«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Բուսաբանություն, ավելացվեց Կատեգորիա:Արմատ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Փնջաձև արմատային համակարգ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը՝ց → ը՝ ց (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողային արմատներից։ Առանցքային արմատային համակարգ ունեն երկշաքիլավոր բույսերը՝ լոբին, ոլոռը, տանձենին, կաղնին, խատուտիկը և այլն։
===== Փնջաձև արմատային համակարգ =====
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից։ Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենըբույսերը՝ ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը, դաշտավլուկը և այլն։
Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման, աճման, ներծծող, փոխադրող գոտիները։
Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը։ Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝արմատիհարող՝ արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր։ Այդ շերտի բջիջները պատված են լորձով, որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը։ Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով։
Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր։ Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ։ Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են, որոնք պատված են շատ բարակ թաղանթով։ Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը։ Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ։
Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է, քան բույսի վերգետնյա մասերինը։