«Կոյպերի գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կոյպերի գոտու խոշորագույն մարմինները: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2007-03-24 → accessdate=2007 թ․ մարտի oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ
Տող 3.
'''Կոյպերի գոտի''' (երբեմն կոչվում է ''Էջվորտ - Կոյպերի գոտի''), [[արեգակնային համակարգ]]ի շրջան, որը տարածվում է [[Նեպտուն]]ի [[ուղեծիր|ուղեծրից]] (30 ա. մ. [[Արեգակ]]ից) մինչև մոտավորապես 55 ա. մ. հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է [[աստերոիդների գոտի|աստերոիդների գոտուն]], այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20 - 200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում [[Արեգակնային համակարգի փոքր մարմին|փոքր մարմիններից]], այսինքն, նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային [[ապար]]ներից և [[մետաղ]]ներից, [[քյուբիվանո|Կոյպերի գոտու մարմինները]] կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են [[սառույց]]ներ), այնպիսիք, ինչպիսիք են [[մեթան]]ը, [[ամոնիակ]]ը և [[ջուր]]ը։ Մոտակա [[տիեզերք]]ի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք [[գաճաճ մոլորակ]]ներ՝ [[Պլուտոն]]ը, [[Հոմեա]]ն և [[Մակեմակե]]ն։ Բացի այդ, ենթադրվում է, որ որոշ Արեգակնային համակարգի [[մոլորակ]]ների [[բնական արբանյակ|արբանյակներ]], ինչպիսիք են Նեպտունի արբանյակ [[Տրիտոն (արբանյակ)|Տրիտոնը]] և [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]]ի արբանյակ [[Ֆեբե (արբանյակ Սատուրն)|Ֆեբեն]], նույնպես առաջացել են այս շրջանում։
 
Այդ ժամանակից ի վեր, երբ [[1992]] թվականին հայտնաբերվեց գոտին, հայտնի Կոյպերի գոտու մարմինների քանակը արդեն գերազանցել է հազարը, և ենթադրվում է, որ ավելին քան ևս 70 000 Կոյպերի գոտու մարմիններ, որոնց տրամագիծը ավելին է քան 100 կմ դեռ չեն հայտնաբերված։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ [[գիսաստղ]]երի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է քան 200 տարին) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումներ, որոնք իրականացվում են, սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է [[ցրված սկավառակ]]ը, դինամիկ ակտիվ շրջան, որը ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 մլրդմիլիարդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ [[Էրիս]]ը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչև 100 ա. մ.)։
 
[[Պլուտոն]]ը խոշորագույն հայտնի Կոյպերի գոտու մարմինն է։ Իսկզբանե, այն համարվում էր մոլորակ, բայց, քանի որ այն պատկանում է Կոյպերի գոտուն, այն դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է այլ Կոյպերի գոտու մարմիններին, իսկ նրա պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «[[պլուտինո]]» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբը անվանում են «[[պլուտոիդ]]ներ»։