«Կոնգոյի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (15)
No edit summary
Տող 27.
| քարտեզի_նկարագիրը =
}}
'''Կոնգոյի Հանրապետությունը''' ([[ֆրանսերեն]]՝ République du Congo, [[քիթուբա]] Repubilika ya Kongo, [[լինգալա]]՝ Republiki ya Kongó) պետություն է Կենտրոնական Աֆրիկայում, Ֆրանսիայի նախկին գաղութն է եղել։ Մայրաքաղաքը [[Բրազավիլ]]ն է։
 
Պետություն [[Կենտրոնական Աֆրիկա]]յում: Սահմանակից է [[Գաբոն]]ին, [[Կամերուն]]ին, [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն|Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը]], [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն|Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը]] և [[Անգոլա]]յին: Հարավ-արևմուտքում ողողվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ի ջրերով: Տարածությունը 342 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4,754,653 մարդ (2015)<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&type=28&year=2015&st=rank&asde=&page=2 Կոնգոյի բնակչությունը 2015-ին]</ref>, մայրաքաղաքը՝ Բրազավիլ: Վարչականորեն բաժանվում է 9 մարզի և Բրազավիլ ինքնավար օկրուգի:
== Ռելիեֆ ==
Երկրի հյուսիս-արևելքում տափարակ, ճահճապատ հարթավայրեր են։
 
== Պատմություն ==
== Օգտակար հանածոներ ==
Կոնգոյի պատմությունը մինչև եվրոպական գաղութացումը քիչ է ուսումնասիրված: Եվրոպացիների այստեղ երևալու ժամանակ (XV դ. վերջ) Կոնգոյի տարածքում ապրող ցեղերը գտնվել են տոհմատիրական կարգերի քայքայման տարբեր աստիճանների վրա: Կոնգոյի հարավ-արևմտյան մասը XIV—XVI դդ. մտել է Կոնգո պետության կազմի մեջ: XIX դ. վերջին քառորդին սկսվել է Կոնգո գետի ավազանի գաղութացումը: [[1886]]-ին Կոնգոն դարձել է [[ֆրանսիա]]կան գաղութ: [[1910]]-ին Կոնգոյի տարածքը մտել է [[Ֆրանսիա]]կան Հասարակածային Աֆրիկայի ֆեդերացիայի մեջ: Կոնգոյի ժողովուրդների դիմադրությունը գաղութարարներին ժամանակ առ ժամանակ ընդունել է զանգվածային ելույթների բնույթ ([[1924]], [[1928]], [[1930]]-ական թթ.): 20-ական թթ. վերջին Կոնգոյում տարածվեց հակա գաղութային քաղաքական-կրոնական շարժում (շարժման ղեկավարի՝ Ա. Մատսուայի անունով կոչվեց մատսուականություն), որը շարունակվեց նաև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից ([[1939]]—[[1945]]) հետո: [[1946]]-ին տեղական բնակչությունը կուսակցություններ և արհմիություններ ունենալու իրավունք նվաճեց: [[1957]]-ին ընդլայնվեցին աֆրիկացիների ընտրական իրավունքները: [[1958]]-ին Կոնգոն հայտարարվեց ֆրանսիական Համագործակցության անդամ «ինքնավար պետություն»՝ Կոնգոյի Հանրապետություն անվամբ: [[1960]]-ի [[օգոստոսի 15]]-ին Կոնգոն հռչակվեց անկախ պետություն: [[1960]]-ի [[սեպտեմբերի 20]]-ին Կոնգոն ընդունվեց [[ՄԱԿ]]-ի մեջ: Սակայն Ֆրանսիան վերահսկում էր Կոնգոյի պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը և բարձրագույն կրթությունը: [[1961]]-ի [[մարտի 2]]-ին ընդունվեց սահմանադրություն, նախագահ ընտրվեց Ֆ. Ցուլուն: Ցուլուի կառավարության հակաժողովրդական արտաքին և ներքին քաղաքականությունը առաջ բերեց դժգոհություն, և այն տապալվեց ([[1963]]): Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն՝ վարչապետ Ա. Մասամբա-Դեբայի գլխավորությամբ, որն արձակեց խորհրդարանը, ներում շնորհեց քաղբանտարկյալներին: [[1963]]-ի [[դեկտեմբերի 8]]-ի հանրաքվեով հավանություն տրվեց նոր սահմանադրությանը, նախագահ ընտրվեց Ա. Մասամբա-Դեբան: [[1964]]-ին ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ) կուսակցությունը հայտարարվեց միակը երկրում: ԱՀՇ հիմնադիր համագումարը նշեց, որ Կոնգոն զարգանալու է «գիտական սոցիալիզմի սկզբունքների հիման վրա»: [[1964]]-ին ընդունվեց զարգացման առաջին հնգամյա պլանը ([[1964]]—[[1968]]): Կառավարությունն ազգայնացրեց մի շարք ձեռնարկություններ: [[1964]]-ի [[դեկտեմբեր]]ին Կոնգոյից դուրս բերվեցին երկրում մնացած ֆրանսիական զորքերը: Կուսակցության ծրագրի անհետևողական իրագործումը, անձնական իշխանություն հաստատելու միտումները, առաջադեմ գործիչների հետապնդումն առաջ բերեցին հասարակական լայն շրջանների դժգոհությունը: Ձախ ուժերի (այդ թվում՝ առաջադեմ սպայության) համատեղ ելույթը հանգեցրեց Մասամբա-Դեբայի կառավարության հրաժարականին ([[1968]]-ի [[օգոստոս]]-[[սեպտեմբեր]]), ստեղծվեց Հեղափոխության ազգային խորհուրդ (ՀԱԽ)՝ Մ. Նգուաբիի գլխավորությամբ: [[1969]]-ին Մ. Նգուաբին նշանակվեց նախագահ: Նոր ղեկավարությունը հաստատեց երկրի սոցիալիստական կողմնորոշումը: [[1969]]-ի [[դեկտեմբեր]]ին ԱՀՇ վերակազմվեց Կոնգոյի աշխատանքի կուսակցության (ԿԱԿ), որը դարձավ երկրի ղեկավար ուժը: [[1969]]-ի [[դեկտեմբերի 30]]-ի սահմանադրությամբ Կոնգոն հռչակվեց ժողովրդական հանրապետություն: [[1969]]—[[1972]]-ին անցկացվեցին դեմոկրատական նոր վերափոխումներ: Ազգայնացվեցին տնտեսության բազմաթիվ կարեոր ճյուղեր: [[1973]]-ին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը: [[1964]]-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին [[ԽՍՀՄ]], հետագա տարիներին՝ սոցիալիստական համագործակցության մյուս երկրների հետ: ԿԱԿ հանդես է գալիս սոցիալիստական երկրների հետ համակողմանի հարաբերությունների զարգացման օգտին: 1975-ին ԽՍՀՄ և Կոնգոյի միջև կնքվեցին տնտեսական, տեխնիկական, մշակութային, գիտական համագործակցության համաձայնագրեր: [[1977]]-ի [[մարտ]]ին իմպերիալիստական դավադրության զոհ դարձավ Մ. Նգուաբին, որի սպանությունից հետո ամբողջ իշխանությունն անցավ ԿԱԿ-ի զինվորական կոմիտեին (ԶԿ): Ապրիլին գնդապետ ժ. Ցոմբի-Օպանգոն նշանակվեց ԶԿ-ի նախագահ և պետության ղեկավար՝ հայտարարելով, որ սոցիալիստական հասարակարգի կառուցումը մնում է Կոնգոյի հիմնական նպատակը:
Կան նավթի, գազի, կապարի, [[ցինկ]]ի, [[ոսկի|ոսկու]], [[ֆոսֆորիտ]]ների պաշարներ։
 
== Քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ==
== Կլիմա ==
* Կոնգոյի աշխատանքի կուսակցություն (ԿԱԿ), կառավարող կուսակցությունն է, միակը երկրում: ԿԱԿ-ի ղեկավարությամբ գործում է Կոնգոյի արհմիութենական կոնֆեդերացիան, ստեղծվել է [[1964]]-ին, ունի մոտ 85 հզ. անդամ, մտնում է ԱՀՖ-ի մեջ:
Կլիման հյուսիսում հասարակածային է, խոնավ, հարավում՝ մերձհասարակածային։
* Կոնգոյի սոցիալիստական երիտասարդության միություն (ԿԱԵՄ), ստեղծվել է [[1964]]-ին:
* Կոնգոյի կանանց հեղափոխական միություն (ԿԿՀՄ), ստեղծվել է [[1965]]-ին:
 
== ԳետայինՊետական ցանցկարգ ==
[[1977]]-ի հեղաշրջումից հետո երկրում ողջ իշխանությունն անցել է Կոնգոյի աշխատանքի կուսակցության զինվորական կոմիտեին: Նրա նախագահը (նաև պետության ղեկավարն է) չեղյալ է հայտարարել սահմանադրությունը: Օրենսդրական մարմինը Ազգային ժողովրդական ժողովն է:
[[Գետ]]երը ջրառատ են, սահանքավոր։ Խոշոր գետերն են [[Կոնգո]]ն և [[Կվիլու]]ն։
 
== Աշխարհագրություն ==
== Պատմություն ==
[[Պատկեր:Kindepuisbrazza.jpg|մինի|350px|Կոնգոյի Մայրաքաղաք Բրազավիլ]]
XIX դարի վերջին սկսվել է երկրի գաղութացումը։ [[1886 թվական]]ից Կոնգոն եղել է Ֆրանսիայի գաղութը։ Անկախություն է ձեռք բերել [[1960 թվական]]ի օգոստոսի 15-ին։
Կոնգոն գտնվում է Կոնգոյի իջվածքի և Հարավ-Գվինեական բարձրության շրջանում: Ափերը հարթ են՝ ծովալճակներով ու ավազային ցամաքալեզվակներով: Ծովափնյա կուտակումային նեղ դաշտավայրին զուգահեռ 40—50 կմ երկարությամբ ձգվում են Մայոմբե լեռները (բարձրությունը՝ մինչև 930 մ): Կենտրոնական մասում բարձրանում է Բատեկե բլրային սարավանդը: Հյուսիս-արևելքում (Կոնգոյի իջվածք) տափարակ, ճահճակալած ալյուվիալ հարթավայրեր են:
 
=== Օգտակար հանածոներՀանածոներ ===
Օգտակար հանածոներից կան [[նավթ]], [[գազ]], [[կապար]], [[ցինկ]], կալիումական աղ, [[ոսկի]], ֆոսֆորիտներ:
 
=== Կլիմա ===
Կլիման հյուսիսում հասարակածային է, խոնավ, հարավում՝ մերձհասարակածային: [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը Բրազավիլում 21°C է, [[ապրիլ]]ին՝ 26°C: Տարեկան տեղումները 1500—2000 մմ են, ծայր հարավում՝ 1200—1400 մմ:
 
=== Ներքին ջրեր և հողեր ===
Գետերը ջրառատ են, հաճախ՝ սահանքավոր: Մեծ գետերն են Կոնգոն և Կվիլուն (Նիարի): Նավարկելի է Կոնգոն: Կոնգոյի կարմրադեղնավուն հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային և մերձհասարակածային անտառներ, կարմրավուն հողերի վրա՝ բարձրախոտ սավաննաներ:
 
=== Կենդանական Աշխարհ ===
Կենդանիներից կան [[կապիկ]]ներ, փղեր, գետաձի, ընձառյուծ: Բազմազան է թռչնաշխարհը, շատ են սողունները (կոկորդիլոսներ, օձեր) ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը):
 
== Բնակչություն ==
85%-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, բնակվում են նաև պիգմեյներ, Կենտրոնական և Արևելյան Մուդանի ժողովուրդներ: Պաշտոնական լեզուն [[ֆրանսերեն]]ն է, տոմարը՝ Գրիգորյանը: Բնակչության մեծ մասը հետեվում է տեղական սովորութային հավատալիքներին, 40%-ը քրիստոնյաներ են, 1%-ը՝ մահմեդականներ: Բնական աճը 2.49% է, միջին խտությունը 1 կմ2 վրտ՝ 14 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 30%: Խոշոր քաղաքներն են Բրազավիլը, Փուենտ Նուարը, Գոլիզին, ժակոբը:
Երկրի բնակչության 85 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, բնակչության մեծ մասը հետևում է տեղական հավատալիքներին։
 
== Տնտեսություն ==
[[Պատկեր:Aeroport Maya-Maya.jpg|մինի|350px|Մալիի քարտեզ]]
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են մանիոկ, բատատ, [[բրինձ]], գետնանուշ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, ցիտրուսներ։ Արդյունաբերության ճյուղերից առաջատարը անտառարդյունաբերությունն է։ Ունի նաև լեռնահանքային արդյունաբերություն (արդյունահանում են գազ, կապար, ցինկ, պղինձ)։ Կան նաև սննդի, տեքստիլ, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։
Կոնգոն ագրարային երկիր է: Գյուղատնտեսության մեջ գերակշռող դեր ունեն մանր, մեծ մասամբ՝ սպառողական տնտեսությունները: Նիարիի հովտում գաղութարարների պլանտացիաներն ու ֆերմաներն են: Մշակում են մանիոկ, կորեկ, բանան, յամս, տարո, բատատ, բրինձ, արտահանության համար՝ յուղատու արմավենի, գետնընկույզ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, բանան, ցիտրուսներ, հեեա: Անասնապահությունը թույլ է զարգացած: Արդյունաբերության առաջատար ճյուղը անտառարդյունաբերությունն է (ձեռնարկությունների 20%-ը գտնվում է Փուենտ Նուարում): [[1971]]-ին ազգայնացվել են անտառամթերման օտարերկրյա ընկերությունները: [[1977]]-ին մթերվել է 280 հզ. մ3 փայտանյութ: Արդյունահանում են նավթ (էմերոդ և Ագաթ), Բրազավիլ տանող երկաթուղին Գետնընկույզի պլանտացիայում Ուրանի հանքանյութի հետախուզական աշխատանքներ քիչ քանակությամբ՝ բնական գազ, կապար, ցինկ (Մպասա), պղինձ (Մինդուլի), կալիումական աղ: Հեռանկարային նշանակություն ունեն Զանագայի երկաթի հանքերը, Չիվուլայի ֆոսֆորիտներն ու բազմամեաաղները: [[1977]]-ին արտադրվել է 110,1 կվտ/Ժ էլեկտրաէներգիա: Մշակող արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կարևոր նշանակություն ունի սննդի (հատկապես շաքարի և յուղի) արդյունաբերությունը: Կա տեքստիլ, քիմիական արդյունաբերություն, կաթսաների արտադրություն, գործում են ցեմենտի, ապակետարաների գործարաններ, նավաշինարաններ, երկաթուղային տրանսպորտի նորոգման արհեստանոցներ: Երկաթուղիների երկարությունը 802 կմ է, ավտոճանապարհներինը՝ 12 հզ. կմ ([[1977]]): Ծովային միակ նավահանգիստը Փուենտ Նուարն է: Բրազավիլում և Փուենտ Նուարում կան օդանավակայաններ: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է:
 
== Արտաքին Առևտուր ==
Արտահանում է անտառանյութ, կալիումական աղ, ալմաստ, բուսական յուղ, սուրճ, կակաո, ծխախոտ, շաքար, հանքանյութ: Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտային միջոցներ, նավթամթերք, պարեն, լայն սպառման ապրանքներ: Առևտրական գործընկերներն են [[Ֆրանսիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն և [[ԱՄՆ]]-ը:
 
== Կրթություն ==
[[Պատկեր:SAINTE RITA CONG-BR2.jpg|մինի|350px|Աշակերտները Կոնգոյի դպրոցներից մեկում]]
Անկախության հռչակումից հետո հատուկ ուշադրություն է դարձվել ժողկրթության զարգացմանը: [[1965]]-ից պետական են դարձել բոլոր մասնավոր (միսիոներական)
 
== Ուսումնական հաստատություններ ==
Կրթական համակարգի մեջ մտնում են տարրական (6-ամյա), լրիվ միջնակարգ հանրակրթական (7-ամյա), ոչ լրիվ՝ հանրակրթական (4 տարի) ուսումնական հաստատությունները: Պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունների ցանցում ընդգրկված են մասնագիտական նախապատրաստական կենտրոնները, տեխնիկական կոլեջները և տեխնիկական լիցեյները: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի համար՝ Բրազավիլի Բարձրագույն նորմալ դպրոցը: Առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Բարձրագույն կրթության կենտրոնն է Բրազավիլում, բացվել է [[1961]]-ին, որի հիման վրա ([[1972]]-ին) ստեղծվել է Ազգային համալսարանը: Բազմաթիվ կոնգոցիներ բարձրագույն և հատուկ մասնագիտական կրթություն են ստանում արտասահմանում (այդ թվում՝ [[ԽՍՀՄ]]-ում): [[1965]]-ին Բրազավիլում բացվել է Ազգային թանգարան:
 
== Գիտական հիմնարկներ ==
Գիտական հետազոտությունները ղեկավարում է Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհուրդը (հիմնվել է [[1966]]-ին), որին կից ստեղծվել են բժշկագիտության, աստղագիտության, անտառագիտության, ձկնորսության, ջրաբանության, երկրաբանության, տեխնիկայի և այլ հանձնաժողովներ: Կան բամբակի և մանրաթելային կուլտուրաների հետազոտման, եթերայուղային կուլտուրաների ինստիտուտներ, Արևադարձայիև անտառագիտության կենտրոն: Աֆրիկագիտության խնդիրներն ուսումնասիրվում են Աֆրիկայի ինստիտուտում:
 
== Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն ==
Լույս է տեսնում շուրջ 10 ֆրանսիական թերթ, հիմնականում՝ Բրազավիլում. «էտումբա» («Eumba», [[1965]]-ից), շաբաթաթերթ, «Ամեն» (La Semaine», [[1952]]-ից), կիրակնօրյա կաթոլիկական թերթ: Կոնգոյի ինֆորմացիոն գործակալությունը (կառավարական) հիմնվել է [[1962]]-ին: «Կոնգոյի հեղափոխության ձայն» կառավարական ռադիոկայանը ստեղծվել է [[1963]]-ին: [[1963]]-ից գործում է Կոնգոյի ազգային հեռուստատեսությունը:
 
== Գրականություն ==
Կոնգոն ունի հարուստ և ինքնատիպ բանահյուսություն: Գրավոր գրականությունն ստեղծվել է [[1939]]—[[1945]]-ի համաշխարհային պատերազմից հետո: Գրական լեզուներն են [[ֆրանսերեն]]ն ու լինգալան: Կոնգոյի առաջին բանաստեղծը ժ. Չիկայյան է (ծնվել է [[1931]], ապրում է [[Փարիզ]]ում): Հրատարակել է «Սե արյուն» (1955), «Հոգուն մեղք անելով», «Ամփոփում: Ողջամիտ խոսքեր մոլության վերլուծման համար» ([[1960]]), «Որովայն» ([[1964]]) բանաստեղծությունների ժողովածուները, «Աֆրիկյան առասպելներ» ([[1968]]) են: [[1956]]-ին լույս է տեսել Մ. Սինդայի «Մեկնումի առաջին երգը», 1968-ին՝ ժ. Տատի Լուտարի «Կոնգոյան արմատներ» բանաստեղծությունների ժողովածուն: Կոնգոյի արձակը ներկայացված է վիպագիր Մալոնգայի (ծն. [[1907]]) ստեղծագործությամբ («Լեգենդ Մֆումու Մա Մազոնոյի մասին», 1955, «Արիուհու սիրտը», [[1955]], վեպեր): Ա. Լոպեսը «Տրիբալիզմ» պատմվածքների ժողովածուն նվիրել է ցեղային թշնամության խնդիրներին: Պ. Լոնին հրատարակել է «Մտրիկուլ 22» վեպը և առասպելների, պատմվածքների, առածների, ասացվածքների ժողովածու: Դրամատուրգիան կապված է Ֆ. Մուանգասսայի անվան հետ:
 
== Ճարտարապետություն ==
Ժողովրդական բնակելի տան հիմնական տիպը ուղղանկյուն հատակագծով, երկլանջ տանիքով խրճիթներն են, որ ուղիղ շարքերով տեղադրված են գլխավոր փողոցի երկայնքով: XIX դ. II կեսից քաղաքներում կառուցվում են եվրոպական տիպի շենքեր: Կերպարվեստում գերակշռում են փայտե քանդակներն ու դիմակները, որոնք Կոնգոյի տարբեր ժողովուրդների մոտ կերտվում են տարբեր արտահայտչամիջոցներով: Գեղարվեստական արհեստների հիմնական տեսակը փորագրությունն է, որով զարդարվում են զանազան փայտե առարկաներ, դդումից պատրաստված անոթներ և կավե ամաններ: ժամանակակից արվեստում նշանակալի են Պոտո-Պոտո գեղանկարչական դպրոց-արվեստանոցի ([[1951]]-ին Բրազավիլի շրջաններից մեկի անունով հիմնել է ֆրանսիացի գեղանկարիչ և ազգագրագետ Պ. Լոդսը) աշխատանքները: Պոտո-Պոտոյի վարպետները, հետեելով տեղական ավանդույթներին, ստեղծել են ժողովրդական կյանքը պատկերելու յուրօրինակ ոճ (գուաշ, ջրաներկ), որի գծանկարի հստակությունը, շարժումների խիստ արտահայտչականությունը, վերձիգ համաչափություններով ֆիգուրների դինամիկ ուրվագծերը գեղարվեստորեն փոխկապակցվում են գույնի դեկորատիվ հագեցվածությամբ:
 
== Երաժշտություն ==
Կոնգոյում բնակվող ժողովուրդների երաժշտական մշակույթի ժանրերը և ոճական առանձնահատկությունները ծագել են հնագույն ժամանակներում և ձեավորվել մինչև գաղութացումը: Գյուղատնտեսական աշխատանքների և որսի ժամանակ կատարվող պարերը իմպրովիզացիոն բնույթի են: XX դ., քաղաքների աճին զուգընթաց, «Պարից առաջ», գուաշ (Պոաո-Պոտո) զարգացել է քաղաքային երաժշտական ֆոլկլորը (ձեավորվել է ֆրանսիական մշակույթի ուժեղ ազդեցությամբ): Անկախության հռչակումից ([[1960]]) հետո աճել է աֆրիկյան ժողովրդական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը: Երաժշտական գործիքներից տարածված են բազմազան թմբուկները (տոկոլ, լոկոլկա, լինգունգու են): Օգտագործվում են նաև քսիլոֆոններ (լինզի, էնդարա, մանզա են), աֆրիկյան դաշնամուրներ (սանսա, մարիբուլա, կիզանզի են), քնար, տավիղ, երաժշտական աղեղ, եղջերափողեր, սրինգներ են: Կոնգոյի ժամանակակից երաժշտությանը բնորոշ է երաժշտական նոր ձևերի առաջացումը, որոնք խարսխված են աֆրիկյան երաժշտության հիմունքների զարգացման, եվրոպական նվագարանների օգտագործման վրա, կրում են ամերիկյան ջազի և լատինա-ամերիկյան երաժշտության ազդեցությունը:
 
== Թատրոն ==
Հնուց տարածված են պարային ներկայացումները, որոնք հաճախ սյուժետային բնույթ ունեն, պատկերում են հունձ, ձկնորսություն, որսորդություն են: Անկախության հաստատումից ([[1960]]) հետո սկսվել է թատրոնի զարգացումը, որը մոտ է ժամանակակից եվրոպականին: Ստեղծվել են սիրողական կոլեկտիվներ, որոնցից ամենանշանավորը [[1965]]-ին Բրազավիլի Ազգային կոնգոյական թատրոնն է (ղեկավար՝ Պ. Մայենգա): 1960-ական թթ. վերջի հայտնի դրամատուրգներից է Լ. Ամբիլին. նրա «Մեղադրյալ Եվրոպա» ([[1969]]) պիեսը դատապարտում է իմպերիալիզմի քաղաքականությունը: [[1966]]-ին ստեղծվել է ավանդական ժողովրդական պարեր կատարող Ազգային կոնգոյական բալետը:
 
== Աղբյուրներ ==
Ժողովրդական արհեստներից տարածված է փայտի փորագրությունը, որով զարդարում են զանազան առարկաներ՝ կավե ամաններ, դդումից պատրաստված անոթներ և այլն։
*[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/565 Հայկական Սովետական Հանրագիտարան]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՎՊԵ|Republic of the Congo‎|Կոնգոյի Հանրապետություն}}