«Քեմոսինթեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պլաստիկ փոխանակություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի,ի → ի, ի oգտվելով ԱՎԲ
Տող 12.
'''Քեմոսինթեզ''', անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են [[բակտերիաներ]]ի որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք [[էներգիա]] են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական [[բջիջ]]ների համեմատությամբ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ։ Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, [[երկաթ]]ի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։
 
Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։ Դրանից մի տեսակի համար էներգիայի աղբյուրն ամոնիակի օքսիդացումն է ազոտային թթվի, իսկ նիտրիֆիկացնող բակտերիաների մյուս խումբն օգտագործում է [[ազոտային թթու]]ն ազոտականի օքսիդացնելու ժամանակ անջատվող էներգիան։
 
NH<sub>3</sub>→NO<sub>2</sub><sup>-</sup></tt>+էներգիա