հայկական,հելլենիստական դարաշրջանի նյութերի գերակշռող մասը հայտնաբերվել է ամրոցի արևմտյան մասում,այժմ լավ բնորոշվող շերտից:Այդ նյութերը աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ ու թեպետ առատորեն է ներկայացված խեցեղենը,հանդիպում են նաև մետաղե,քարե,ապակե իրեր, կավե արձանիկի և խճանկարի բեկորներ: Խեցեղենի մեծ մասը նախորդ տարիներին հանդիպող ձևերի կրկնությունն է հանդիսանում, թեպետ կան և նորություններ:
Քննության առնված խեցեղենը թվագրվում է մ.թ.ա. 3-1 դարերով. Թերևս մի բացառությամբ, որը վերաբերում է Գառնիի մ.թ. առաջին դարերի խեցեղենի նման դեղին անգոբով պատած ու ակոսներով հարդարված բեկորին:
 
Արմավիրի խեցեղենի համար խիստ բնորոշ գունազարդ խումբը հարստացավ մի քանի նոր նմուշներով,որոնց մեջ ուշադրության արժանի են սրճագույն թռչուններով զարդարված բեկորը, գունազարդ շրթերով թասերի բեկորները:
 
Թեպետ բերովի խեցեղենի քանակը ավելանում է դանդաղորեն,այն մեծ նշանակություն ունի Արմավիրի առևտրական կապերը որոշելու տեսակետից: Այդ խեցեղենը,որը համեմատաբար լավ է ուսումնասիրված, օգնում է նաև հնագիտական շերտերի ճիշտ թվագրմանը: 1980 թ. լրանում է Արմավիրում կատարված առաջին փորձնական պեղումների հարյուր երեսունհինգ տարին:Աշխատանքները սկսեց հայագետ-կովկասագետ Ալեքսանդր Երիցյանը 1880 թ. մայիսին և ապա նույն թվականի աշնանը շարունակեց հնագետ Ա. Ս. ՈՒվարովը:Դեոևս XIX դարի սկզբից Արմավիրը իր վրա է բևեռել ուսումնասիրողների և ճանապարհորդների ուշադրությունը:1831 թ. ֆրանսիացի արևելագետ-հայագետ Սեն-Մարտենը,որը ցանկություն էր հայտնել տեղափոխվել Ռուսաստան աշխատելու նպատակով,հղացել էր Արմավիրը պեղելու գաղափարը:Ճանապարհորդների և ուսումնասիրողների մեծամասնություն,հետևելով Մովսես Խորենացու նկարագրությանը,Արմավիրը նույնացնում էր Արաքսից ոչ շատ հեռու,Արարատյան դաշտի արևմտյան մասում բարձրացող միայնակ ժայռոտ բլրի և նրա շրջապատի հետ: Հատկապես ուշադրության արժանի են Դյուբուա դե Մոնպերյորի և Հովհաննես Շահխաթունյանի`Արմավիրին նվիրված էջերը,որոնք արտացոլում են հուշարձանի XIX դարի 30-40-ական թթ. Պահպանվածության վիճակի բավական ճշմարտացի պատկերը:
 
Պեղումները,որոնց հետախուզական բնույթն անկասկած է,կատարվեցին փորձնական խրամատների ձևով`բլրի վրա,նրա ստորոտներում և,ինչպես երևում է Ա. Երիցյանի կազմած քարտեզից,հարթավայրում,բավական մեծ հեոավորության վրա: Բլրի գագաթնային մասում նշմարելի էին հարավից հյուսիս ձգվող մի պատի հետքեր. Այս պատը,հավանաբար,նույնանում է արևելյան լանջին տեղադրված երկու մեծ շենքերի արևմտյան պատերի հետ: Բլրի գագաթին հիշատակվում է քառանկյունի մի աշտարակ,որի մասին գրում է նաև Հովհաննես Շահխաթունյանը:Այն,նույնպես կարելի է նույնացնել այժմ գագաթում պեղվող կառույցի հետ,որը իր հիմքում ուրարտական լինելով` վերակառուցվել է անտիկ ու միջնադարյան ժամանակաշրջանում:Վերջապես, երևում էին նաև մրոցի արևմտյան և հյուսիսային պարիսպների հետքերը,իրենց աշտարակներովհանդերձ,որոնք,ինչպես պարզվեց մեր օրերում կատարված պեղումների ժամանակ,ավելի լավ էին պահպանվել պարիսպների մյուս`հարավային և արևելյան հատվածների համամատությամբ:Պեղումները կատարվել են բլրի երեք կետերում,որոնցից երկուսի տեղը հնարավոր է այս կամ այն ձևով պարզել:
Ա.խրամատը պեղվել է բլրի գագաթին: Այստեղ աշտարակաձև շենքից և 1869թ. կառուցված մատուռից հյուսիս-արևելք բացվեց բավականին լայն պատի հիմքը (այժմ կարելի է ենթադրել`ուրարտական ժամանակաշրջանի),գտնվեցին միջնադարյան նյութեր,կրաքարե սալ`վրան խաչի քանդակ,օջախներ,խեցեղեն:
Բ. Խրամատը դատելով Երիցյանի քարտեզից,գտնվում էր հարավային մասում:Քանի որ քարտեզի վրա հուշարձանը այնքան էլ ճիշտ տեղադրված չէ աշխարհագրական կողմերի վերաբերյալ,ուստի այն կարող էր արևտյան մասում գտնվեր:Հայտնաբերված նյութը (թոնիրեր,սափորներ,կարաս,արաբական,ավելի ճիշտ կլինի ասել`սելջուկյան դրամ) միջնադարյան է:
 
Գ.խրամատը պեղվել է բլրի արևտյան ծայրում,որտեղ ժայռը աննշան խորության վրա էր:
 
Անցնեով հուշարձանի թվագրման հարցին` Ուվարովն այն համարեց մ.թ.ա. IV դարի ինչ-որ ամրոց, փաստորեն ժխտելով,որ իր ուսումնասիրած հուշարձանը Արմավիրն է:Իսկական Արմավիրը նա առաջարկեց փնտրել մի այլ տեղ:Իր թվագրման համար նա հիմք ընդունեց Արմավիրի ամրոցի շինարարական արվեստի առանձնահատկությունները,որոնք, ըստ Ուվարովի համեմատվում են Գառնիի ամրոցի և տաճարի շինարարական տեխնիկային բնորոշ գծերի հետ:Նախ պետք է ասել, որ Արմավիրում Ուվարովի տեսած պարիսպներն ու պատերը,որոնց շինարարական առանձնահատկությունները նա ընդունում է որպես ամրոցի թվագրման հիմք, գերազանցապես ուրարտական ժամանակաշրջանին են վերաբերվում: Այդ պարզ էր արդեն այն ժամանակ,և այդ մասին բավական որոշակիորեն արտահայտվեց արևելագետ Մ. Վ. Նիկոլսկին`բերելով ծանրակշիռ ապացույցներ:
 
Այս հանգամանքն արդեն բավական էր Ուվարովի առաջարկած թվագրումը հերքելու համար:
 
1890-ական թթ. Սկզբին Ն. Մառը սկսում է իր հնագիտական ուսումնասիրությունները Հայաստանում`ձեռնարկելով Անիի պեղումները:Սակայն չսահմանափակվելով Անիով, Մառն ուսումնասիրում է Հայաստանը լայն ընդգրկումով`նրա հնագույն (վիշապներ) ու անտիկ Գառնի շրջանները,միջնադարյան մյուս հուշարձանները և փոքր ծավալի հետախուզական բնույթի պեղումներ է կատարում Արմավիրում:1892թ. նա բնակիչներից ձեռք է բերում ուրարտական քարե երկու կնիք` մեկը կոնաձև,մյուսը գլանաձև:
 
1893թ. Հայաստան են գալիս սեպագրագետ Մ.Վ. Նիկոլսկին և հնագետ Ա. Ա. Իվանովսկին, որոնց համագործակցությունը բեղմնավոր եղավ հնագիտության համար:Արմավիրի մասին տրվեցին հետաքրքրական դիտողություններ` կապված նրա շինարարական տեխնիկայի հետ,բայց եղան նաև վիճելի եզրակացություններ ուրարտական Արմավիրի,այսպես կոչված,նախավանյան ժամանակաշրջանի մասին:
 
1908թ. Արմավիրի հարավային ստորոտում գտնվեց հունարեն երեք արձանագրություններով մի ժայռաբեկոր: Նրանց առաջին ուսումնասիրողը եղավ Անի արշավախմբի մասնակից Յ.Ա.Ի. Սմիռնովը, որի գրառումները հրատարակվեցին արդեն մեր ժամանակներում Կ. Վ. Տրեվերի կողմից: Սմիրնովը բացահայտեց արձանագրությունների կապը Հունական գրականության նմուշների հետ` Հեսիոդոս, Եվրիպիդես և ցույց տվեց նրանց նշանակությունը հայկական հելլենիստական մշակույթի համար:
1927 թ. կովկասյան պատմա-հնագիտական ինստիտուտի և Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի աշխատանոների համատեղ ծրագրի մեջ մտցված էր Արմավիրի հնագիտական հետազոտությունը:Սակայն միացյալ արշավախումբը Ս. Վ. Տեր-Ավետիսյանի ղեկավարությամբ պեղումներ չկատարեց,այլ սահմանափակվեց վերգետնյա հուշարձանների նկարագրությամբ և ընդհանուր տեղագրական քարտեզի կազմությամբ: Ուսումնասիրվեցին բլրի լանջերի քարայրները,(որոնցից մեկի մեջ գտնվեցին սեպագիր արձանագրության բեկորներ ), ժայռափոր կառույցները բլրի արևելյան մասում,բլրի հարավային ստորոտի խոյաձև ժայռաբեկորները` վրան փորագրված բազմաթիվ նշաններով,պաշտամունքային նշանակության թասաձև փոսիկներով, ինչ-որ հատակագծի հետքերով և այլն, ուսումնասիրվեց Դավթի բլուրն ու նրա շրջակայքը և հիմնավորվեց նրա հեռանկարային նշանակությունը: Սակայն ամենակարևոր գյուտը պետք է համարել հունարեն 4 արձանագրություններով երկրորդ ժայռաբեկորը,որը հայտնաբերվեց առաջինի հարևանությամբ:
 
Արմավիրի հունարեն արձանագրությունների նշանակությունը շատ մեծ է ոչ միայն Արմավիրի,այլև Հայաստանի պատմության համար:Դրանք հաստատեցին Արմավիրի տեղադրությունը և կապը Երվանդունիների հետ նոր լույս սփռեցին քաղաքի սոցիալական կազմի վրա:Արձանագրություններից մեկում վկայված է հելլենիստական աշխարհի սոցիալ-տնտեսական իրականությանը բնորոշ քաղաքային համայնքի առկայությունը հին Արմավիրում:
 
1935թ. Ս. Տեր-Հակոբյանը հրապարակեց Արմավիրում պատահականորեն գտնված նյութեր` ոսկե 4 մեդալիոններ,գունազարդ անոթ,բազմանիստ կնիք,որոնք ինչպես հետո պարզվեց թվագրվում են հելլենիստական ժամանակաշրջանին: Արմավիրի առաջին փորձնական պեղումների շնորհիվ կատարված ուսումնասիրության այս համառոտ ակնարկից երևում է,թե ինչ չափով էր հասունացել հուշարձանի հնագիտական սիստեմատիկ պեղումների անհրաժեշտությունը: ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի կազմում ծնունդ առած հնագիտության և ազգագրության ինստիտուտը գիտակազմակերպչական նախադրյալներ ստեղծեց նման ձեռնարկման համար:Արմավիրի պեղումները,որոնք սկսվեցին 1962թ. և շարունակվում են առ այսօր կոչված էին լրացնելու Հին Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության մեջ գոյություն ունեցող մի մեծ բաց` կապված նախ և առաջ Հայաստանի հելլենիստական դարաշրջանի հետ:Պեղումների ընթացքում հնարավոր եղավ պարզել Արմավիրի բազմաշերտ բնույթը,նրա շերտագրական իրական պատկերը` Ուրարտական մ. թ.ա. VIII-VII դարեր,հին Հայկական`հելլենիստական մ.թ.ա. III-I դդ. և միջնադարյան X-XIIIդդ.:Սկզբնական (վաղ երկաթի մ.թ.ա.IX-VIII դդ.)և միջանկյալ (աքեմենյան`վաղ հայկական մ.թ.ա. VI-IVդդ.),մ.թ.ա. առաջին դարերի, վաղ միջնադարյան (IV-IXդդ.)փուլերը ավելի նվազ են ներկայացված կամ բացակայում են:
Ուրարտական Արմավիրի տարածքը,որպես կանոն կառուցապատված է եղել առանձին կանգնած բազմաթիվ շենքերով,որոնց մեծ մասը ի հայտ է բերվել պեղումների ընթացքում:Բացահայտված պատկերը թույլ է տալիս առաջ քաշելու միջնաբերդի թե առանձին հատվածների և թե ճարտարապետական համալիրների կամ նույնիսկ առանձին շենքերի նշանակության հարցը:
 
Միջնաբերդի ճարտարապետական մնացորդների վերլուծությունը թույլ է տալիս վերականգնել նրա ժամանակագրական զարգացման պատկերը:Այստեղ կարելի է առանձնացնել շինարարական երեք կարևոր փուլ:Առաջին փուլը կապված է Արգիշտի առաջինի կողմից միջնաբերդի հիմնադրման հետ:Շինարարական 2-րդ փուլը համընկնում է Սարդուրի 2-րդի թագավորության տարիներին:Նրա օրոք ամրոցը ընդլայնվել է արևմտյան ուղղությամբ:Այստեղ կառուցվել են պահեստային սենյակներ իսկ ազատ մնացած տարածքում դրվել է առանձին շենք:Պեղումները բացահայտեցին նաև շինարարական 3-րդ փուլի մնացորդները`կապված ուրարտուի վերջին թագավորներից մեկի` Ռուսսա 3-րդի անվան հետ: Դրանք են. Արևմտյան լանջի երկարավուն սենյակների մոտ բացված աղյուսե պատը և ամրոցի արևմտյան մասում բացված սյունազարդ դահլիճը:
 
Շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում մերձ տաճարային շենքում գտնված ուրարտական որմնանկարների բեկորները,որոնք վկայում են, որ մոնումենտալ արվեստի այս ճյուղն իր արտահայտությունն է ունեցել Արմավիրում: Բեկորների մեջ հանդիպում են մարդկային պատկերներ,կենդանական,երկրաչափական,բուսական մոտիվներ` նկարված կարմիր,կապույտ,սև,սպիտակ գույներով: Արմավիրի որմնանկարները ի հայտ են բերում Արինբերդին,Ալթընթեփեին,Բադնոցին և ուրարտական որմնանկարչության մյուս կենտրոններին բնորոշ գծեր:
 
Ուրարտական Արմավիրին հատուկ են մ.թ.ա. VIII դարում` Ուրարտուի գոյության առաջին շրջանում հիմնադրված քաղաքների առանձնահատկությունները:Տուշպայի Երեբունիի նմանությամբ Արգիշտիխինիլին սկզբում դառնում է տերության վարչատնտեսական կարևոր կենտրոններից մեկը,ավելի ուշ մ.թ.ա. VII դարում իր տեղն ու դերը զիջելով նոր քաղաքներին` Թեյշեբաինիին, Թոփրախկալեին և մյուսներին:Հնագիտական նյութը դժվար է տարբերակման ենթարկել,թեպետ տեղ-տեղ հաջողվում է վաղուրարտական` մ.թ.ա. VIII դարի նյութերը սահմանազատել ուշուրարտական նյութերից: Վերջիններիս առկայությունը և Ռուսսա 3-րդի` Արմավիրում գտնված արձանագրությունը վկայում են,որ ինչպես ուրարտական այլ վաղ կենտրոննեում,այնպես էլ այստեղ կյանքը աշխուժացել է մ.թ.ա. VII դարի վերջին:
Արգիշտիխինիլիին վիճակված ուրարտական մյուս քաղաքների ճակատագիրը:Նա գրոհով վերցվեց և հրկիցվեց:Արմավիրում հրդեհի հետքերը տեղ-տեղ լավ երեվում են:Արմավիրի պեղումները նույնպես թույլ են տալիս առաջ քաշել ուրարտա-սկյութական կապերի հարցը և ընդունելի համարել ամրոցի գրոհին սկյութացիների մասնակցած լինելու վարկածը,որը հիմնված է նաև իրեղեն ապացույցների վրա:Միևնույն ժամանակ,ուրարտական եղջյուրը հոյակապ կնիքը`կենաց ծառի 2 կողմում դեմ-դիմաց կանգնած,ծառս եղած քարայծների պատկերներով ու բազմաթիվ այլ մոտիվներով իր ուղղակի զուգահեռներն ունի սկյութական վերնախավի առարկաներում ու ավելի որոշակի է դարձնում Ուրարտուի ազդեցության ոլորտնեը սկյութական արվեստի վրա:
 
Ուրատուի անկմանը հաջորդող ժամանակաշրջանը Արմավիրում ավելի քան համեստ է ներկայացված:Հայտնի է, որ Աքեմենյանների օրոք Արարատյան դաշտում իր դերն է պահպանում Էրեբունին,որպես 18-րդ սատրապության կենտրոն:Էրեբունիի աքեմենյան, վաղհայկական ճարտարապետության և անգամ հնագիտական նյութի համեմատությամբ Արմավիրը դժգույն տեսք ունի: Այստեղ գտնված ոսկե մահիկաձև կրծքազարդը,խեցեղենը,մետաղե իրերը,որոնք կապվում են մ.թ.ա. 5-4 դդ. Մշակույթի հետ,վերջին հաշվով կարող են վերաբերել մ. թ. ա. 4 դարի երկրորդ կեսին, երբ Երվանդունիների օրոք Արմավիրը ստանձնում է իր առաջատար դերը: Հնարավոր է նաև, որ Արմավիրի հունարեն արձանագրություններում վկայված տաճարա-քաղաքացիական համայնքը,որը գոյատևել է հելլենիստական ժամանակաշրջանում,սկզբնավորվել է ավելի վաղ, աքեմենյանների տիրապետության օրոք: Բացառված չէ, որ գրավոր աղբյուրները աղոտ հիշողություններ են պահպանել այս ժամանակաշրջանի մասին: Հայ ժողովրդի ծագումը և հայկական լեռնաշխարհով մեկ նրա տարածումը անդրապատկերող Մովսես Խորենացու Հայոց պատմության առաջին գրքի առաջին տասը գլուխները,կապված Արմավիրի հիմնադիր Արամայիսի,Հարմայի,Անուշավան Սոսանվերի և մյուսների հետ, պետք է որ վերաբերեն Ուրարտուից Երվանդունիներին անցման, վերջիններիս Արմավիրում հաստատվելու ժամանակաշրջանին:
 
Մ.թ.ա. 331թ. աշնանը Ասորեստանում, Գավգամելայի մոտ Ալեքսանդր Մակեդոնացին փայլուն հաղթանակ տարավ, որի հետևանքով աքեմենյան աշխարհակալ տերությունը կործանվեց: Օգտվելով ստեղծված իրադրությունից, Հայաստանի կառավարիչ Երվանդը,որը մասնակցում էր ճակատամարտին,ռազմի դաշտից դուրս բերեց իր զորքը և վերադառնալով Հայաստան իրեն անկախ հռչակեց:Իր պետության համար որպես նստավայր-մայրաքաղաք նա ընտրեց Արմավիրը: Ընտրությունը ճիշտ էր կատարված: Արարատյան բարեբեր դաշտը նորաստեղծ պետության տնտեսական կենտրոնն էր,իր զարգացած երկրագործությամբ,որը որը հաջողությամբ մրցում թր իր հարևան նախալեռնային և լեռնային շրջաններում ծաղկող անասնապահության հետ: Այստեղ,այս դաշտում էին խաչաձևում դեռևս հնուց հայտնի առևտրական ուղիները,որոնք հարավը կապում էին հյուսիսի հետ,արևելքը`արևմուտքի: Արմավիր բլուրի ստրատեգիական բացառիկ նշանակությունը` պայմանավորված նրա գերիշխող դիրքով և լայն տեսադաշտով, պաշտպանողական առավելություններն ընդգծող դժվարամատչելի լանջերը,ստորոտով հոսող Արաքս գետը,որն ապահովում էր ոռոգման և խմելու ջրով, այն դարձրին հարմար միջնաբերդ նոր մայրաքաղաքի համար,մանավանդ որ ուրարտական ժամանակաշրջանի պարիսպները դեռ կանգուն էին,իսկ ուրարտական շենքերը`դեռ պիտանի:
 
Արդեն այսօր մատենագրական, վիմագրական և հնագիտական տվյալների համադրությունից ուրվագծվում է հինհայկական քաղաքն իր բազմազան, բայց ինքնատիպ գծերով,որպես գյուղատնտեսության, արհեստների ու առևտրի, երկրի սոցիալ-տնտեսական,քաղաքական ու մշակութային կյանքի կարևոր կենտրոն: Խեցեղենը աչքի է ընկնում ձևերի հարստությամբ,ինչպես նաև գունազարդ և ջնարակած օրինակներով:Արմավիրի գունազարդ խեցեղենի հավաքածուն բացառիկ նշանակություն ունի հին Հայաստանի հելլենիստական դարաշրջանի մշակույթի ուսումնասիրության համար: Խեցեղենի առատությունը, տիպաբանական ակնհայտ կապը Հայկական լեռնաշխարհի նախոդ ժամանակաշրջանի խեցեգործության հետ,տեղական խեցեղենի կավի ընդհանրությունը, բայց տարբերությունը բերովի իրերի կավից,թույլ են տալիս Արմավիրում տեսնելու Հայաստանի հելլենիստական դարաշրջանի խեցեգործության վաղ կենտրոններից մեկը,որի ազդեցությունը զգացվել է Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքներում:Պեղումների ժամանակ գտնված գոընազարդ խեցեղենը,կավե արձանիկները և այլ նյութերը խոսում են բնակիչների գեղարվեստական պատկերացումների և հավատալիքների մասին:
 
Նոր Արմավիրի բլրաշարքի արևելյան կողմում բացվող համալիրի մնացորդները հավանաբար վերաբերում են հելլենիստական դարաշրջանի ագարակին:Այն բաղկացած է բնակելի ու տնտեսական բաժանմունքներից`խմբված ներքին բակի շուրջը: Բնակելի մասի սենյակները ջեռուցվում էին բուխարիների օգնությամբ,որոնք իրենց զուգահեռներն ունեին հելլենիստական քաղաքներում: Տնտեսական մասը աչքի է ընկնում իր հնձաններով: Նրանցից մեկն ունի խաղողի տրորման սվաղապատ հրապարակ`համեմատաբար մեծ քանակի հումք մշակելու կարողությամբ: Մյուս հնձանը բաղկացած է խաղողը ճզմելու քարե սալից և խաղողի հյութը կուտակող քարե գուռից: Հայտնաբերված հնագիտական նյութերը,այդ թվում և միջնաբերդից, կասկած չեն թողնում,որ Արմավիրի բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը երկրագործությունն է եղել: Այդ մասին են խոսում գյուղատնտեսական և հաց թխելու արարողության հետ կապված գործիքները,քարե աղորիքները և, ի վերջո, այրված ցորենի մնացորդները:
 
Արմավիրի ուսումնասիրման հեռանկարները կապված են, անկասկած նրա հելլենիստական ժամանակաշրջանի` հին հայկական մշակույթի բազմակողմանի բացահայտման խնդիրների հետ: Որպես հին հայկական հասարակության կարևոր օղակ Արմավիր քաղաքը կոչված է պարզելու երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմության հանգուցային հարցերը: Արմավիրի հնագիտական ուսումնասիրման հեռանկարները բխում են նաև հուշարձանի ընդգրկման աստիճանից,միջնաբերդ-քաղաք-դամբարանադաշտ համակարգի միարժամանակյա ուսումնասիրության իրողությունից:
 
1962-1969 թթ. Արմավիրում կատարված պեղումների արդյունքները շարադրված են մի շարք աշխատանքներում մասնավորապես Բ.Ն. Առաքելյանի հոդվածում,որն այնուհետև թարգմանվեց իտալերեն: Այնտեղ տրվում է Արմավիր հնավայրի ուսումնասիրման պատմությունը, որը հիմնականում վերաբերվում է ուրարտական –ամանակաշրջանին: Սկսած 1970թ. Արմավիրի պեղումները ղեկավարեց Գ. Ա. Տիրացյանը,որն ընդգրկում է ամրոցի արևմտյան մասը գտնվեցին մի շարք բնակավայրեր,որը վերաբերվում էր հելլենիստական ժամանակաշրջանին: Վերջին տարիներին Արմավիրյան բլրի արևմտյան կողմը ըստ էության մշակվեց մանրամասն աշխատանքներում ընդգրկվեց Փ. Տեր-Մարտիրոսովը,որը փորձեց առանձնացնել ախեմենիդյան ժամանակաշրջանի շերտը միարժամանակ փորձ կատարվեց հնագիտական նյութի հիման վրա գտնել որոշակի եզրեր Արմավիրի անտիկ աշխարհի միջև:
 
Միարժամանակ Արմավիրյան բլրի արևելյան ամրոցի պեղումները,որը վերաբերում էր Արգիշտիխինիլի ուրարտական քաղաքին հայտնաբերվեցին հետուրարտական, հատկապես հելլենիստական ժամանակաջրջանի գտածոներ:
 
Հելլենիստական դարաշրջանում նոր բեկում է կատարվում հայ ժողովրդի պատմական ճակատագրում և ողջ երկրի կյանքում,որի շնորհիվ նախադրյալներ են առաջանում Հայաստանի մշակույթի ու արվեստի հետագա զարգացման համար:
Հայաստանի,իբրև հելլենիստական պետության, սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման բուռն վերելքը արտահայտող ավելի բնորոշ գիծը քաղաքաշինությունն էր,որն անխզելիորեն կապված էր Հին Հայաստանում արհեստների,առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման հետ:Մ.թ.ա. III-I դարերի ընթացքում իրար ետևից հայտնվում են մի ամբողջ շարք քազաքներ:Արմավիրը առաջանալով ուրարտական նախկին Արգիշտիխինիլի քաղաքի տեղում, դեռևս մ.թ.ա. IV-րդ դարի վերջում դառնում է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը,իսկ ավելի նշանակալից զարգացման է հասնում մ.թ.ա. III դարում: Այժմ դա հաստատված է հին քաղաքի տարածքի հնագիտական պեղումներով ու դիտարկումներով: Տեղադրված լինելով Արարատյան արգավանդ դաշտում, միջազգային քարավանային առևտրի ուղիների խաչմերուկում, Արմավիրը դարձավ տնտեսական, առևտրական ու մշակութային նշանավոր կենտրոն:
 
Եթե Հայաստանի քաղաքների մասին ավելի վաղ տեղեկություններ կարելի է քաղել Արմավիրի մ.թ.ա. II դ. վերաբերող հունարեն արձանագրություններից և անտիկ հեղինակների հաղորդումներից,ապա ավելի ուշ շրջանի մասին վկայություններ են պահպանվել V դար հայ պատմիչների մասնավորապես Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի երկերում:
 
 
== Ծանոթագրություններ ==