«Մուսա լեռան 40 օրը (ներկայացում)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ներկայացման մասին: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 62.
 
==Ներկայացման մասին==
Յուրաքանչուր ներկայացում առավել ընկալելի ու արդիական հնչեղություն է ձեռք բերում, երբ բխում է հանդիսատեսի սրտից, ներկայացվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ Անշուշտ այսպիսին է նաև Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացումը։ Մեծ կտավային աշխատանք, իրական հերոսապատում էպիկական շնչով` կառուցված խոշոր վրձնահարվածներով:վրձնահարվածներով։ Թող զարմանալի չթվա, որ ռեժիսորին ու նրա համախոհ դերասաններին այսպիսի կառուցվածքով ստեղծված ներկայացման շրջանակներում հաջողվել է նրբորեն ներթափանցել հերոսների հոգեկան աշխարհի ամենախորը շերտերը, քանդակային բեմավիճակները լիովին հագեցնել դերասանական խաղի բարձրարժեք դրսևորումներով:դրսևորումներով։ Այսպիսով ներդաշնակորեն միակցվել են ներկայացման էպիկական շունչն ու դերասանական խաղի վերապրման արվեստի լավագույն դրսևորումները, և այդ ամենը, այնքան համուզիչ, խորը ու դրա հետ միասին նաև ընկալելի, որ ներկայացումը դիմում է հանդիսատեսի մտքին որպես էպիկական թատրոնի խիստ հաջողված օրինակ ու միևնույն ժամանակ չի մոռանում հույզը. ներքաշում է հանդիսատեսին կատարվող գործողությունների կենտրոն ու ստիպում է նրան վերապրել, հերոսների հետ դառնալ իրադարձություններին մասնակից։
 
==Հղումներ==