«Կառավարում (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ →‎Ռազմավարական կառավարում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն՝դ → ն՝ դ oգտվելով ԱՎԲ
Տող 62.
Խնդիրների տարատեսակության պատճառով, ռազմավարական կառավարման պրակտիկ իրագործմամբ զբաղվում է հատուկ մի մարմին, որը միավորում է սեփականատերերի կամ էլ կազմված է սեփականատերերի կողմից լիազորված անձանցից։ Այդ հաստատությունը սովորաբար կոչվում է տնօրենների խորհուրդ, այդ անվանումը փոխառված է արևմտյան տերմինաբանությունից։ Տնօրենների խորհրդի գործունեությունը ապահովում է առանձին և հիմնական կազմակերպությունից անկախ մի կառուցվածք-սեփականատիրական օֆիս, կառավարող կամ հոլդինգ ընկերություն։
 
Տնօրեն եզրը հաճախ սխալ է ընկալվում։ Այսպես, տնօրենների խորհրդի ձևավորումը գլխավոր տնօրենի, գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալների և ենթակա ստորաբաժանումների ղեկավարների որոնց հաճախ անվանում են «տնօրեններ» ներգրավմամբ, մշտապես դատապարտված է ձախողման։ Սեփականատերերի և մենեջերների շահերի կաթվածահար բախումը անխուսափելի է։ Ավելի ստույգ տերմին, որը ավելի ճիշտ է արտահայտում ռազմավարական կառավարման էությունը, «Սեփականատերերի կողմից լիազորված անձերի խորհուրդ» անվանումն է։ Այդ խորհուրդը պատասխանատու է սեփականատերերի առջև ռազմավարական նպատակների մշակման և ժամանակին իրագործման համար, օժտվում է ռազմավարական գործիքները վերահսկելու իրավունքով, անհրաժեշտ ժամանակով աշխատանքի է վարձում Գլխավոր Տնօրենին՝դրվածՏնօրենին՝ դրված խնդիրները իրագործելու համար։ Ոչ մեծ ընկերություններում սեփականատերերը հենց իրենք են խորհրդի անդամներ՝ ունենալով սեփականության բաժնեմասին համամաս ձայնի իրավունք։
 
Խոշոր ընկերություններում, որպես օրենք, խորհրդի կազմում ընդգրկվում են սեփականատերերի կողմից հրավիրված փորձագետներ, որոնք կոչվում են անկախ տնօրեններ։ Նրանք կարող են լինել տնօրենների խորհրդի արհեստավարժ անդամներ, որոնք օժտված են Խորհրդին անհրաժեշտ իրավասություններով ռազմավարական նպատակների իրագործման համար, ինչպես նաև իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են այդ ընկերության գոյատևման մեջ (օրինակ՝ «կարտրաձևավորող ձեռնարկություն»).