«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
1819 թվականին երիտասարդ նկարիչը ստեղծեց ևս մի հանրահայտ նկար. «Ջրի մեջ նայող Նարգիզը», որը Ա.Ի. Իվանովը գնեց իր հավաքածուի համար: Այժմ այն պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում:
 
=== Առաջին ճանապարհորդությունը Իտալիա. Կյանքի իտալական ժամանակահատվածըժամանակահատված (1823-1835) ===
 
1821 թվականին Բրյուլովը ավարտում է ակադեմիան և որպես ավարտական աշխատանք նկարում «Երեք հրեշտակների հայտնությունը Աբրահամին Մավրեցու կաղնու մոտ» նկարը, ինչի համար ստանում է մեծ ոսկե մեդալ և արտասահման մեկնելու թոշակի իրավունք: Բայց Ակադեմիայի նախագահ Ա.Ն. Օլենինը նշանակելով նրան որպես ոչ շնորհալի ուսուցիչ Ա.Ի. Երմոլաևի փոխարինող` պնդում է, որ երիտասարդ նկարիչը մնա Ակադեմիայում ևս երեք տարի վարպետության հմտացման համար: Բրյուլովի խնդրանքը ուսուցչի փոխարինման վերաբերյալ մերժվում է: Կառլը հրաժարվում է արտասահման մեկնելու իրավունքից: Հենց այդ ժամանակ էլ գեղանկարչի վրա ուշադրություն է դարձնում այն ժամանակների համար հայտնի նորաստեղծ «[[Նկարիչների խրախուսման ընկերություն]]»-ը (ՆԽԸ), և որպեսզի համոզվի նրա տաղանդի մեջ, առաջարկում է նրան կատարել մի քանի թեմատիկ աշխատանք` խոստանալով փոխարենը վճարել արտասահմանյան ճամփորդության ծախսերը:
Տող 53.
[[1830]] թվականին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր [[Անատոլի Դեմիդով|Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի]] կողմից: Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորձև դարձած [[Հնագիտություն|հնագիտությամբ]] և [[Հրաբուխ|Վեզուվի]] ժայթքման ակտուալությամբ: Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց [[Պոմպեյ (քաղաք)|Պոմպեյի]], որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների [[էսքիզ|էսքիզներ]]: Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած:
Այս շրջանում է եղել ծանոթությունը [[Եկատերինա I|Եկատերինա I-]]Ի զարմուհու` արիստոկրատ [[Յուլիա Սամոյլովա|Յուլիա Պավլովնա Սամոյլովայի]] հետ [[Սկավրոնսկի|Սկավրոնսկիների]] դինաստիայից: Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ ({{lang-ru|}}Юлия Самойлова с воспитанницей и арапчонком)» հայտնի դիմանկարը և «[[Ձիավարուհին]]» (1832, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, {{lang-ru|}}Вирсавия» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա):
 
=== Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849) ===
 
«Պոմպեյի վերջին օրը» նկարը ավարտվեց [[1833]] թվականին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում: Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարաություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի` աղետի ժամին: Կայսր [[Նիկոլայ I]]-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք: Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]], [[Հունաստան|Հունաստանի]] և [[Իոնյան կղզիներ]] ճամփորդության հրավերը: [[Աթենք|Աթենքում]] Բրյուլովը ծանր հիվանդանում է [[դեղին տենդ|դեղին տենդով]], ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին: Փոքր-ինչ կազդուրվելով` գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է [[Պոլիս|Կոնստանդնուպոլիս]], որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը` անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը: Վերջապես, [[1836]] թվականին, Մոսկվա և [[Օդեսա]] այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ: