«Սպեկտր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: բ: → բ։ (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Սպեկտր''' (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, [[Ֆիզիկա|ֆիզիկայում]]՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ։ Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ։ «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է [[տատանողական պրոցեսներ|տատանողական պրոցեսների]], ինչպես նաև [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] և [[օպտիկական երևույթներ|օպտիկական երևույթների]] նկարագրության համար։ Լույսի աղբյուրների դասակարգումը կարելի է կատարել [[լույսի ալիքային տեսություն|լույսի ալիքային տեսության]] հիման վրա: Այս տեսակետից լույսի աղբյուրների ամենակարևոր դասակարգումը կարելի է իրագործել ելնելով նրանց ճառագայթած սպեկտրներից: Ժամանակակից օպտիկական գործիքները, որոնք ծնունդ են առել պարզ սարքերի կատարելագործման հետևանքով, հնարավորություն են տալիս մանրամասնորեն ուսումնասիրել տարբեր աղբյուրների տված սպեկտրները: Այդ գործիքները կոչվում են [[սպեկտրոսկոպ]]ներ, եթե նրանք նախատեսված են սպեկտրների տեսողական դիտման համար, և [[սպեկտրագիր]]ներ՝ եթե նրանք հնարավորություն են տալիս լուսանկարել սպեկտրը: Այդ գործիքների օգնությամբ հայտնաբերվել են սպեկտրների երեք հիմնական տեսակները, որոնք ստացել են գծային, շերտավոր և անընդհատ սպեկտրներ անունները: Սպեկտրների յուրաքանչյուր տեսակը կարող է դիտվել և որպես ճառագայթման (էմիսիոն) սպեկտր, և որպես՝ կլանման:
 
 
 
== Էլեկտրաական ազդանշանի սպեկտր ==
Տող 5 ⟶ 7՝
 
== Օպտիկական սպեկտր ==
 
[[File:Spektry opticheskie2.jpg|thumb|Օպտիկական սպեկտր]]
Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման [[ինտենսիվություն|ինտենսիվության]] (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների): Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը։ Օպտիկական սպեկտրները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է [[սպեկտրոսկոպիա|սպեկտրոսկոպիան]], դիտվում և գրանցվում են [[սպեկտրային սարքեր|սպեկտրային սարքերի]] օգնությամբ։
 
== Ճառագայթման գծային սպեկտր ==
 
Ճառագայթման գծային սպեկտրը բաղկացած է մութ արանքներով իրարից բաժանված մի շարք բավականաչափ նեղ գծերից, որոնց թիվը կախված ճառագայթման աղբյուրից, կարող է մի քանիսից հասնել մի քանի հազարի: Նեղ գծերը դիտվում են այն դեպքում, երբ լույս ճառագայթող ատոմները ուրիշ ատոմների հետ բախումների հետևանքով, չեն ենթարկվում ուժեղ ազդեցության: Նեղ գծերը սովորաբար առաջանում են փոքր ճնշման տակ գտնվող գազերում էլեկտրական պարպման ժամանակ, ընդ որում ամեն մի գիծ բնորոշ է այն տեսակի ատոմների համար, որոնք ճառագայթում են նրան: Օրինակ՝ նատրիումի ատոմները ճառագայթում են իրար շատ մոտ դասավորված երկու պայծառ գծեր սպեկտրի դեղին տիրույթում, կադմիումը ճառագայթում է պայծառ կարմիր ու կանաչ գծեր, ինպես նաև շատ թույլ գծեր, սնդիկը ճառագայթում է մի քանի պայծառ գծեր և այլն: [[Էլեկտրական պարպում|Էլեկտրական պարպման]] ժամանակ գազերի վրա գործադրված ճնշման մեծացումը բերում է սպեկտրալ գծերի լայնացման, որի շնորհիվ սպեկտրը դառնում է շերտավոր: Շերտավոր սպեկտրը բաղկացած է շատ մեծ թվով գծերից, որոնք սպեկտրի տարբեր տիրույթներում կենտրոնացված են խմբերով: [[Մոլեկուլ]]ները ճառագայթում են հենց այդպիսի սպեկտրներ, ընդ որում շերտերի տվյալ համակարգը բնորոշ է միայն նրան [[Ճառագայթում|ճառագայթող]] մոլեկուլներին: Ճնշման ավելի մեծացման ժամանակ շերտերը, լայնանալով, միանում են կազմելով անընդհատ սպեկտր: Տաքացած պինդ մարմինների ճառագայթած սպեկտրները ևս անընդհատ են: Այս տեսակի սպեկտրը, սովորաբար ճառագայթվում է այնպիսի պայմաններում, երբ յուրաքանչյուր [[ատոմ]]ը գտնվում է հարևան ատոմների ուժեղ ազդեցության տակ:Օգտագործելով [[ֆոտոթիթեղ]]ներ, կարելի է լուսանկարել այն գծերն ու շերտերը, որոնք ընկած են տեսանելի սպեկտրի սահմաններից դուրս: Դա նշանակում է, որ կան ճառագայթման որոշ տեսակներ, որոնց նկատմամբ ֆոտոթիթեղը զգայուն է, իսկ աչքը՝ ոչ: Ճառագայթումը, որը տեղավորված է սպեկտրի կարմիր ծայրից դուրս, կոչվում է [[Ինֆրակարմիր ճառագայթներ|ինֆրակարմիր]], իսկ մանուշակագույն ծայրից դուրս գտնվող սպեկտրը՝ [[Ուլտրամանուշակագույն ճառագայթներ|ուլտրամանուշակագույն]]:
 
== Ճառագայթմն անընդհատ սպեկտր ==
 
Սովորական լույսի աղբյուրների մեծ մասը տալիս են ճառագայթման անընդհատ սպեկտր: Նկատվել է, որ գազերով կամ գոլորշիներով այդպիսի լույսի անցման ժամանակ ի հայտ են գալիս մութ գծեր: [[Գոլորշի]]ները, գազերը և հեղուկները կարող են տալ նաև կլանման անընդհատ սպեկտր: Սակայն հայտնաբերվել են, որ սպեկտրում [[գազ]]երի ու գոլորշիների առանձնահատուկ կլանման գծերի ու շերտերի դիրքերը համընկնում են էլեկտրական պարպման հետևանքով այդ գազերի ու գոլորշիների ճառագայթած գծերի ու շերտերի դիրքերի հետ: Կլանման այդպիսի գծերն ու շերտերը հնարավորություն են տալիս ապացուցել գազերում և գոլորշիներում համապատասխան ատոմների ու մոլեկուլների առկայությունը: Նման տեսակի սպեկտր առաջին անգամ հայտնաբերել է [[Ֆրաունհոֆեր]]ը, որը ցույց է տվել, որ արեգակի ճառագայթած անընդհատ սպեկտրը հատված է մի շարք մութ գծերով: Սպեկտրում նրանց դիրքերը համընկնում են լաբորատոր պայմաններում ստացված էմիսիոն սպեկտրի որոշ գծերի դիրքերի հետ: Այդ գծերի ծագման պատճառը կայանում է հետևյալում: Արեգակի կենտրոնը իրենից ներկայացնում է մեծ խտություն և բարձր [[ջերմաստիճան]] ունեցող գազ, որը ճառագայթում է անընդհատ սպեկտր: Այդ լույսն անցնելով արեգակի փոքր խտության և համեմատաբար սառը արտաքին շերտով նրա մի մասը կլանվում է, որի հետևանքով արեգակի սպեկտրում նկատվում են մութ գծեր: Արեգակի սպեկտրում կլանման որոշ գծերը, որոնք նկատվում են Երկրի վրա կատարվող դիտումների ժամանակ, իրենց ծագումով պարտական են [[մթնոլորտ|մթնոլորտի գազեր]]ի կողմից լույսի կլանանը: Նշենք, որ արեգակի կենտրոնական տիրույթը կոչվում է [[ֆոտոսֆերա]]: Արևապսակը իրենից ներկայացնում է արեգակի ավելի փոքր [[խտություն]] ունեցող մասը, որը տարածվում է քրոմոսֆերայի ահմաններից մեծ հեռավորությունների վրա: Պսակը կարելի է տեսնել միայն արեգակի խավարման ժամանակ, երբ արեգակի սկավառակի հիմնական լույսը ծածկվում է լուսնով: Պսակի սպեկտրում դիտվում են մի շարք թույլ, բայց շատ նեղ էմիսիոն գծեր:
 
== Սպեկտրները միջուկային ֆիզիկայում ==
[[Միջուկային ֆիզիկայումֆիզիկա]]յում օգտագործվում են զանգվածների, իմպուլսների[[իմպուլս]]ների, էներգիաների[[էներգիա]]ների, արագությունների[[արագություն]]ների սպեկտրներ հասկացությունները։
 
== Աղբյուր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպեկտր» էջից