«Էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
 
Թեև համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, սակայն մեծությունը կարող է կախված լինել [[կոորդինատային համակարգ]]ից։ Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան [[Երկիր|Երկրի]] նկատմամբ զրո չէ։
 
== Կինետիկ էներգիա ==
Կինետիկ էներգիա անվանում են մարմինների շարժումով պայմանավորված էներգիան:
 
<center><math> A= \frac{mv_2^2}{2} - \frac{mv_1^2}{2}</math></center> (1)
 
Մարմնի վրա ազդող [[Ուժ|հաստատուն ուժ]]ի կատարած [[աշխատանք]]ը փոփոխությունն է մի [[Ֆիզիկական մեծություն|ֆիզիկական մեծության]], որը որոշվում է մարմնի [[զանգված]]ի և [[Արագություն|արագության]] քառակուսու արտադրյալի կեսով:
 
Մարմնի [[զանգված]]ի և արագության քառակուսու արտադրյալի կեսին հավասար մեծությունն անվանում են մարմնի [[կինետիկ էներգիա]]: Մարմնի կինետիկ էներգիան հավասար է այն աշխատանքին, որը կարող է կատարել շարժվող մարմինը մինչև կանգ առնելը:
 
<center><math> E=\frac{mv^2}{2} </math></center>
Օգտվելով կինետիկ էներգիայի սահմանումից (1) բանաձևը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ՝
<center><math> A= \frac{mv_2^2}{2} - \frac{mv_1^2}{2}=E_2-E_1</math></center>
 
Մարմնի վրա ազդող [[ուժերի համազոր]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի կինետիկ էերգիայի փոփոխությանը: Այս պնդումը կոչվում է [[կինետիկ էներգիայի թեորեմ]]:
 
== Պոտենցիալ էներգիա ==
[[Պոտենցիալ էներգիա]] անվանում են մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան: Պոտենցիալ էներգիան չափվում է այն [[աշխատանք]]ով, որը կարող է կատարել մարմինը՝ առանց արագությունը փոփոխելու մի դիրքից մյուսը տեղափոխելիս: Պոտենցիալ էներգիայով է օժտված, օրինակ, սեղմված զսպանակը, [[Երկիր|Երկր]]ից բարձրացված մարմինը:
 
=== Մարմնի՝ ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիա ===
Մարմնի՝ [[ծանրության ուժ]]ով պայմանավորված պոտենցիալ էներգիան: m զանգվածով մարմինը Երկրի մակերևույթից h<sub>1</sub> բարձրությամբ կետից որևէ հետագծով h<sub>2</sub> բարձրությամբ մեկ այլ կետ տեղափոխելիս, երբ ծանրության ուժը կարելի է հաստատուն համարել, նրա աշխատանքը որոշվում է հետևյալ բանաձևով՝
 
<center><math> A= mgh_1-mgh_2 </math></center>
 
Կատարված [[աշխատանք]]ը կարելի է ներկայացնել որպես mgh մեծության սկզբնական և վերջնական արժեքների տարբերություն:
 
Մարմնի զանգածի, ազատ անկման արագացման և Երկրից մարմնի բարձրության արտադրյալն անվանում են պոտենցիա էներգիա:
 
<center><math> E= mgh </math></center>
 
Մարմնի ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիան հավասար է մարմինը մինչև զրոյական մակարդակ տեղափոխելիս ծանրության [[ուժ]]ի կատարած աշխատանքին:
 
<center><math> A= E_1-E_2=-(E_2-E_1)=-\Delta E </math></center>
 
[[Ծանրության ուժ]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի [[պոտենցիալ էներգիա]]յի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է [[պոտենցիալ էներգիայի թեորեմ]]:
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էներգիա» էջից