«Յուլիուս Ռոբերտ Մայեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը ([[1838]])։ [[1839]]-[[1841]] թվականներին զբաղվել է բժշկությամբ։ Իր առաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում ([[1841]], հրատարակվել է [[1881]] թվականին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին։ Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում ([[1845]]), որտեղ տեսականորեն հաշվել է նաև [[ջերմություն|ջերմության]] մեխանիկական համարժեքը։ Ըստ Մայերի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, [[էլեկտրականություն]]ը և այլն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի։ Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ պնդելով, որ Երկրի վրա [[արեգակնային էներգիա]]յի կուտակիչը [[բույսեր]]ն են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում։ ժամանակակիցները չեն հասկացել Մայերի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնագործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան [[ինքնասպանություն|ինքնասպանության]] փորձ կատարել ([[1850]])։ Առաջինը [[Հերման Հելմհոլց|Հ. Հելմհոլցն]] է կարողացել ճիշտ գնահատել Մայերի աշխատանքը։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}