«Լիպիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 221.
=== Օքսիդացման ռեակցիաներ ===
Լիպիդների և նրանց կառուցվածքային միավորների օքսիդացման ռեակցիաները բազմազան են:Օքսիդացումը հիմնականում գնում է կրկնակի կապերի դիրքերում:Լաբորատոր պայմաններում լիպիդները օքսիդացնում են կալիումի պերմանգանատով:Մեղմ պայմաններում,կալիումի պերմանգանատի ջրային լուծույթի ազդեցության արդյունքում ճարպաթթուներից և չհագեցած ճարպաթթուների մնացորդներ պարունակող լիպիդներից առաջանում են գլիկոլներ,իսկ խիստ պայմաններում ածխածին-ածխածին կապերի քայքայումով՝ համապատասխան թթուներ (միաժամանակ տեղի է ունենում հիդրոլիզ):
 
 
=== Գերօքսիդացնող (պերօքսիդային) օքսիդացում ===
Լիպիդների գերօքսիդային օքսիդացումը առավել կարևոր օքսիդացման պրոցես է կենդանի օրգանիզմների համար:Նորմալ պայմաններում այդ պրոցեսներն ընթանում են չափազանց դանդաղ,ունեն որոշակի նշանակություն նորմալ նյութափոխանակության համար և կարգավորվում են հակաօքսիդանտային համակարգով,որն ընդգրկում է մի շարք ցածրամոլեկուլային միացություններ,այդ թվում նաև տոկոֆերոլներ և հզոր ֆերմենտային համակարգ:Պերօքսիդային օքսիդացումն իրենից ներկայացնում է ազատ ռադիկալային շղթայական պրոցես:Օրգանիզմում ջրային լուծույթում երկաթի (II)-ի օքսիդացման արդյունքում գոյանում են HO<sup>•</sup> կամ HO<sub>2</sub><sup>•</sup> ռադիկալներ,որոնք և գրոհում են լիպիդների կազմի մեջ հանդիպող կրկնակի կապերի հարևան դիրքում գտնվող մեթիլենային խմբերի վրա,առաջացնելով նոր,ալիլային տիպի ռադիկալ,որը կայուն է:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիպիդ» էջից