«Կարեն Ասրյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չNo edit summary |
||
Տող 1.
{{Անձ}}
'''Կարեն Ասրյանը''' ([[1980]], [[Ապրիլի 24]] – [[2008]], [[Հունիսի 9]] [[Երևան]])։ Հայ շախմատի միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. [[ԽՍՀՄ]] [[Լենինգրադ]] քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարենը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացավ 9 տարեկանում։ 1996-ի սեպտեմբերին Կարենի անհատական գործակիցը 2310 էր, իսկ ոչ լրիվ 2 տարի անց նա այն հասցրել էր 2600-ի, այսինքն վաստակել էր 290 կետ, որն արժանի էր Գինեսի ռեկորդի։ 1996 թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճեց «Կասպարովի Գավաթը»։
2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։
|