«Կրավ մագա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
Ի համեմատ մի շարք [[արևելյան մարզաձևեր]]ի, կրավ-մագան հիմնված չէ որևէ [[փիլիսոփայություն|փիլիսոփայական]] համակարգի վրա: Նրա նպատակն է համարվում ֆիզիկական գոյատևման ապահովումը, այլ ոչ թե հոգևոր [[ինքնակատարելագործում]]ը: Այդ պատճառով կրավ-մագայի հիմքն են հանդիսանում մարդու [[ռեֆլեքս]]ների՝ ինչպես հարձակվողի, այնպես էլ պաշտպանվողի գիտական հետազոտությունները:
 
== Կազմակերպություններ ==
* The Israeli Krav Maga Association (IKMA) — կրավ-մագայի ամենահին կազմակերպությունը, որը հիմնվել է 1978 թվականին Իմի Լիխտենֆելդի կողմից: IKMA գտնվում է Իսրայելում և գլխավորվում է Խաիմ Գիդոնի կողմից:
* The International Krav Maga Federation (IKMF) — գտնվում է Իսրայելում, հիմնված է Լիխտենֆելդի մի քանի առաջատար աշակերտների կողմից, որոնց թվում են Գաբի Նոախը, Ավի Մոյալը և Էլ Բեն-Ամին: Ներկա դրությամբ այն գլխավորում է Ավի Մոյալը:
* Krav Maga Global (KMG) — Կրավ-մագայի միջազգային կազմակերպություն, որը հիմնված է IKMF նախկին գլխավոր հրահանգիչ Էյալ Յանիլովի կողմից: Կազմակերպության հիմնական քաղաքականությունն է՝ առավել կատարյալ կառուցվածքով կազմակերպության ստեղծում և կրավ-մագայի զարգացում ամբողջ աշխարհում:
* The Krav Maga Federation/Krav Maga International-Kapap — գտնվում է Իսրայելում, գլխավորվում է Լիխտենֆելդի աշակերտներից մեկի՝ Խաիմ Զուտի կողմից:
* Krav Maga Worldwide — գտնվում է ԱՄՆ-ում և հիմնված է Դարրեն Լևինի կողմից, ով ուսուցանել է կրավ-մագա մարտարվեստին Իմի Լիխտենֆելդի և Էյալ Յանիլովի մոտ:
* Israeli Krav International (IKI) — գտնվում է Մաալե-Ադումիմում և հիմնված է Մոշե Կացի կողմից, ուսուցումը վերահսկվում է Իտայ Գիլի կողմից:
* Krav Maga Foundation (KMF) — անկախ կազմակերպություն, որը ստեղծվել է 360 ակումբների և Ալան Պրեդոլինի կողմից՝ քաղաքականությունից անկախ կրավ-մագայի քարոզչության նպատակով:
* Combat Survival Reality Based Institute — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Կանադայում: Հիմնված է Մոնի Այզիկի կողմից, ով համագործակցել է Իմի Լիխտենֆելդի հետ:
* Aiki Krav-Maga Federation (AKMF) — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Իսրայելում: Հիմնված է Իմի Լիխտենֆելդի աշակերտ Ամի Նիվի կողմից:
* Krav Maga Core International — հիմնված է Խաիմ Սասսոնի և Ամնոն Դարսի կողմից 2013 թվականին: Դուրս է եկել IKMF կազմից:
 
== Ծանոթագրություններ ==