«Ստոծանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,մ → մ, մ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Gray391.png|մինի|Ստոծանի]]
[[Պատկեր:Respiratory system.svg|մինի]]
'''Ստոծանի''', կրծքա-որովայնային միջնորմ, մարդու և կաթնասուն կենդանիների կրծքի խոռոչը որովայնի խոռոչից սահմանազատող մկանաջլային միջնորմ, որը կպած է կրծքավանդակի ստորին բացվածքի շրջեզրերին։ Ստոծանին ապահովում է որովայնային (Ստոծանական) շնչառությունը, ճնշման հավասարեցումը կրծքի և որովայնի խոռոչներում, կարգավորում է երակային արյան հոսքը դեպի աջ նախասիրտ, գազերի տեղաբաշխումը ստամոքսի մուտքային հատվածում ու աղիքներում և այլն։
 
Մարդու ստոծանի ներհրվելով դեպի կրծքի խոռոչ, առաջացնում է ջլային 2 գմբեթ, որոնց վրա նստում են թոքերը, իսկ դրանց միջև գոյացած ջլային կենտրոնի վրա՝ սիրտը։ Աջ գմբեթը ձախից բարձր է, նրա տակ գտնվում է լյարդը, իսկ ձախ գմբեթի տակ գտնվում են ստամոքսը և փայծաղը։ Ստոծանու դիրքը շատ փոփոխական է՝ կախված շնչառության փուլից, տարիքից, սեռից և մարդու կոնստիտուցիայից։ Խորը շնչառման ժամանակ ստոծանու գմբեթներն իջնում ե 3—4 սմ վար և մեծացնում կրծքավանդակի տարողությունը։ Ըստ կպումների ստոծանին բաժանում են 3 մասի՝ կրծոսկրային, կողային և գոտկային, ընդ որում ամենահաստ և ուժեղ մասը գոտկայինն է։ Վերջինս աջ ու ձախ կողմերում երկուական կոթոնների միջոցով միանում է գոտկային ողերին և 12-րդ կողոսկրերին։ Միջային կոթոնները միանալով իրար, սահմանում են միջլարային Ստոծանի (ներքևից)․
Տող 16.
# գոտկային մասի բացվածք, որի միջով անցնում են աորտան և կրծքային ավշածորանը։
 
Այդ բացվածքից մի փոքր վեր (կրծքային 9-րդ ողնի բարձրության վրա) գտնվում է կերակրափողային բացվածքը։ Ստոծանու կողային և գոտկային մասերի միջև կա եռանկյունաձև շրջան, ուր մկանաթելերի բացակայության պատճառով Ս․ շատ բարակ է և ստոծանիական ճողվածքների պատճառ կարող է դառնալ, այսինքն՝ աղիքները, երբեմն նաև ստամոքսի որոշ մասը, կարող են ներհրվել կրծքի խոռոչի մեջ։Ավելիմեջ։ Ավելի սակավ հանդիպում են նաև բնածին արատներ կամ բացվածքների անկանոնություններ, որոնք նույնպես պատճառ են դառնում նածին ճողվածքների։
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստոծանի» էջից