«Իոնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{անաղբյուր}}'''Իոնոլորտ''', մթնոլորտի տիրույթ սկսած 50-60 կմ երկրագնդի մակերևույթից, որտեղ գազը մասամբ կամ լրիվ [[իոնացում|իոնացված]] է և պարունակում է մեծ թվով ազատ էլեկտրոններ։
Որպես իոնոլորտի վերևի սահման ընդունում են 15-20 հզ կմ բարձրության տիրույթը, որտեղ գազի խտությունը մոտ է միջմոլորակային տարածության խտությանը։ Ռադիոալիքների բեկումը և մթնոլորտի վերին շերտից անդրադարձումը տեղի է ունենում [[էլեկտրոն]]ների և [[իոններ]]ի առկայության շնորհիվ։ Օդի մեկ խորանարդ ծավալի պարունակած էլեկտրոնների թիվը կոչվում է ''էլեկտրոնային խտություն'' նշանակվում է N<sub>է</sub>։
Որպեսզի տեղի ունենա գազի իոնացումը, անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, որը կոչվում է ''[[իոնացման աշխատանք]]''։ Հիմնական աղբյուրը, որը էներգիա է տալիս մթնոլորտի իոնացման համար, [[Արև]]ն է, որը [[ճառագայթում]] է էլեկտրամագնիսական տատանումների լայն սպեկտրով։ Բացի Արևից իոնացված ճառագայթման աղբյուր հանդիսանում են [[աստղ]]երը։ Բայց մեծ հեռավորության պատճառով իոնացումը աննշան է։ Իոնացում ստեղծում են նաև [[երկնաքարեր]]ը, որոնք ներխուժում են [[մթնոլորտ]] 11-72 կմ/վրկ արագություններով։
Ավելի շատ ուսումնասիրված է ''ներքին'' իոնոլորտը։ Ներքին իոնոլորտում գոյություն ունի մի քանի լիցքերի ոչ վառ արտահայտված համակենտրոնացում, որոնք կոչվում են ''իոնոլորտի գոտիներ'' կամ ''շերտեր''։ Շերտերն ընդունված է նշանակել '''D''', '''E''', '''F''' պայմանանշաններով։
Տող 11.
=== E շերտ ===
Հետազոտողների կողմից առաջին բացահայտված շերտն է։ Այս շերտի ներքին սահմանը գտնվում է 100 կմ բարձրության վրա, էլեկտրոնային խտությունը ցերեկը հասնում է N<sub>էmax</sub>=1.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, գիշերը`N<sub>էmax</sub>=5 10<sup>3</sup>էլ/սմ<sup>3</sup>։ Էլեկտրոնային խտությունը գիշերային ժամերին մնում է հաստատուն մակարդակի վրա։ Գիշերային
=== F շերտ ===
Տեղակայված է 250-400 կմ բարձրության վրա և ունի առավելագույն էլեկտրոնային խտությունը։ Այս շերտի օրական և տարեկան իոնացման ընթացքը ավելի բարդ է, քան E շերտինը։ Ավելի օրինաչափ իոնացման խտության և F շերտի բարձրության օրական ընթացքը դիտվում է ձմռան ամիսներին, երբ ցերեկվա ժամերին իոնացումը խիստ ավելանում է, հասնելով կեսօրից հետո առավելագույն արժեքի` 6 10<sup>5</sup> - 2 10<sup>6</sup> էլ/սմ<sub>3</sub>։ Գիշերը էլեկտրոնային խտությունը չի գերազանցում 2.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>-ը։ F շերտի բարձրությունը փոքրանում է ցերեկային ժամերին մինչև 220-240 կմ և մեծանում է գիշերը մինչև 300-330 կմ։
Ամռան ամիսներին (մայիս-սեպտեմբեր) F շերտի պարամետրերի օրական փոփոխությունը ունի միանգամայն այլ բնույթ։ Ցերեկային ժամերին F շերտը ճեղքվում է երկու շերտի, որոնցից մեկը` F<sub>2</sub>, տեղակայված է 300-400 կմ բարձրության վրա, իսկ երկրորդը` F<sub>1</sub>-ը 200-230 կմ բարձրության վրա։ F<sub>1</sub> շերտի էլեկտրոնային խտությունը կազմում է 4 10<sup>5</sup> - 9 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, իսկ F<sub>2</sub><math></math>-ը
2 10<sup>5</sup> - 4 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>։ F<sup>1</sup> շերտը իր հատկություններով նման է E շերտին։ Այստեղ էլեկտրոնային խտությունը համախափ փոփոխվում է Արևի զենիթի անկյան հետ և
F շերտի շրջանում էլեկտրոնային խտությունը ենթարկվում է խիստ փոփոխության և նույնիսկ հանգիստ օրերին օրվա միևնույն ժամին էլեկտրոնային խտությունը միջին արժեքից էականորեն շեղվում է։ F շերտի անսովոր վարքի պատճառը ամառվա ամիսներին դեռ չի հայտնաբերված։ Գիտնականները գտնում են, որ այստեղ մեծ դեր է խաղում մթնոլորտի տաքացումը, որն առաջացնում է իոնացված օդի լայնացում, բարձրացվող և տեղափոխվող մթնոլորտի ավելի նոսր շրջան, որի արդյունքում F<sub>2</sub> շերտի էլեկտրոնային խտությունը նվազում է։
F շերտի իոնացումը կախված է աշխարհագրական լայնությունից և երկարությունից, որը կապված է տեղի գեոմագնիսական լայնության ազդեցության հետ։ Այս շերտի իոնացումը կատարվում է ոչ միայն Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հաշվին, այլև լիցքավորված մասնիկների հոսքի հաշվին, որոնց հետագծի վրա ազդում է [[Երկրի]] [[մագնիսկան դաշտը]]։ Նկատվում է F շերտի իոնացման տարեկան փոփոխություն ամբողջ Երկրագնդի համար։ Ձմռանը սովորաբար F<sub>2</sub> շերտի իոնացումը մեծանում է հյուսիսային կիսագնդում։ F շերտը հիմնական շերտն է, որը անդրադարձնում է կարճ ալիքները և շատ մեծ նշանակություն ունի ռադիոկապի համար։
Տող 25.
Չնայած բոլոր կասկածներին և թյուր լուրերին, որոնք առաջացրել էր Մարկոնիի փորձը, նա հաջողությամբ կրկնեց այն մեկ տարի անց` ընդունելով ազդանշան [[Գլեյսի անդունդում]]([[Նոր Շոտլանդիա]], [[Կանադա]])։
Անգլիացի ֆիզիկ [[Օլիվեր Խեվսայդ]]ը 1902 թվին ենաթադրեց, որ մթնոլորտում գոյություն ունի
1926 թ-ին շոտլանդացի ֆիզիկ [[Ռոբերտ ՈՒոթսոն-Վատտ]]ը իոնոլորտ տերմինը օգտագործեց նամակում, որը հրատարակվեց միայն 1969 Nature հանդեսում։ 1927 թ-ին [[Էդվարդ Վ. Էպլտոն]]ը հաստատեց իոնոլորտի գոյությունը և 1947 թ-ին ստացավ [[Նոբելիան մրցանակ]] ֆիզիկայի ասպարեզում հետևյալ տեքստով. «Մթնոլորտի վերին շերտի ֆիզիկայի հետազոտության և հատկապես Էպլտոնի շերտի հայտնագործության համար»։
|