«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
[[19]]-րդ դարի 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկպոեմներ, պատկերներ, ֆանտազիաներևն ([[Հեկտոր Բեռլիոզ]], [[Ֆելիքս Մենդելսոն]], [[Ֆերենց Լիստ]],[[Մարի Ֆրանկ]] և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը [[Անտոնին Դվորժակ]], [[Յուրի Ավենսեն]], [[Էդվարդ Գրիգ]],[[Յան Սիբելիուս]] և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է [[Գուստավ Մահլեր]]ի ստեղծագործության նշանակությունը։Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել 19-րդ դարի 21-րդ դարի սկզբի ռուս կոմպոզիտորները ([[Անտոն Ռուբինշտեյն]], [[Ալեքսանդր Բորոդին]], [[Պյոտր Չայկովսկի]], [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով]], ավելի ուշ՝ [[Սերգեյ Ռախմանինով]],[[Վասիլի Կալիննիկով]], [[Իգոր Ստրավինսկի]] և ուրիշներ)։Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ [[Նիկոլայ Մյասկովսկին]],[[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ն է («Երեք արմավենի»,[[1905]], «Ղրիմի էսքիզներ», [[1903]] և [[1912]],սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից,[[1923]]—[[1924]], «Երևանյան էտյուդներ», [[1925]] և այլն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդյանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, [[1923]], ևն)։
 
Հայկական ազգային երաժշտության զարգացման մեջ նշանակալից դեր են կատարել Արամ Խաչատրյանի 3 սիմֆոնիաները ([[1934]], [[1943]], [[1947]]), 3 կոնցերտները (դաշնամուրի, [[1936]], ջութակի, [[1940]], թավջութակի, [[1946]]), 3 կոնցերա-ոապսոդիաները (նույնպես դաշնամուրի, ջութակի, թավջութակի), սիմֆոնիկ պոեմը երգչախմբով ([[1938]]), բալետային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահան դես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտություն դուրս բերեցին համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին [[Անդրկովկաս]]ի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգային դպրոցների սիմֆոնիկ երաժշտության զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության (մասնավորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զար գացման մեջ։Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ Ստեփանյանը, Դ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա-էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգային երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբաջանյանը, Ջ․ Տեր֊-Թադևոսյանը, է․ Հով հաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Դ․ Հախինյանը, է․ խաղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։ Գրկ․ Կոպտև Տերյան Սիմֆոնիկ երաժշտություն և գործիքային կոնցերտ, տես Սովետական Հայաստանի երաժշտությունը:երաժշտությունը։
 
{{ՀՍՀ}}