«Իսլամական բանկային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,և → է, և (5) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Իսլամական ֆինանսական համակարգ ==
Տերմինը առաջացել է 1980-ական թվականների կեսերին։ Այն հաճախ բնութագրվում է որպես համակարգ, որը չի ենթադրում տոկոսի հաշվեգրումը։ Իսլամական ֆինանսական համակարգի հիմնական սկզբունքները հիմնված են շարիաթի վրա։ Իսլամական բանկային համակարգը հետզհետե սկսում է մեծ դեր խաղալ ավանդական ֆինանսական համակարգերում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են [[ԱՄՆ]]-ն և [[Մեծ Բրիտանիա]]ն, որտեղ իսլամ դավանող քաղաքացիների թիվը բավականին մեծացել է, և որոնք հրաժարվում են օգտվել ավանդական բանկերի ծառայություններից, իսլամական ինստիտուտների անտեսումը այլևս անհնարին է։ Իսլամական ֆինանսական համակարգի գործունեության սկզբունքներն են՝
[[Պատկեր:Housing Bank and Islamic Bank Amman.jpg|մինի|Իսլամական բանկի մասնաճյուղ Ամմանում, Հորդանան]]
# Տոկոսադրույքի արգելքը։ Իսլամական ֆինանսական համակարգում արգելվում է «ռիբա»-ն, այսինքն ցանկացած տոկոսադրույք, որը կախված է պարտքի ժամկետից և չափից, և կախված չէ ներդրումների հաջողությունից, անվանվում է րիբա և արգելվում է։ Բազմաթիվ իսլամական գիտնականներ րիբա են համարում են նաև ցանկացած վարկային տոկոսադրույք։ Իսլամը խրախուսում է եկամտի ստացումը, բայց չի ընդունում տոկոսի օգտագործումը եկամուտ ստանալու համար, քանի որ այդպիսի գործունեությունը չի կարող մեծացնել հասարակության բարօրությունը։
# Ռիսկի բաժանում։ Տոկոսի հաշվեգրման արգելքի պատճառով նա, ով պարտքով դրամական միջոցներ է առաջարկում, դառնում է ներդրող, ոչ թե վարկատու։ Ֆինանսական կապիտալի տերը և ձեռնարկատերը բաժանում են ռիսկը, որպեսզի բաժանեն նաև շահույթը։ Գումարը համարվում է «պոտենցիալ» կապիտալ, այսինքն այն իրական կապիտալ դառնում է այն ժամանակ, երբ ներդրվում է արտադրական գործունեության մեջ։
# Սպեկուլյատիվ վարքագծի արգելք՝ «մեյսիր»։ Իսլամական ֆինանսական համակարգում չի խրախուսվում գումարի կուտակումը, ինչպես նաև արգելվում է այնպիսի գործունեությունը, որը բնութագրվում է մեծ անորոշությամբ, օրինակ մոլախաղերը։ Մեյսիրի գոյությունը դժվարեցնում է նման գործունեությունները, որոնք կապված են նշանակալի ռիսկի հետ։
Տող 17.
# Ամանա ({{lang-ar|أمانة}}, բառացի՝ վստահություն) - կորուստների դեպքում ֆինանսական միջնորդի պատասխանատվության բացակայություն այն դեպքում, եթե նա պատշաճ ձևով կատարել է իր պարտականությունները։
# Մուշարաքա ({{lang-ar|مشاركة}}, բառացի՝ գործընկերություն կամ մասնակցություն) - այն իրենից ներկայացնում է բանկի և գործարարի համատեղ ծրագիր։ Այն ենթադրում է բանկի և հաճախորդի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնության կնքում, ըստ որի կողմերը համատեղ ֆինանսավորում են նախագիծը։ Դրա հետ մեկտեղ կնքվում է պայմանագիր։ Դրա առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս կնքել ճկուն համաձայնություններ, որում կողմերի կողմից նախապես համաձայնեցվում է և շահույթի բաժանումը նրանց միջև, և կառավարման ձևերը։ Հաճախ մուշարական օգտագործվում է երկարատև ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։
# Մուդարաբա ({{lang-ar|مضاربة}}, բառացի՝ մասնակցություն եկամուտներում) - պայմանագրի այս տեսակում բանկը՝ կապիտալի սեփականատերը, իր միջոցները վստահում է գործարարին դրանց արդյունավետ օգտագործման համար։ Բանկը իրավունք չունի գրավ պահանջել տրամադրած դրամական միջոցների դիմաց։ Մուդարաբան սովորաբար օգտագործվում է կարճաժամկետ ներդրումայաին նախագծերում, օրինակ առևտրում։ Ներդրված գումարից ստացված եկամուտը բանկի և գործարարի միջև բաժանվում է ըստ նրանց միջև կնքված պայմանագրի։ Բանկը ստանում եկամտի 15-30%-ը, իսկ եթե լինում են կորուստներ, ապա դրանք կրում է միայն բանկը, իսկ մուդարիբը պարգևատրություն չի ստանում իր գործունեության համար։ Քանի որ այս դեպքում բանկը ոչ մի գրավ չի պահանջում, հետևաբար ռիսկերը շատ մեծ են, և պայմանագրի այս տեսակը այդքան էլ տարածված չէ։
# Մուրաբահա({{lang-ar|مرابحة}}, բառացի՝ վերավաճառում) - այս պայմանագրի շրջանակներում բանկը իրականացնում է առևտրային ֆինանսավորում։ Այն ուղեկցվում է բանկի և հաճախորդի միջև ապրանքների առք ու վաճառքի պայմանագիր է կնքվում։ Բանկը գնում է ապրանքը հաճախորդի անունից, այնուհետև վերավաճառում է նրան այդ ապրանքը՝ շահույթ ստանալով ապրանքի ռեալիզացման համար։
# Իջարա ({{lang-ar|إجارة}}, բառացի՝ վարձակալում) - Սա ամենատարածվածներից մեկն է իսլամական բանկերում։ Փաստացի սա վարձակալության մասին համաձայություն է։ Բանկը գնում է սեփականություն, օրինակ ինքնաթիռ, և այն վարձակալության է տալիս պոտենցիալ գնորդին։ Վերջինս իրավունք ունի գնել տվյալ ապրանքը պայամանգրի գործման ընթացքում։ Շարժական և անշարժ գույքը բանկի կողմից չի կարող վարձակալության հանձնվել, եթե այն օգտագործվելու է շարիաթով արգելված նպատակների համար։
Տող 54.
Հետզհետե ավելի է մեծանում իսլամական բանկեր ընտրող ոչ մուսուլման բնակչության թիվը որպես այլընտրանք ավանդականներին, որոնք ավելի շատ լուրջ խնդիրներ են ունենում։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իհարկե ազդեցություն է ունեցել նաև իսլամական բանկերի վրա, սակայն մնացածների ընդհանուր ֆոնի վրա այն ավելի շահավետ վիճակում է գտնվում և այլընտրանք է առաջարկում, որը դուր է գալիս շատերին։
 
Կա 2 հիմնական պատճառ, որով իսլամական բանկերին, որոնց գործունեությունը կարգավորվում է շարիաթի նորմերով, հաջողվեց մինիմալացնել կորուստները ֆինանսական ճգնաժամի ընթացքում։ Նախ այն է, որ բանկերը չեն կարող գումար վերցնել միմյանցից, քանի որ տոկոսադրույքները արգելված են։ Երկրորդ՝ իսլամական բանկերը իրենց չեն ծանրաբեռնում մեծ ռիսկ ունեցող ակտիվներով, ինչպիսիք են հիփոթեքային պարտականությունները, և նախընտրում են ավելի հուսալի, բայց նաև ավելի քիչ շահավետ ակտիվներ։
 
Այսօր աշխարհում գործում են շուրջ 300 իսլամական բանկեր ավելի քան 700 մլրդ դոլլար կապիտալով։ Իսլամական ֆինանսների կենտրոնները Պարսից ծոցի երկրներն են, Մալազիան։ Այսօր Մալազիայում կա 5 բանկ, որոնք ներկայացնում են միայն իսլամական ֆինանսական ծառայություններ։ Համաձայն կանխատեսումների արդեն 2015 թվականին Իսլամական ֆինանսական շուկան կհասնի 2.8 տրիլիոն դոլարի, և Մալազիայի կառավարությունը պատրաստվում է նրանից ավելի մեծ բաժին վերցնել։ Մալազիայի բանկի ակտիվությունը դեպի այնտեղ է ուղղում դրամական հոսքը Պարսից ծոցի տարածաշրջանից։