«Ռուսական կայսրության Պետական դումա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պետական դումա''', օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն [[Ռուսաստան]]ի, կայսրությունում [[1906 թվական|1906]]-[[1917 թվական|1917]] թվականին։ Ստեղծվել է [[1905 թվական|1905]]-[[1907 թվական|1907]] թվականի ռուս, հեղափոխության (տես Ռուսական հեղափոխություն [[1905 թվական|1905]]-[[1907 թվական|1907]]) ճնշման տակ, [[1905 թվական|1905]] թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով (տես Մանիֆեստ [[1905 թվական|1905]]-ի հոկտեմբերի 17-ի)։ Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից, որով և սահմանափակվում էին Պետական դումայի գործունեության շրջանակները։ Ընտրվում էր 5 տաբի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս անիրավահավասար կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I ([[1906 թվական|1906]]-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II ([[1907 թվական|1907]]-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սդ֊ները։ Բոլշևիկները բոյկոտեցին I Պետական դումայի ընտրությունները, մնացած դումաներին մասնակցեցին, օգտագործելով նախընտրական կամպանիաները և Պետական դումայի ամբիոնը՝ ցարիզմը և բուրժուական կուսակցությունների հակահեղափոխական քաղաքականությունը մերկացնելու համար։ I և II Պետական դումայում ցարիզմը հույս ուներ հենվել գյուղացիության նահապետականության ու պահպանողականության վրա, սակայն ագրարային հարցի շուրջը ծավալված վիճաբանությունները ցույց տվեցին դրա անիրականալիությունը։ Երկու դումաներն էլ կառավարությունը ցրեց։ [[1907 թվական|1907]]-ի հունիսի 3-ին (տես Հունիսերեքյան պետական հեղաշրջում [[1907 թվական|1907]]) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III ([[1907 թվական|1907]]-ի նոյեմբեր 1-[[1912 թվական|1912]]-ի հունիս 9) և IV ([[1912 թվական|1912]]-ի նոյեմբեր 15-[[1917 թվական|1917]]-ի փետր․ 25) Պետական դումայում գերակշռող էին բուրժուա- կալվածատ իրական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները), որոնք լիովին խրախուսում էին ցարիզմի քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարիզմից (որը չէր կարողանում ապահովել հաղթական պատերազմ) դժգոհ բուրժուազիան կալվածատերերի հետ Պետական դումայում ստեղծեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղ․ զիջումներ՝ [[պատերազմ]]ը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ [[1917 թվական|1917]]-ի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխնեի հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը վերջնականապես վերացրեց պետական դուման։ Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910-ը), Ա․ Ի․ Գուչկովը ([[1910 թվական|1910]]-[[1911 թվական|1911]]), Մ․ Վ․ Ռոձյանկոն ([[1911 թվական|1911]]-[[1912 թվական|1912]]) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն:Ռոձյանկոն։
 
{{ՀՍՀ}}