«Ապրանքագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ դարեր
Տող 2.
 
== Պատմությունը ==
Սակայն Ապրանքագիտություն որպես գիտություն սկսել է ձևավորվել XVI-րդ դար, կապիտալիզմի ծագման արշալույսին և մինչև XIX-րդ դարի վերջը հիմնականում կրում էր նկարագրական բնույթ։ Բնութագրվում էին ապրանքների արտաքին և կառուցվածքային հատկանիշները, տրվում էր դրանց դասակարգումը՝ հիմք ընդունելով ելանյութը, նշում նպատակային օգտագործումը։ Ապրանքները որպես սպառողական արժեքներ բնութագրելիս ելնում են դրանց քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկություններից։ Այս տեսակետից ապրանքագիտություն սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ [[ֆիզիկա]]յի, [[քիմիայի]]յի, [[կենսաբանություն|կենսաբանության]], տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։
 
== Հիմնախնդիր ==