«Ջուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ջ: → ջ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ջուտ'''(Corchorus), կորքոր, լորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ, որոնք աճում են [[Ասիա|Ասիայ]]ի, [[Աֆրիկա|Աֆրիկայ]]ի, [[Ամերիկա]]յի, Ավստրալիայի արևադարձային շրջաններում։ Հայրենիքը [[Հնդկաստան]]ն է։ Մանածագործական հումքի համաշխարհային արտադրանքի մեջ:մեջ։ Ջուտը բամբակենուց հետո երկրորդ տեղն է գրավում։ Թելի համար մշակվում է երկու միամյա տեսակ՝ երկարապտուղ Զուտ (corchorus olitorius) և կարճապտուղ Զուտ (сorchorus сар- sularis)։ Բույսերի բարձրությունը մինչե 3,5մ է՝ կանգուն, [[ճյուղ|ճյուղավոր]] ցողունով։ [[Արմատ]]ը առանցքային է։ Տերևները՝ երկար կոթուններով օվալանշտարաձև, ատամնաեզր։ [[Ծաղիկներ]]ը մանր են, երկսեռ, դեղնագույն, ունեն կարճ ծաղկակոթուններ։ [[Պտուղ]]ը տուփիկ է, հասունանալիս բացվում է 5-7 փեղկով։ Մերմերը մանր են՝ մոխրականաչ կամ շագանակագույն։ 1000 սերմի զանգվածը 1,5-2,5գ է։ Հասունացած սերմերը պարունակում են մինչե 14% յուղ, թունավոր են։ Զուտը ջերմային, լուսային և խոնավասեր բույս է։ Հիմնականում ինքնափոշոտվող է։ Զուտի թելը օգտագործում են տեխնիկական, փաթեթավորման նպատակով, կահույքի, գործվածքների ու գորգերի արտադրության մեջ։ Թելի ելքը չոր ցողուններում 20-25% է։ Թելի համար բերքը հավաքում են, երբ բույսերի 50%-ի վրա սկսում են առաջանալ առաջին տուփիկները, իսկ սերմի համար՝ երբ բույսերի 75%-ի ներքևի տուփիկներից 1-2-ը գորշանում են։ Սերմի բերքը 2-4 ց/հա է
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջուտ» էջից