«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (39) oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ՝մ → վ՝ մ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
Իրավաբանական գրականության մեջ մինչ օրս վիճելի է այն հարցը, թե արդյոք մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը<ref>Տես օրինակ ՀՀ սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը]</ref> ինքնուրույն հիմնական իրավունք կարող է համարվել։ Հռչակագրային անորոշության պատճառով ոմանք այն տեսակետն են պաշտպանում, որ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք չէ<ref>Marten/Papier (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa, Bd. I, 2004, S. 60ff; Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2008, Art. 1 Rdnr. 127.</ref>։ Այնուամենայնիվ մասնագետների ճնշող մեծամասնությունը հաստատական պատասխան է տալիս տվյալ հարցին՝ փաստարկելով իր պնդումն այն բացառիկ կարևոր նշանակությամբ, որն ունի մարդու արժանապատվությունը<ref>Hufen, NJW 1999, S. 1504; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2000, Art. 1 Rdnr. 3.</ref>։ ԴՍԴ-ն ևս հետևում է այս կարծիքին՝ հղիության ընդհատման վերաբերյալ իր առաջին որոշման մեջ տալով հետևյալ ձևակերպումը. «''Մարդկային կյանքը ... մարդու արժանապատվության կենսական հիմքն է և մնացած բոլոր [[հիմնական իրավունք]]ների նախապայմանը''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (42)]</ref>։
 
Այսպիսով, մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթները պարունակում են հիմնական իրավունք, նույնիսկ եթե դրանք նշվեն նաև որպես «''առաջատար սահմանադրական սկզբունք''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv006032.html BVerfGE 6, 32 (36, 41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv045187.html BVerfGE 45, 187 (227)]</ref>, «''պետական լեգիտիմության նորմ''»<ref>Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, München 2009, Art. 1 Rdnr. 43.</ref>, «''սահմանադրական պետության արքիմեդյան կետ''»<ref>Haverkate: Verfassungslehre, 1992, S. 142. Մեջբերումն ըստ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 59.</ref> կամ սահմանադրության բարձրագույն իրավական արժեք<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40.</ref>։ Այս հասկացական տարբերակումներն ընդգծում են միայն մարդու արժանապատվության ակնառու նշանակությունը։ Հակառակ գրականության մեջ դեռևս արտահայտվող կասկածների՝<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40. Rdnr. 124.</ref> պետք է ջանադրաբար պնդել, որ մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը ոչ միայն օբյեկտիվ իրավունք է, այլև, ինչպես մյուս բոլոր հիմնական իրավունքները, ունի սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ<ref>Այսպես են կարծում Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3ff; Kunig, in: von Münch/ Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, Bd. III, 1994, S. 26 f.</ref>։ Պրոֆ. Շմիդտի կարծիքով՝մարդուկարծիքով՝ մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ առանց այդ էլ մարդու արժանապատվության ապահովմամբ է տոգորված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը։ Եթե որևէ պետական մարմին խախտում է մի որևէ (հատուկ) հիմնական իրավունք, ապա դրա հետևանքով կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական նորմը<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 96.</ref>։
 
===Հիմնական իրավունքի կրողները===
Տող 27.
ԴՍԴ-ն հետևում է այն տեսակետին, որ '''չծնված կյանքին''' (''nasciturus'') ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպել է հետևյալ անառարկելի նախադասությամբ. «''Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել այն''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)]</ref>։
 
Հղիության ընդհատման վերաբերյալ իր երկու որոշումներում<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 ff.], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 ff.]</ref> էլ ԴՍԴ-ն անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք ''nasciturus''-ն օժտված է իրավունակությամբ, թե հիմնական իրավունքներ կրելու հատկանիշի բացակայության պատճառով «միայն» պետության՝պաշտպանությանպետության՝ պաշտպանության օբյեկտիվ պարտականության միջոցով է պաշտպանվում նրա կյանքի իրավունքը, որովհետև հիմնական իրավունքների նորմերը բովանդակում են ոչ միայն ընդդեմ պետության անհատի ինքնապաշտպանության սուբյեկտիվ իրավունքներ, այլև նրանք միաժամանակ մարմնավորում են մի օբյեկտիվ արժեհամակարգ, որով կաշկանդված է ամբողջ պետական իշխանությունը։ Բոլոր դեպքերում ''nasciturus''-ը գտնվում է մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթի օբյեկտիվ-իրավական պաշտպանության ներքո՝ բեղմնավորման 14-րդ օրվանից սկսած<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (37)]</ref>։
 
Որոշ գիտնականների գնահատմամբ՝ ԴՍԴ-ի կողմից կյանքի ու արժանապատվության հավասարեցումը համոզիչ չէ։ Ըստ պրոֆ. Իպսենի, եթե մարդու արժանապատվությունն ըմբռնենք իբրև հասարակական հարգանքի պահանջ, ապա դրա նախապայմանը, ըստ տրամաբանության, մարդու ծնված լինելն է։ Բացի այդ, նրա կարծիքով, ԴՍԴ-ն խճճվում է անլուծելի հակասության մեջ, երբ մի կողմից թույլատրելի է համարում չծնված երեխային կյանքից զրկելը նաև առանց բժշկական ցուցումների<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (49)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)]</ref>, մյուս կողմից այդ նույն չծնված երեխային «անձեռնմխելի» մարդկային արժանապատվության կրող է համարում<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57; Տվյալ հարցին քննադատաբար է մոտենում նաև պրոֆ. Դրայերը՝ Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66.</ref>։ Հետևաբար, հակառակ տարածված կարծիքի<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)], Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 51; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 14.</ref>, ''nasciturus''-ը տվյալ հիմնական իրավունքի կրող չէ<ref>Համոզիչ փաստարկներ տես Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66ff.</ref>։
Տող 57.
===Հիմնական իրավունքի սահմանափակումը===
 
[[ՀՀ]] Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածի] պաշտպանության ոլորտի նկատմամբ ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է։ Դա բխում է նրանից, որ մարդու արժանապատվությունը ազատախոհ [[ժողովրդավարություն]]ում պիտի լինի բարձրագույն արժեք և այդ պատճառով չի կարող խախտվել ո՛չ այլոց հիմնական իրավունքներով, ո՛չ սահմանադրորեն ամրագրված այլ արժեքներով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv093266.html BVerfGE 93, 266 (293)]</ref>։ Այսպիսով, քանի որ մարդու արժանապատվությունն «անձեռնմխելի» է, ապա անթույլատրելի ու '''հակասահմանադրական''' են նրա նկատմամբ '''միջամտությունը''' և նրա '''սահմանափակման''' այլ ձևերը։ Այս հիմքով արգելվում է նաև կյանքի ու արժանապատվության հավասարեցումը, ինչպես որ դա անում է ԴՍԴ-ն<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (49)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)], Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.</ref>։ Կյանքի նկատմամբ ոտնձգությունը ծայրահեղ հանգամանքներում կարելի է արդարացնել, սակայն միշտ չէ, որ սպանությամբ պարտադիր ոտնահարվում է մարդու արժանապատվությունը<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 147.</ref>։ Անշուշտ հատկապես ծայրահեղ կոնֆլիկտային իրավիճակներում մարդու արժանապատվության դեմ ոտնձգության մասին պետք է խոսել միայն այն դեպքում, երբ մարդուն '''արհամարհական ձևով զրկում են իր մարդկային որակից և նրան ստորացնում են՝վարվելովեն՝ վարվելով նրա հետ իբրև օբյեկտի'''<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105.</ref>։
 
'''Գործ 2. Առևանգման դրամա'''