«Տուրբոպտուտակային շարժիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,ո → մ, ո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տուրբոպտուտակային շարժիչ''', համակցված ավիացիոն գազատուրբինային շարժիչ, որում հիմնական քարշուժն ստեղծվում է օդային պտուտակի օգնությամբ, իսկ լրացուցիչ քարշուժը՝ շարժիչի ռեակտիվ ծայրափողակից արտահոսող [[գազեր]]ի ռեակտիվ գործողությամբ։ Թռիչքի ժամանակ Տուրբոպտուտակային շարժիչին մատուցվող [[օդ]]ը սեղմվում է դիֆուզորում, ապա՝ [[տուրբոկոմպրեսոր]]ում, այնուհետև մատուցվում այրման խցիկ, որի մեջ ներարկվում է հեղուկ վառելիքը։ Վերջինիս այրման ժամանակ առաջացող գազերն ընդարձակվում են տուրբինում, որը պատում է [[կոմպրեսոր]]ը և օդային պտուտակը։ Գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայրափողակում։ Տուրբոպտուտակային շարժիչները լայնորեն կիրառվում են ուղևորատար և բեռնատար ինքնաթիռներում և ուղղաթիռներում ցածր և միջին արագությունների պայմաններում շարժիչի բարձր շահավետության շնորհիվ։
 
{{ՀՍՀ}}