«Տարոն Մալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
 
== Կենսագրություն ==
Դարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975թ-ին [[Հոլիվուդ|Հոլիվուդում]]։ Վարդան և Զեփյուռ Մալաքյանների<ref name="latimes">{{cite news|last=Gowing|first=Liam|title= His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad|url=http://articles.latimes.com/2006/mar/02/news/wk-ungallery2|accessdate=27 July 2010|newspaper=[[Los Angeles Times]]|date=2 March 2006}}</ref> միակ զավակը: Հայրը` Վարդան Մալաքյանը նկարիչ և պարուսույց էր, իսկ մայրը` Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ, նախկինում նաև քոլեջում ուսուցչուհի<ref name="latimes"/>:
 
Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Դարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի [[Շավո Օդաջյան]]ը և [[Սերժ Թանկյան]]ը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր [[System of a Down]] խմբում։ Այնուհետև Դարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում [[Ռուզվելտ]]ի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել [[Hard Rock Band]] խմբում։ 90-ականների սկզբին Դարոնը ծանոթանում է [[Սերժ Թանկյան]]ի հետ, ում հետ ստեղծում է [[Soil]] խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում [[System of a Down]]։ Անունը հիմնված է Դարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down։ Դարոն Մալաքյանի հետ [[System of a Down]] խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։